Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 79
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (01.04.2023-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.05.01-2023.05.14 Պաշտոնական հրապարակման օրը 04.05.2023
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
17.05.2022
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
17.05.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.04.2023

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

17 մայիսի 2022 թվականի

թիվ 79

քաղ. Մոսկվա

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 16-Ի ԹԻՎ 160 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 105-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2018 թվականի հոկտեմբերի 16-ի «Մաքսային արժեքի հայտարարագրի լրացման դեպքերի, մաքսային արժեքի հայտարարագրի ձևերը և մաքսային արժեքի հայտարարագրի լրացման կարգը հաստատելու մասին» թիվ 160 որոշման մեջ կատարել փոփոխություններ՝ համաձայն հավելվածի։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2023 թվականի ապրիլի 1-ից:

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝

Մ. Մյասնիկովիչ

 

ՀԱՎԵԼՎԱԾ

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի 2022 թվականի

մայիսի 17-ի թիվ 79 որոշման

 

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2018 թվականի հոկտեմբերի 16-ի թիվ 160 որոշման մեջ կատարվող

 

1. 1-ին կետի երրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«եթե ապրանքների մասով վճարվում են մաքսատուրքեր, հարկեր և առկա են այնպիսի պայմանագրային հարաբերություններ (լիցենզիոն (ենթալիցենզիոն) համաձայնագրեր), որոնցով նախատեսվում է իրավատիրոջ կողմից մտավոր սեփականության օբյեկտների օգտագործման իրավունքների տրամադրում.»։

2. Սույն որոշմամբ հաստատված՝ մաքսային արժեքի հայտարարագրի ՄԱՀ-1 ձևում 9-րդ վանդակը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

 

«

9 ա) Արդյո՞ք առկա են ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ (լիցենզիոն պայմանագիր (համաձայնագիր), ենթալիցենզիոն պայմանագիր (համաձայնագիր), առևտրային կոնցեսիայի (ֆրանչայզինգի) պայմանագիր, առևտրային ենթակոնցեսիայի (ենթաֆրանչայզինգի) պայմանագիր կամ այլ պայմանագիր (համաձայնագիր)), որոնցով նախատեսվում է ներմուծվող ապրանքների նկատմամբ իրավատիրոջ կողմից ՄՏԱՎՈՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ օբյեկտների օգտագործման իրավունքների տրամադրում։

□ ԱՅՈ  ՈՉ

բ) Արդյո՞ք նախատեսված են ԼԻՑԵՆԶԻՈՆ և նմանատիպ այլ ՎՃԱՐՈՒՄՆԵՐ ՄՏԱՎՈՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ այն օբյեկտների օգտագործման համար, որոնք դասվում են ներմուծվող ապրանքների շարքին և որոնք ուղղակիորեն կամ անուղղակիորեն կատարել է կամ պետք է կատարի գնորդը՝ որպես Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք արտահանելու համար ներմուծվող ապրանքների վաճառքի պայման։

□ ԱՅՈ □ ՈՉ

գ) Արդյո՞ք վաճառքը կախված է այն պայմանի կատարումից, որին համապատասխան՝ ներմուծվող ապրանքների ՀԵՏԱԳԱ ՎԱՃԱՌՔԻ, այլ եղանակով դրանք ՏՆՕՐԻՆԵԼՈՒ կամ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ արդյունքում ստացված ԵԿԱՄՏԻ (ՀԱՍՈՒՅԹԻ) ՄԻ ՄԱՍՆ ուղղակիորեն կամ անուղղակիորեն հատկացվում է վաճառողին:
«բ» և (կամ) «գ» բաժինների հարցերին «ԱՅՈ» պատասխան տալու դեպքում 15-րդ և 16-րդ վանդակներում նշվում են համապատասխան մեծությունները

□ ԱՅՈ  ՈՉ

»

 

3. Սույն որոշմամբ հաստատված՝ մաքսային արժեքի հայտարարագիր լրացնելու կարգում.

ա) 16-րդ կետի 2-րդ պարբերության մեջ «9-րդ վանդակի «ա» և (կամ) «բ» բաժիններում» բառերը փոխարինել «9-րդ վանդակի «ա» և (կամ) «գ» բաժիններում» բառերով.

բ) 19-րդ կետում՝

երկրորդ պարբերության մեջ ««ա» և «բ» բաժիններում» բառերը փոխարինել ««ա»-«գ» բաժիններում» բառերով.

երրորդ պարբերության մեջ ««ա» և (կամ) «բ» բաժիններում» բառերը փոխարինել ««ա» և (կամ) «գ» բաժիններում» բառերով.

գ) 27-րդ կետում՝

Երկրորդ պարբերության երկրորդ նախադասության մեջ «Լրացուցիչ տեղեկություններ» բառերը փոխարինել «Լրացուցիչ տվյալներ» բառերով.

Երրորդ պարբերության երկրորդ նախադասության մեջ «Լրացուցիչ տեղեկություններ» բառերը փոխարինել «Լրացուցիչ տվյալներ» բառերով.

դ) 39-րդ կետի առաջին պարբերության մեջ «տեղեկություններ» բառը փոխարինել «տվյալներ» բառով.

ե) 54-րդ կետի առաջին պարբերության մեջ «տեղեկություններ» բառը փոխարինել «տվյալներ» բառով:

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 4 մայիսի 2023 թվական: