ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 887-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 5-Ի N 483-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամի (ՀՎՀՀ` 02269952) կողմից «Լեռնագնաց» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ (ՀՎՀՀ` 03512446) 2024 թվականի նոյեմբերի 25-ին կնքված՝ N ՎԸ-022/2024 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է Երևանի 2800-ամյակին նվիրված Երևան քաղաքի Ալեքսանդր Մյասնիկյանի արձանի ետնամասում գտնվող և Իտալիայի, Բեյրութի, Մովսես Խորենացու ու Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոցների սահմաններում պարփակված այգու 400 քմ գրանիտե սալի վրա Երևանի քարտեզի փորագրման աշխատանքների իրականացում՝ 8,160,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2019 թվականի օգոստոսի 5-ի «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող «Երևանի 2800-ամյակի այգու տարածքի սպասարկում և խնամքի իրականացում» ծրագրի մասին» N 483-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:
Հայաստանի Հանրապետության |
Տ. ԽԱՉԱՏՐՅԱՆ |
Երևան |
18.12.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |