Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-388-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Base act (04.01.2024-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.12.25-2024.01.07 Պաշտոնական հրապարակման օրը 25.12.2023
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
11.12.2023
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
22.12.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.01.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2023 թվականի դեկտեմբերի 11-ին

 

«ՆՈՏԱՐԻԱՏԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Նոտարիատի մասին» 2001 թվականի դեկտեմբերի 4-ի ՀՕ-274 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 16-րդ հոդվածի 5-րդ մասից հանել «և ճզմիչ կնիքը» բառերը, 17-րդ հոդվածի 8-րդ մասից՝ «և ճզմիչ կնիքը» և «ու ճզմիչ կնիքն» բառերը, իսկ 36.1-ին հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետից՝ «ճզմիչ կնիքը,» բառերը:

 

Հոդված 2. Օրենքի 21-րդ հոդվածում «դիվանագիտական ներկայացուցչությունները և հյուպատոսական հիմնարկները» բառերը փոխարինել «դիվանագիտական ծառայության մարմինները» բառերով:

 

Հոդված 3. Օրենքի 36.1-ին հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը «գաղտնագիրը» բառից հետո լրացնել «, որի միջոցով հնարավոր է ստուգել փաստաթղթի իսկությունը Հայաստանի Հանրապետության նոտարական պալատի պաշտոնական կայքում (www.e-notary.am)» բառերով:

 

Հոդված 4. Օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետը «եթե հետախուզման որոշում կայացրած անձից կամ մարմնից կամ արդարադատության նախարարությունից» բառերից հետո լրացնել «, իսկ դիվանագիտական ծառայության մարմիններում նոտարական գործողությունները կատարելու դեպքում էլեկտրոնային հյուպատոսական համակարգի միջոցով» բառերով:

 

Հոդված 5. Օրենքի 54-րդ հոդվածում՝

1) վերնագրի և 2-րդ մասի «դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների» բառերը փոխարինել «դիվանագիտական ծառայության մարմինների» բառերով.

2) 1-ին և 3-րդ մասերի «դիվանագիտական ներկայացուցչությունները և հյուպատոսական հիմնարկները» բառերը փոխարինել «դիվանագիտական ծառայության մարմինները» բառերով.

3) 2-րդ մասի «նոտարական գործողությունները կատարում են նրանց ղեկավարները» բառերը փոխարինել «նոտարական գործողությունները կատարում են հյուպատոսական պաշտոնատար անձինք, իսկ նրանց բացակայության դեպքում՝ դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարները» բառերով:

 

Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հանրապետության նախագահ

Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

 

 2023 թ. դեկտեմբերի 22

Երևան

ՀՕ-388-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 25 դեկտեմբերի 2023 թվական: