ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
3 օգոստոսի 2023 թվականի N 1335-Ա
«ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԴԻՄԱՑ» ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ «ԵՎՐՈՊԼԱՍՏ 999» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԵՎ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի օգոստոսի 24-ի N 1343-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հավանություն տալ «Եվրոպլաստ 999» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (այսուհետ՝ ընկերություն) կողմից ներկայացված ներդրումային ծրագրին՝ համաձայն N 1 հավելվածի։
2. Սահմանել, որ՝
1) Հայաստանի Հանրապետության կառավարությունը սույն որոշման 1-ին կետով սահմանված ծրագրի իրականացման նպատակով «Ենթակառուցվածքներ ներդրումների դիմաց» օժանդակության տրամադրման միջոցառման շրջանակներում ընկերությանը տրամադրում է աջակցություն՝ Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Րաֆֆու փողոց 111/36 և 111/37՝ համապատասխանաբար 01-007-0188-0048 և 01-007-0188-0030 կադաստրային ծածկագրերով արդյունաբերական, ընդերքօգտագործման և այլ արտադրական օբյեկտների նպատակային նշանակության արդյունաբերական օբյեկտների գազիֆիկացում, արտաքին ջրամատակարարում ապահովելու համար անհրաժեշտ ենթակառուցվածքների կառուցմամբ՝ համաձայն N 2 հավելվածի.
2) ընկերության կողմից իրականացվող ծրագրի շրջանակներում նախատեսվող ներդրումների ծավալը կազմում է 1 մլրդ դրամ և աջակցության տրամադրման շրջանակներում կառուցվող ենթակառուցվածքների հանրագումարային արժեքը չի կարող գերազանցել ներդրումային ծրագրի ընդհանուր արժեքի 20 տոկոսը.
3) ընկերության կողմից ներկայացված աջակցության տրամադրման շրջանակներում կառուցվող ենթակառուցվածքների հանրագումարային նախնական արժեքը կազմում է 20․2 մլն դրամ, եթե նախագծահաշվարկային ճշգրտումներից հետո արժեքն ավելանա, սակայն չգերազանցի որոշմամբ հաստատված հավելվածի՝ ընդունված ներդրումային ծրագրի ընդհանուր ներդրումների արժեքի 20 տոկոսը, ապա աջակցության տրամադրման շրջանակներում կառուցվող ենթակառուցվածքների նախագծահաշվարկային ճշգրտումներից հետո ավելացած արժեքի և նախնական արժեքի գումարի տարբերությունը նույնպես կֆինանսավորվի պետական բյուջեից։ Սակայն, եթե նախագծահաշվարկային ճշգրտումներից հետո արժեքն ավելանա և գերազանցի որոշմամբ հաստատված հավելվածի 10-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված ներդրումային ծրագրի ընդհանուր ներդրումների արժեքի 20 տոկոսի չափը, ապա ընկերությունը պարտավորվում է վճարել ներդրումային ծրագրի ընդհանուր արժեքի 20 տոկոսը գերազանցող մասը, որը կարգավորվելու է սույն որոշման 4-րդ կետով սահմանված՝ ընկերության հետ կնքվող պայմանագրով.
4) ընկերությունը պարտավորվում է ծրագրով սահմանված ժամանակացույցով իրականացնել նախատեսվող ներդրումները և վերջիններիս վերաբերյալ սույն որոշման 4-րդ կետով սահմանված՝ ընկերության հետ կնքվող պայմանագրի դրույթների համաձայն Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն ներկայացնել անկախ աուդիտորական ընկերության կողմից գնահատված տարեկան հաշվետվություններ՝ նախապես սահմանված ժամանակացույցին համապատասխան.
5) եթե ենթակառուցվածքի համար պետական միջոցներից կատարված ծախսերի փաստացի ծավալը գերազանցում է ծրագրի ավարտի վերջնական հաշվետվությամբ ներկայացված փաստացի կատարված ներդրումների ծավալի 20 տոկոսը, ապա գերազանցող մասն ընկերության կողմից վերադարձվում է պետական բյուջե, կամ համապատասխան գումարը փոխհատուցվում է որոշմամբ հաստատված հավելվածի 12․1-ին կետով սահմանված բանկային երաշխիքով.
6) ընկերության կողմից նախատեսվող ներդրումների չիրականացման դեպքում վերջինս պարտավորվում է վերադարձնել աջակցության տրամադրման շրջանակներում կառուցվող ենթակառուցվածքների հանրագումարային արժեքն ամբողջությամբ, կամ համապատասխան գումարը կփոխհատուցվի որոշմամբ հաստատված հավելվածի 12․1-ին կետով սահմանված բանկային երաշխիքով.
7) ընկերության ներդրումային ծրագրի իրականացման համար անհրաժեշտ ենթակառուցվածքի կառուցման ավարտը 2023 թվականի դեկտեմբերի 31-ն է.
8) սույն որոշմամբ նախատեսվող ենթակառուցվածքի կառուցման պատասխանատու պետական մարմին է հանդիսանում Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը։
3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին՝ սույն որոշման ընդունումից հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը համատեղ ներկայացնել «Ենթակառուցվածքներ ներդրումների դիմաց» միջոցառման շրջանակներում Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը գումար հատկացնելու մասին որոշման նախագիծը։
4. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին՝ ընկերության կողմից բանկային երաշխիքի ներկայացումից 20-օրյա ժամկետում ընկերության հետ կնքել համապատասխան պայմանագիրը՝ ծրագրի իրականացման և աջակցության տրամադրման վերաբերյալ։
5. Սահմանել, որ՝
1) ընկերությունը պարտավորվում է որոշումն ուժի մեջ մտնելուց հետո տասնօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն ներկայացնել որոշմամբ հաստատված հավելվածի 12.1-ին կետով սահմանված բանկային երաշխիքը.
2) ներկայացված՝ որոշմամբ հաստատված հավելվածի 12.1-ին կետով սահմանված բանկային երաշխիքը պետք է գործի մինչև ծրագրի ավարտը։
6. Սահմանել, որ սույն որոշմամբ նախատեսված համապատասխան պայմանագրի նոտարական ձևակերպման, ենթակառուցվածքների նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման ծախսերն ու կառուցվող ենթակառուցվածքների պետական գրանցման համար պահանջվող վճարներն իրականացվելու են ընկերության միջոցների հաշվին։
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
07.08.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2023 թվականի օգոստոսի 3-ի N 1335-Ա որոշման |
ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ԱՄՓՈՓ ՆԿԱՐԱԳԻՐԸ
1. |
Հայտատուի (կազմակերպության) անվանումը և կազմակերպաիրավական ձևը, հիմնադրման տարեթիվը |
«Եվրոպլաստ 999» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն, 2018 թ. |
Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ) |
02676526 | |
Կազմակերպության բաժնետերերը |
Մարինե Մուշեղի Միրիջանյան Սամվել Ռաֆիկի Մանասարյան | |
Կոնտակտային տվյալները` անունը, հայրանունը, ազգանունը |
Մուշեղ Մերուժանի Միրիջանյան | |
Իրավաբանական հասցեն |
ՀՀ, քաղ. Երևան, Հյուսիսային պող., շ. 3, բն. 23 | |
Տնտեսական գործունեության դասակարգիչը |
C22290 | |
Հեռախոսահամարը |
+37494278888 | |
Էլ. փոստը |
musheghm@yahoo.com | |
2. |
Ներդրումային ծրագրի իրականացման վայրը/հասցեն (ներառյալ կադաստրային գոտին) |
ՀՀ, քաղ. Երևան, Րաֆֆու փող. 111/36 և 111/37 (կադաստրային գոտի 9) |
3. |
Ներդրումային ծրագրի համառոտ նկարագրությունը (ծրագրի նպատակը, իրականացվելիք աշխատանքները, մրցակցային առավելությունները, արտահանման ուղղությունները և քաղա- քականությունը, ծրագրով նախատեսված գործունեության տեսակի հստակ նկարագրությունը` նշելով տնտեսական գործունեության դասակարգիչը, ստեղծվելիք աշխատատեղերը, միջին աշխատավարձը և այլն) |
«ԵՎՐՈՊԼԱՍՏ 999» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2018 թ.-ին: Ընկերությունն իրականացնում է կախովի առաստաղների, դրանց աքսեսուարների և վարագույրի քիվի (կարնիզների) արտադրություն, որոնք մրցունակ են ինչպես ներքին, այնպես էլ արտաքին շուկայում:
Արտադրության կազմակերպման նպատակով ՍՊԸ-ն վարձա- կալում է 2,830 ք․մ արտադրական տարածք և ավելի քան 300 ք.մ պահեստային տարածք Երևան, Րաֆֆու 111 հասցեում, որտեղ կատարվել են վերակառուցման/վերանորոգման աշխատանքներ:
Արտադրամասերում տեղակայված է էքստրուզիոն հինգ հոսքագիծ, աղաց, ՊՎՔ խառնիչ, լամինացիայի երկու սարքավորում՝ կտրող հաստոցներով, ներկող հոսքագիծ, այլ սարքավորումներ։ Բոլոր սարքավորումները նոր են, էներգախնայող, հագեցած ժամանակակից տեխնոլոգիաներով։ Դրանք պատվիրվել են Չինաստանի Հանրապետությունում և տեղում տեխնիկական փորձարկումից հետո տեղափոխվել են Երևան, տեղակայվել և փորձարկվել չին մասնագետների մասնակցությամբ։
Ընդհանուր առմամբ, արտադրության կազմակերպման նպատակով ներդրվել է ավելի քան 770 մլն դրամ, որից վերակառուցման/վերանորոգման աշխատանքների համար՝ մոտ 40 մլն դրամ, հիմնական միջոցների ձեռքբերման համար՝ մոտ 730 մլն դրամ:
Արտադրանք
Ընկերությունն արտադրությունն սկսել է 2018 թ. դեկտեմ- բերից և շուկային ներկայանում է իր արտադրանքի հետևյալ տեսակներով.
Կախովի առաստաղ, այդ թվում՝ Սպիտակ լաքապատ Գունավոր լաքապատ Լամինացված Դրոշմված /hot stemping/ Սպիտակ անփայլ Վարագույրի քիվ (կարնիզ) /2-տեղանոց/ Վարագույրի քիվ (կարնիզ) /3-տեղանոց/ Աքսեսուարներ /3 մ/
Ընկերությունը տարեցտարի ընդլայնում է ինչպես արտա- դրատեսականին, այնպես էլ արտադրության և վաճառքի ծավալները: Մասնավորապես, 2021 թ. վաճառքի ծավալը կազմել է ավելի քան 487.1 մլն դրամ՝ վաճառքի գներով, առանց ԱԱՀ: 2022 թ. 11 ամիսների կտրվածքով վաճառքի ծավալը կազմել է մոտ 475.4 մլն դրամ, ինչը մինչև տարեվերջ կգերազանցի նախորդ տարվա ցուցանիշը:
Վաճառքի շուկաներ
Ընկերությունն իր արտադրանքն իրացնում է ինչպես ներքին, այնպես էլ արտաքին շուկայում:
ՀՀ-ում վաճառքի աշխարհագրությունն ընդգրկում է Երևան քաղաքը և հանրապետության գրեթե բոլոր մարզերն ու խոշոր քաղաքները։
Արտադրանքի ավելի քան զգալի մասն սպառվում է արտա- քին շուկայում, մասնավորապես, Վրաստանում: Ներկայումս ՍՊԸ-ն աշխատանքներ է իրականացնում արտադրանքն ԱՄՆ և ԵՄ երկրներ արտահանելու ուղղությամբ:
Թեև այս տարի ֆիզիկական ծավալով արտահանումն զգալիորեն գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը, սակայն արտարժույթի փոխարժեքով պայմանավորված դրամային արտահայտությամբ 2022 թ. 11 ամիսների կտրվածքով արտահանումը կազմել է ընդամենը 354.4 մլն դրամ՝ նախորդ տարվա 351.2 մլն դրամի դիմաց:
Աշխատակիցներ
Ներկայումս ընկերության աշխատակիցների թվաքանակը կազմում է 32 անձ, աշխատավարձի միջին ամսական ֆոնդը՝ ավելի քան 6.0 մլն դրամ՝ ներառյալ հարկերը: Ծրագրի իրականացման արդյունքում նախատեսվում է ընդլայնել արտադրության ծավալները և ստեղծել նոր աշխատատեղեր՝ դրանց քանակը հասցնելով մոտ 50-ի:
Մրցակիցներ
Ներքին շուկայում առկա են կախովի առաստաղների մի շարք արտադրողներ, ինչպես նաև ներկրողներ: Սակայն, որպես ռեալ մրցակից, կարող ենք նշել «ԷԿՈՊՐՈՖ» ՍՊԸ-ին և «ԻՄԷՔՍ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ին:
«ԵՎՐՈՊԼԱՍՏ 999» ՍՊԸ-ն ունի մի շարք մրցակցային առավելություններ, որոնք կայանում են հետևյալում. ● ժամանակակից էներգախնայող տեխնոլոգիաների կիրառում ● արտադրական հզորությունների մշտական թարմացում ● արտադրանքի տեսականու բազմազանություն ● համապատասխան աքսեսուարների առկայություն ● թարմացվող արտադրատեսականի ● արտադրանքի որակի բարձր մակարդակ ● գների դիվերսիֆիկացիայի հնարավորություն:
Հիմնական մատակարարներ
Հումքի հիմնական մատակարարները գտնվում են արտերկրում: Վերջիններիս ցանկը ներկայացված է ստորև. ● HAINING DINUO AUXILIARIES CO., LTD – China – UV Varnish ● HAINING CHANGNING PRINTING MATERIAL CO., LTD – China -Adhesives ● HAINING JIACHENG IMPORT & EXPORT CO., LTD – China - PVC and PET foils ● SHIMIKAR TASHIL GOSTARAN CO EXPORT.IMPORT – Iran – PVC, Calcium Carbonate ● TRICON DRY CHEMICALS LLC – USA - PVC ● SEMFA GROUP - Georgia - PVC ● SADOL Boya ve Kimya San. Ltd. Sti. – Turkey – Acrylic paints Օժանդակ նյութերը ձեռք են բերվում հիմնականում տեղական մատակարարներից:
Հիմնական սպառողներ
Ինչպես նշել ենք վերևում, ընկերության արտադրանքի հիմնական սպառողները տեղական շուկայում շինանյութի մասնագիտացված խանութներն ու մանրամեծածախ վաճառակետերն են: Իսկ վրացական շուկայում ընկերության հիմնական գործընկերներն են. ● «Գորգիա» ՍՊԸ ● «Կարբո» ՍՊԸ ● «Բինուլի» ՍՊԸ ● «Սթրոնգ» ՍՊԸ ● «Անի 2002» ՍՊԸ ● «Լազեբի» ՍՊԸ ● «Քաշվեթի» ՍՊԸ
ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿԸ
Ընկերությունն արտադրության արդյունավետ կազմակերպման և ծավալների ու արտադրատեսականու ընդլայնման նպատակով ներկայումս իրականացնում է սեփական արտադրական տարածքի շինարարություն: Այդ նպատակով ընկերությունը ձեռք է բերել 24,300 ք.մ հողատարածք ՀՀ, քաղ. Երևան, Րաֆֆու 111/36 և Րաֆֆու 111/37 հասցեներում և առաջին էտապով կառուցում է մոտ 3,000 ք.մ արտադրական տարածք՝ բոլոր կոմունիկացիաներով։
Ընկերությունը նախատեսում է դիմել ՀՀ կառավարությանը՝ ենթակառուցվածքների կառուցման և շահագործման հետ կապված ներդրումները ՀՀ կառավարության «ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԴԻՄԱՑ» ծրագրի շրջանակներում իրականացնելու ակնկալիքով, իսկ ներդրման մնացած մասը, ինչպես նաև ընթացիկ ծախսերն իրականացնել այլ ներդրումային միջոցների, ինչպես նաև սեփական ներդրման և ընկերության հասույթի հաշվին։
Բացի այդ, ընկերությունը բանակցում է չինական «JWELL MACHINERY» ընկերության հետ՝ երկու նոր հոսքագծերի ձեռքբերման նպատակով, որոնք տեղակայվելու են արտադրական նոր տարածքում: |
4. |
Ներդրումային ծրագրի իրականացման, մասնավորապես, անշարժ գույքի կառուցման և հիմնական միջոցների ձեռքբերման (այդ թվում` տեղափոխման և տեղադրման) ժամանակացույցը (ժամանակացույցը կազմվում է մեկնարկի պահից սկսած) և նկարագրությունը |
Ներդրումային ծրագրի շրջանակներում իրականացվող շինարարական աշխատանքները, որոնք արդեն մեկնարկել են, նախատեսվում է ավարտել 2023 թվականին: Զուգահեռաբար իրականացվում են նաև երկրորդ փուլով նախատեսվող շինարարության նախապատրաստական աշխատանքները։
2023 թ. նախատեսվում է մաս-մաս ապամոնտաժել և նոր արտադրական տարածք տեղափոխել գործող հոսքագծերն ու սարքավորումները՝ չխաթարելով արտադրական պրոցեսը։ Միաժամանակ, ընկերությունը բանակցում է գործընկերների հետ՝ նոր հոսքագծերի և սարքավորումների ձեռքբերման նպատակով, որոնք տեղակայվելու են արտադրական նոր տարածքում: |
5. |
Նախատեսվող ներդրումների չափի և ուղղությունների նկարագրությունը (անշարժ գույքի կառուցում, հիմնական միջոցներ) |
Հողի ձեռքբերում – 105 մլն դրամ, Տարածքի համահարթեցում, կենցաղային աղբի տեղափոխում, շին. հրապարակի նախապատրաստում – 80 մլն դրամ (ավարտված 70%-ով), Շին. աշխատանքներ – 545 մլն դրամ (ավարտված 40%-ով), Շին. թույլտվություն, նախագծում, վերահսկում – 3 մլն դրամ, Մետաղական կարկասի տեղադրում – 310 մլն դրամ (1-ին մասնաշենքն ավարտված է),
Սենդվիչ պանելների ձեռքբերում, տանիքների և կողային պատերի երեսապատում -160 մլն դրամ (80% կատարված է 1-ին մասնաշենքի համար), Ներքին էլ. մատակարարում – 6 մլն դրամ (աշխատանքներն սկսված չեն), Հակահրդեհային համակարգ – 15 մլն դրամ (ավարտված 60%-ով), Ջեռուցման համակարգ – 28․7 մլն դրամ (աշխատանքներն սկսված չեն), Օդափոխության համակարգ – 69․5 մլն դրամ (աշխատանքներն սկսված չեն), Արտաքին էլ. մատակարարում – 3․6 մլն դրամ (աշխատանքներն սկսված չեն), Արևային պանելներ – 68․5 մլն դրամ (կատարված 80%-ով՝ 1-ին մասնաշենքի համար), Վարչական շենք – 14․5 մլն դրամ (աշխատանքներն սկսված չեն), Գործող արտադրամասի տեղափոխում նոր տարածք- 10 մլն դրամ (աշխատանքներն սկսված չեն), Նոր հոսքագծերի և սարքավորումների ձեռքբերում և մոնտաժում – 243 մլն դրամ։
Ընդհանուր ներդրումների ծավալը՝ 1․751․330․000 դրամ։ Կատարված ներդրումներ 24.01.2023 թ. դրությամբ՝ 750․ 505․000 դրամ։ Կատարված ներդրումներ 24.01.2023 թ.-ից առ 21.07.2023 թ.՝ 34․070․000 դրամ։ Ընդամենը ներդրումներ 24.01.2023 թ.-ից մինչև 15.12.2025 թ.՝ 1․000․825․000 դրամ։ Ներդրումային ծրագրի ավարտը նախատեսվում է 2025 թ. դեկտեմբերի 15-ին։ |
6. |
Անհրաժեշտ ենթակառուցվածքի նկարագրությունը և դրա անհրաժեշտության հիմնավորումը |
Արտադրական գործընթացի անխափան կազմակերպման համար անհրաժեշտ է մշտական ջրամատակարարում և ջրահեռացում, էլեկտրասնուցում, ինչպես նաև արտադրական տարածքների տաքացման նպատակով՝ գազիֆիկացում:
Շինարարական աշխատանքները ներառում են նաև ենթա- կառուցվածքների (ջրամատակարարման և ջրահեռացման համակարգեր, գազիֆիկացում, էլեկտրասնուցում) կառուցում և շահագործում:
Ենթակառուցվածքների կառուցման նախընտրելի ժամանակացույցը 2023 թ. դեկտեմբերի 31-ն է։ Արտաքին ջրամատակարարման և կոյուղու կառուցման աշխատանքներ – 15․3 մլն դրամ Գազիֆիկացման աշխատանքներ - 4․8 մլն դրամ Շինարարական աշխատանքների նախահաշվով նախատեսվում է ենթակառուցվածքների կառուցման համար շուրջ 20․2 մլն դրամ: Ենթակառուցվածքների նախահաշիվները կցվում են: |
7. |
Ծրագրին վերաբերող այլ տեղեկություններ (հայտատուի հայեցողությամբ) |
ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿԱՀԱՐՄԱՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄԸ
Ծրագրի անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ առկա արտադրական տարածքն ունի սահմանափակ հնարավորություն արտադրության ծավալների և արտադրատեսականու ավելացման տեսանկյունից: Նոր արտադրական տարածքի առկայությունը թույլ կտա շրջանցել այդ սահմանափակումները և լուրջ նախադրյալներ ստեղծել բիզնեսի հետագա զարգացման համար: Մասնավորապես.
● Սեփական արտադրական տարածք տեղափոխվելուց հետո ընկերությունը կազատվի տարածքի վարձավճարից, որը կազմում է ամսական 3.0 մլն դրամ:
● Ընկերությունը ձեռք է բերել արևային կայան, որը շինարարական աշխատանքներն ավարտելուց հետո կգործարկվի և, համաձայն արտադրողի կողմից արված հաշվարկների, 4 տարի հետո ավելի քան կրկնակի անգամ կնվազեցնի էլեկտրաէներգիայի ծախսը: Վերջինս ընկերությանը տարեկան կբերի մոտ 21.0 մլն դրամի խնայողություն:
● Վերոնշյալ երկու գործոնները կնպաստեն արտադրանքի ինքնարժեքի նվազմանը, ինչն ընկերության արտադրանքը կդարձնի առավել մրցակցային ինչպես ներքին, այնպես էլ արտաքին շուկայում՝ նպաստելով իրացման և, մասնավորապես, արտահանման ծավալների ավելացմանը:
Բացի այդ, ընկերությունը կունենա սեփական անշարժ գույք, ինչը կարող է երաշխավորել բանկերի կողմից հետագա ֆինանսական միջոցների ստացման գործընթացը՝ ստեղծելով լրացուցիչ նախադրյալներ բիզնեսի ընդլայնման և զարգացման համար:
Կառուցման ենթակա գազիֆիկացման համակարգը կարող է հանրային օգտագործման լինել, եթե հաշվիչի տեղը փոխվի, արտաքին ջրամատակարարումը ևս վերապահումներով հնարավոր է, սակայն ջրի ծավալի կրճատման ռիսկ կա։ |
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար |
Ա. Հարությունյան |
07.08.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2023 թվականի օգոստոսի 3-ի N 1335-Ա որոշման |
ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
Ջրամատակարարում
Արտադրություն. Պլաստմասսայե շինարարական նյութերի արտադրություն:
Արտադրության շինարարական աշխատանքները նախատեսվում է իրականացնել 2 էտապով: Առաջին էտապով նախատեսվում է արտադրական և պահեստային մաս 2300 ք.մ:
Արտադրական առաջին փուլում նախատեսվում է տեղադրել մեկ շենքի մեջ 8 հաստոց, որի տեխնոլոգիական արտադրության համար պահանջվում է 9 խմ/ժամ ջուր: Յուրաքանչյուր հաստոցի տեխնոլոգիական պրոցեսի ժամանակ օգտագործվող ջուրը տաքանում է 6-7 աստիճան ցելսիուսով: Արտադրամասում օգտագործվող ջրամատակարարման ցանցը ցիրկուլացիոն սիստեմ է: Հաստոցներն աշխատում են օրվա մեջ 24 ժամ: Տաքացվող ջուրը սառեցվում է չիլերների և գրադիերների միջոցով՝ ելնելով եղանակային պայմաններից:
Q=8*9=72.0խմ/ժամ=20լ/վրկ
Ջրի կորուստներն արտադրական հաստոցների աշխատանքի ժամանակ գոլորշանում են 0.03%, իսկ գրադիերներում 0.05% (հովացումը վինտիլատորով): Այսպիսով, ստացվում է ջրի կորուստներն արտադրության ժամանակ կազմում են
0.03%+0.05%=0.08%
Ջրի կորուստը 8 հաստոցների աշխատանքի ժամանակ կկազմի
Q=20լ/վրկx0.08%/100%=1.6լ/վրկ
Այժմ հաշվենք արտադրությանն սպասարկող անձնակազմի ջրապահանջը:
Յուրաքանչյուր հաստոցին սպասարկող 2 մարդ
Վարչական աշխատող 5 մարդ
Ընդամենը 8x2+5=21 մարդ
NP=21x360/ 3600x0.2=1.05
L=0.995
q=0.5x5x0.995=1.0լ/վրկ
Q=1.0լ/վրկ+1.6 լ/վրկ
Երկու հերթի համար
Q=2.6x2=5.2 լ/վրկ
Ջրամատակարարման ցանց
Համաձայն տեխ. պայմանի՝ կառույցի ջրամատակարարումը նախատեսված է իրականացնել գործող պոմպակայանի միջից Փ1200 խողովակից Փ50 խողովակով, որը գտնվում է տարածքից մոտ 358 մ հեռավորության վրա: Միացումն իրականացնել տեղում՝ փաստացի իրավիճակից ելնելով: Միացման կետում գործող պոմպակայանի ներսում նախատեսել պողպատե կցորդիչ Փ50 կցաշուրթով, որից հետո սողնակ Փ50 կցաշուրթով, անցում Փ50x100 և ականոց Փ110 ազատ կցաշուրթով: ՋԴՀ1-ում Փ1000 դիտահորում նախատեսել հակահրդեհային հիդրանտ Փ80: Սպառողի պարսպի մոտ ՋԴՀ2-ում Փ1500 դիտահորում նախատեսել ջրաչափական հոր, որում Փ50 փական, Փ50 ֆիլտր, Փ50 ջրաչափ:
Ցանցերի համար նախատեսված են պոլիէթիլենե խողովակներ Մ110մմ:
Թաղման միջին խորությունը հողի նիշից ընդունել 1.27 մ ավազի նախապատրաստական շերտով: Նախագծային աշխատանքները կատարված են ՀՀ-ում գործող նորմերի և կանոնների համաձայն:
Քարտեզ
ՀՀ ՔԱՂ. ԵՐԵՎԱՆ, ՄԱԼԱԹԻԱ _ ՍԵԲԱՍՏԻԱ, ՐԱՖՖՈՒ ՓՈՂՈՑ 111/37 ՀԱՍՑԵԻ ԱՐՏԱՔԻՆ ՋՐԱԳԾԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԳՆԱՑՈՒՑԱԿ | |||||
1․ Ջրագիծ | |||||
1 |
Ետլիցքի ավազ տեղափոխումով |
մ3 |
240 |
5000 |
1200000 |
2 |
Ավելացված գրունտի տեղափոխում |
տ |
360 |
1500 |
540000 |
3 |
Պոլիէթիլենե (Pe) խողովակ de110մմ, Pn16 |
մ |
600 |
3960 |
2376000 |
4 |
D1500x1000 կլոր դիտահորի կառուցում ե/բ հավաքովի էլեմենտներից |
կոմպլ. |
1 |
180000 |
180000 |
5 |
D1000x1000 կլոր դիտահորի կառուցում ե/բ հավաքովի էլեմենտներից |
կոմպլ. |
1 |
115000 |
115000 |
6 |
Կարճախողովակ d 110մմ |
հատ |
4 |
7500 |
30000 |
7 |
Կարճախողովակ d 63մմ |
հատ |
2 |
3000 |
6000 |
8 |
Անցում d 110x63մմ |
հատ |
1 |
4000 |
4000 |
9 |
Փական d 100մմ |
հատ |
1 |
40000 |
40000 |
10 |
Փական d 50մմ |
հատ |
1 |
25000 |
25000 |
11 |
Ֆիլտր d 50մմ |
հատ |
1 |
25000 |
25000 |
12 |
Ներդիր d 100մմ |
հատ |
4 |
1000 |
4000 |
13 |
Ներդիր d 50մմ |
հատ |
3 |
700 |
2100 |
14 |
Կցաշուրթ d 100մմ |
հատ |
4 |
6250 |
25000 |
15 |
Հակահրդեհային հիդրանտ |
հատ |
1 |
140000 |
140000 |
16 |
Հեղույս, մանեկ |
կգ |
5 |
3000 |
15000 |
17 |
Մեխանիզմ (III, IV, V կարգի գրունտի մշակում էքսկավատորով) |
օր |
14 |
120000 |
1680000 |
18 |
Տեղափոխման ծախսեր |
50000 | |||
19 |
Մոնտաժային աշխատանքներ |
1235000 | |||
20 |
Շահույթ |
1500000 | |||
Ընդամենը ջրագիծ |
9192100 | ||||
2․ Հեղեղատար | |||||
1 |
Ա/բետոնյա ծածկույթի կտրում |
մ |
170 |
400 |
68000 |
2 |
Ա/բետոնյա ծածկույթի վերականգնում |
մ2 |
85 |
7000 |
595000 |
3 |
Ետլիցքի ավազ տեղափոխումով |
մ3 |
68 |
5000 |
340000 |
4 |
Ավելացված գրունտի տեղափոխում |
տ |
102 |
1500 |
153000 |
5 |
Պոլիէթիլենե ակոսավոր խողովակ D400մմ, SN8 |
մ |
70 |
16000 |
1120000 |
6 |
Անձրևընդունիչ թուջե ճաղավանդակով |
հատ |
3 |
154200 |
462600 |
7 |
Անձրևընդունիչ թուջե ճաղավանդակով |
մ3 |
1 |
37000 |
37000 |
8 |
D1500x1500 կլոր դիտահորի կառուցում ե/բ հավաքովի էլեմենտներից (ե/բ օղակ, ե/բ ծածկ) |
կոմպլ. |
1 |
260000 |
260000 |
9 |
Մեխանիզմ (III, IV, V կարգի գրունտի մշակում էքսկավատորով) |
օր |
4 |
120000 |
480000 |
10 |
Տեղափոխման ծախսեր |
50000 | |||
11 |
Մոնտաժային աշխատանքներ |
400000 | |||
12 |
Շահույթ |
900000 | |||
Ընդամենը հեղեղատար |
4865600 | ||||
Ընդամենը |
14057700 | ||||
Այլ ծախսեր |
200000 | ||||
Փաստաթղթեր /14 կետ/ |
300000 | ||||
Պետ վճարումներ |
30000 | ||||
Ընդամենը |
14587700 | ||||
Շրջ. հարկ 5% |
729385 | ||||
Ընդամենը վճարում |
15317085 |
3. Գազամատակարարում
Նախահաշիվ
հ/հ |
Աշխատանք-ների և օգտագործվող նյութերի անվանումը |
Չափի միավորը |
Քանակը |
Միավոր արժեքը (դրամ) |
Գնա-ցուցակի ընդ-հանուր միավորի արժեքը |
Ընդամենը (դրամ) | |||
Հիմնական աշխա-տավարձը դրամ |
Մ/Մ շահա-գործ. դրամ |
Նյութերի միավոր արժեքը |
Նյութերի ընդհանուր արժեքը | ||||||
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
1 |
Պողպատյա խողովակներ d=89մմ |
գմ |
132 |
1800.00 |
1500.00 |
7263.05 |
958722.60 | ||
գմ |
1 |
3500.00 |
3963.05 |
||||||
2 |
Պողպատյա խողովակներ d=57մմ |
գմ |
180 |
1800.00 |
1500.00 |
6470.44 |
1164679.20 | ||
գմ |
1 |
2800.00 |
3170.44 |
||||||
3 |
Պողպատյա խողովակներ d=25մմ |
գմ |
24 |
1800.00 |
1500.00 |
4998.45 |
119962.80 | ||
գմ |
1 |
1500.00 |
1698.45 |
||||||
4 |
Մետաղական կոնստրուկ-ցիաներ խողովակների ամրացման համար |
տն |
0.08 |
29831.62 |
12798.55 |
732630.17 |
58610.41 | ||
14.80 |
4.98 |
||||||||
տն |
1.00 |
609379.14 |
690000.00 |
||||||
5 |
Ձևավոր մասեր |
տն |
0.08 |
382973.50 |
416338.38 |
1999311.88 |
159944.95 | ||
190.00 |
162.00 |
||||||||
տն |
1 |
1059789.81 |
1200000.00 |
||||||
6 |
Խողովակների յուղաներկում 2 անգամ |
100մ2 |
0.7 |
43331.36 |
281.41 |
187262.78 |
131083.94 | ||
21.40 |
0.10 |
||||||||
լուծիչ |
կգ |
2.7 |
3500.00 |
9450.00 |
|||||
ներկ |
կգ |
24.4 |
5500.00 |
134200.00 |
|||||
7 |
Ներմիացում գործող գազատարին |
հատ |
1 |
15000.00 |
25000.00 |
181537.50 |
181537.50 | ||
խողովակ |
գմ |
0.51 |
125000 |
141537.50 |
|||||
8 |
Խողովակների փորձարկում և փչամաքրում |
գմ |
336 |
555.21 |
555.21 |
186550.02 | |||
0.27 |
|||||||||
9 |
Փականի մոնտաժ d=20մմ |
հատ |
10 |
3800.00 |
5500.00 |
13263.05 |
132630.50 | ||
փական |
հատ |
1 |
3500.00 |
3963.05 |
|||||
10 |
Նախագծանա-խահաշվային փաստաթղթեր |
հատ |
1 |
120000.00 |
120000.00 | ||||
120000.00 |
120000.00 |
||||||||
ԸՆԴԱՄԵՆԸ |
3213722 | ||||||||
Վերադիր ծախսեր |
13.3% |
427425 | |||||||
ԸՆԴԱՄԵՆԸ |
3641147 | ||||||||
Շահույթ |
11% |
400526 | |||||||
ԸՆԴԱՄԵՆԸ |
4041673 | ||||||||
ԱԱՀ |
20% |
808335 | |||||||
ԸՆԴԱՄԵՆԸ |
4850008 |
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար |
Ա. Հարությունյան |
07.08.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
26.10.2023, N 1852-Ա | 27.10.2023, N 1335-Ա |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|