Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 8
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Incorporation (03.02.2020-05.07.2021)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Ընդունող մարմին
Եվրասիական միջկառավարական խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
09.08.2019
Ստորագրող մարմին
Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամներ
Ստորագրման ամսաթիվ
09.08.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.08.2019

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

9 օգոստոսի 2019 թվականի

թիվ 8

քաղ. Չոլպոն-Աթա

 

«ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԿՈՈՊԵՐԱՑԻԱՅԻ, ՍՈՒԲԿՈՆՏՐԱԿՏԱՑԻԱՅԻ ԵՎ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՓՈԽԱՆՑՄԱՆ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՑԱՆՑ» ՆԱԽԱԳԾԻ ԱՆՁՆԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2017 թվականի հոկտեմբերի 11-ի թիվ 12 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության թվային օրակարգը մինչև 2025 թվականն իրագործելու հիմնական ուղղությունների իրագործման նպատակներով, Եվրասիական միջկառավարական խորհրդի 2019 թվականի փետրվարի 1-ի թիվ 1 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության թվային օրակարգի շրջանակներում նախագծերի իրագործման մեխանիզմներին համապատասխան՝ Եվրասիական միջկառավարական խորհուրդը որոշեց.

1. Հաստատել կից ներկայացվող՝ «Արդյունաբերական կոոպերացիայի, սուբկոնտրակտացիայի և տեխնոլոգիաների փոխանցման եվրասիական ցանց» նախագծի անձնագիրը:

2. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդին՝ անհրաժեշտության դեպքում «Արդյունաբերական կոոպերացիայի, սուբկոնտրակտացիայի և տեխնոլոգիաների փոխանցման եվրասիական ցանց» նախագծի անձնագրում կատարել փոփոխություններ՝ բացառությամբ այն փոփոխությունների, որոնք վերաբերում են ֆինանսավորման աղբյուրներին և ծավալներին, այդ թվում՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների պետական ծրագրերի իրագործման շրջանակներում կատարվող ֆինանսավորման աղբյուրներին և ծավալներին։

3. Ուժը կորցրած ճանաչել Եվրասիական միջկառավարական խորհրդի 2019 թվականի ապրիլի 30-ի թիվ 2 որոշմամբ հաստատված՝ «Արդյունաբերական կոոպերացիայի, սուբկոնտրակտացիայի և տեխնոլոգիաների փոխանցման եվրասիական ցանց» նախագծի անձնագիրը։

 

Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից`

Բելառուսի Հանրապետությունից՝

Ղազախստանի Հանրապետությունից՝

Ղրղզստանի Հանրապետությունից`

Ռուսաստանի Դաշնությունից՝

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Եվրասիական միջկառավարական խորհրդի

2019 թվականի օգոստոսի 9-ի թիվ 8 որոշմամբ

 

ԱՆՁՆԱԳԻՐ

 

«Արդյունաբերական կոոպերացիայի, սուբկոնտրակտացիայի և տեխնոլոգիաների փոխանցման եվրասիական ցանց» նախագծի

 

Բաժին

Բովանդակություն

1. Նախագծի անվանումը

արդյունաբերական կոոպերացիայի, սուբկոնտրակտացիայի և տեխնոլոգիաների փոխանցման եվրասիական ցանց (այսուհետ՝ եվրասիական ցանց)

2. Նախագծի նպատակները և առանցքային արդյունքները

նախագծի նպատակներն են՝

Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների տնտեսավարող սուբյեկտների (այսուհետ համապատասխանաբար՝ Միություն, անդամ պետություններ, տնտեսավարող սուբյեկտներ) փոխգործակցության ապահովման համար թվային էկոհամակարգի ստեղծում՝ արդյունաբերական կոոպերացիայի, սուբկոնտրակտացիայի և տեխնոլոգիաների փոխանցման նպատակներով.

խոշոր արտադրողների արտադրական շղթաներում փոքր և միջին ձեռնարկությունների ներգրավում.

«միջանցիկ» գործընթացներում և թվային ծառայություններում անդամ պետությունների տնտեսավարող սուբյեկտների ու պետական իշխանության մարմինների պահանջմունքների բավարարման համար պայմանների ստեղծում.

արտադրական շղթաների մոդելավորում և արտադրական հզորությունների օպտիմալ բեռնվածություն.

նորարարական գործընթացների խթանում` տեխնոլոգիաների փոխանցման միջոցով.

անդամ պետությունների և երրորդ երկրների միջազգային թվային էկոհամակարգերի օգտագործմամբ տնտեսավարող սուբյեկտների արտադրանքի առաջխաղացման հնարավորություն:

Նախագծի իրագործման արդյունքում կապահովվի անդամ պետությունների՝ տարածքայնորեն բաշխված ծառայությունների լրակազմի հասանելիությունը, այդ թվում՝ եվրասիական ցանցի արդյունաբերական կոոպերացիայի, սուբկոնտրակտացիայի և ազգային բաղադրիչների տեխնոլոգիաների փոխանցման ծառայությունների (այսուհետ՝ ազգային բաղադրիչ) ներառման հաշվին և այն համախմբված տեղեկատվության մեծ ծավալի հասանելիությունը, որն անհրաժեշտ է տնտեսական գործունեություն վարելու համար և ապահովում է արդյունաբերական կոոպերացիայի, սուբկոնտրակտացիայի և տեխնոլոգիաների փոխանցման աջակցությունը:

Եվրասիական ցանցի ստեղծումը ենթադրում է սիներգետիկ էֆեկտին հասնելն անդամ պետությունների և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) կողմից անդամ պետությունների տարածքներում միջճյուղային գործընթացներ անցկացնելիս և տնտեսավարող սուբյեկտների թվային կոոպերացիայի աջակցության գործիքներ կիրառելիս համատեղ խնդիրների լուծման ընթացքում, թվային օրակարգում բիզնեսի ընդգրկվածությունն ընդլայնելը և թվային ճեղքվածքը հաղթահարելը, ինչպես նաև բարենպաստ գործարար միջավայր զարգացնելը:

Նախագծի առանցքային արդյունքներն են՝

նախագծի իրագործման միջոցառումների՝ վերին մակարդակի պլանի կատարում.

եվրասիական ցանցի բազային և ինտեգրացիոն բաղադրիչների (այսուհետ՝ ինտեգրացիոն բաղադրիչ) ստեղծում։

Պետք է միացված լինեն եվրասիական ցանցի հետևյալ ծառայությունները:

Տնտեսավարող սուբյեկտների աշխատանքի մասով բազային ծառայությունները՝

եվրասիական ցանցի տնտեսավարող սուբյեկտների ռեեստրում տնտեսավարող սուբյեկտների մասին տեղեկությունների մուտքագրում, ստուգում և որոնում.

տեղեկատվական ռեսուրսներում՝ արտադրվող արտադրանքի, ծառայությունների, տեխնոլոգիաների, ինչպես նաև դրանց պահանջարկի մասին տեղեկությունների մուտքագրում, ստուգում և որոնում:

Բազային վերլուծական ծառայություններ՝

անդամ պետություններում արդյունաբերական կոոպերացիայի, սուբկոնտրակտացիայի և տեխնոլոգիաների փոխանցման վերլուծության և մոնիթորինգի ծառայություններ՝ բազմաչափ վերլուծության հնարավորությամբ.

արդյունաբերական-նորարարական օբյեկտների և դրանց ենթակառուցվածքի մասին տեղեկությունների հասանելիության ապահովում («Արդյունաբերության ատլաս» գեոտեղեկատվական ծառայություն).

արդյունաբերական կոոպերացիայի, սուբկոնտրակտացիայի և տեխնոլոգիաների փոխանցման մասին գիտելիքների շտեմարան (wiki)։

Ազգային ծառայություններ՝

տեխնոլոգիական հարցումների և տեխնոլոգիական առաջարկների ձևավորման մասով տեխնոլոգիաների փոխանցման ծառայություններ.

արդյունաբերական ձեռնարկություններին աջակցության միջոցների ծառայություն-նավարկիչ.

արդյունաբերական արտադրանքի սերտիֆիկացման և օմոլոգացիայի ծառայությունների, այդ թվում՝ արտադրական օբյեկտների և դրանց գործունեության ստանդարտացման ծառայությունների որոնման և պատվիրման ծառայություն:

Ծառայությունների մատակարարների ծառայություններ՝

սուբկոնտրակտացիայի ընտրված շղթայով պայմանագրերի կնքման ծառայություն.

կոոպերացիոն շղթաների կառուցման ծառայություն.

բանկային ուղեկցման ծառայություն.

պայմանագրի կատարման նկատմամբ հսկողության ծառայություն.

տրանսպորտային լոգիստիկ ուղեկցման ծառայություններ.

ֆինանսական ծառայությունների և ապահովագրական ծառայությունների առևտրի շուկայական հարթակ [մարքեթփլեյս].

ճյուղային և միջազգային բենչմարքինգ.

տնտեսավարող սուբյեկտների միջև իրավաբանական տեսանկյունից կարևոր փաստաթղթերի շրջանառություն, տվյալների փոխանակում (EDI).

պորտֆելային ներդրողի ուղեկցման, կոնտրագենտի որոնման և արդյունաբերական նախագծերում ներդրման մասին պայմանագրերի կնքման ծառայություն.

սմարթ-պայմանագրեր կնքելու հնարավորության տրամադրման ծառայություն. երաշխավորված պատվերի ապահովման ծառայություն.

արտադրական հարթակի, սարքավորումների և գույքի վարձակալության ծառայություն:

Ազգային բաղադրիչի օպերատորի և (կամ) ծառայությունների ազգային մատակարարի կողմից կոնկրետ ծառայության տրամադրման մասին որոշումը կայացվում է ազգային մակարդակով:

3. Նախագծի արդյունավետության նպատակային ցուցիչներն ու ցուցանիշները

ըստ բազային սցենարի՝ պետք է ապահովվեն նախագծի արդյունավետության հետևյալ նպատակային ցուցիչներն ու ցուցանիշները։

Եվրասիական ցանցի տնտեսավարող սուբյեկտների ռեեստրում ընդգրկված տնտեսավարող սուբյեկտների թիվը (բազային սցենար)՝

Փուլ I (2020 թվականի I-IV եռամսյակներ)՝ 17.3 հազ. տնտեսավարող սուբյեկտ.

Փուլ II (2021 թվականի I-IV եռամսյակներ)՝ 64.3 հազ. տնտեսավարող սուբյեկտ.

2025 թվականին՝ 134,7 հազ. տնտեսավարող սուբյեկտ:

Արտադրանքի, ծառայությունների, տեխնոլոգիաների միավորների քանակը տեղեկատվական ռեսուրսներում (տեղեկություններ արտադրանքի, ծառայությունների, տեխնոլոգիաների, ինչպես նաև դրանց պահանջարկի մասին) (բազային սցենար)՝

Փուլ I (2020 թվականի I-IV եռամսյակներ)՝ 35.0 հազ. միավոր.

Փուլ II (2021 թվականի I-IV եռամսյակներ)՝ 128.3 հազ. միավոր.

2025 թվականին՝ 258,6 հազ. միավոր:

Անդամ պետությունների միջև, անդամ պետությունների և եվրասիական ցանցին միանալու հեռանկար ունեցող երրորդ երկրների՝ Գերմանիայի, Չինաստանի, Սինգապուրի միջև անդրսահմանային առևտրի շրջանակներում կնքված պայմանագրերի թիվը

Սցենար

Պայմանագրերի թիվը (հատ)

Փուլ I

Փուլ II

2025 թվական

Բազային

148

1,501

2,562

Անդամ պետությունների միջև, անդամ պետությունների և եվրասիական ցանցին միանալու հեռանկար ունեցող երրորդ երկրների՝ Գերմանիայի, Չինաստանի, Սինգապուրի միջև անդրսահմանային առևտրի շրջանակներում գործարքների ծավալը (հաշվի առնելով եվրասիական ցանցին միանալու հաշվին շրջանառության աճը)՝

Սցենար

Գործարքների ծավալը (մլն ռուբլի)

Փուլ I

Փուլ II

2025 թվական

Բազային

3,780.0

38,616.3

78,117.2

4. Նախագծի շրջանակները

նախագծի շրջանակներում ստեղծվող եվրասիական ցանցը նախատեսված է արդյունաբերական կոոպերացիա, սուբկոնտրակտացիա և տեխնոլոգիաների փոխանցում իրականացնելիս տնտեսավարող սուբյեկտների փոխգործակցության ապահովման համար:

Այդ նպատակով նախատեսված են՝

տնտեսավարող սուբյեկտների ռեեստր, ինչպես նաև արտադրվող արտադրանքի, ծառայությունների, տեխնոլոգիաների, ինչպես նաև դրանց պահանջարկի մասին տեղեկություններ պարունակող տեղեկատվական ռեսուրսներ ներառող՝ եվրասիական ցանցի միասնական ռեեստրի ձևավորում.

արդյունաբերական կոոպերացիայի և սուբկոնտրակտացիայի շրջանակներում տնտեսավարող սուբյեկտների փոխգործակցության գործընթացների թվայնացում և, անհրաժեշտության դեպքում՝ վերափոխում (ռեինժինիրինգ).

տեխնոլոգիաների փոխանցման գործընթացների թվայնացում և, անհրաժեշտության դեպքում՝ վերափոխում (ռեինժինիրինգ).

արդյունաբերական կոոպերացիան, սուբկոնտրակտացիան և տեխնոլոգիաների փոխանցումն ուղեկցող (մասնավորապես՝ ֆինանսական) գործընթացների թվայնացում.

արդյունաբերական կոոպերացիայի, սուբկոնտրակտացիայի և տեխնոլոգիաների փոխանցման շրջանակներում տնտեսավարող սուբյեկտների փոխգործակցության մասին տեղեկատվության մոնիթորինգի ու վերլուծության գործիքների ստեղծում:

Եվրասիական ցանցը տրամադրելու է նաև արդյունաբերական կոոպերացիայի, սուբկոնտրակտացիայի և տեխնոլոգիաների փոխանցման գործընթացների թվայնացումն ապահովող՝ ազգային բաղադրիչների գործառնական ծառայությունների հասանելիությունը։ Հետագայում եվրասիական ցանցը կարող է ընդլայնվել և կատարելագործվել ֆինանսական, լոգիստիկ, մաքսային և այլ այնպիսի ծառայություններ տրամադրող ծառայություններ միացնելու միջոցով, որոնք անհրաժեշտ են արդյունաբերական կոոպերացիայի, սուբկոնտրակտացիայի և տեխնոլոգիաների փոխանցման գործընթացների հետ կապված գործունեություն իրականացնելիս:

Եվրասիական ցանցը նախատեսելու է երրորդ երկրներից մասնակիցների հետ փոխգործակցության և ինտեգրման մեխանիզմներ երրորդ երկրների ծառայությունների, ծառայությունների մատակարարների, ազգային բաղադրիչների մակարդակով, ինչպես նաև երրորդ երկրների թվային հարթակների հետ փոխգործակցության մեխանիզմներ:

Նախագծի շրջանակներում նախատեսված չեն՝

երրորդ երկրների ծառայությունների, ծառայությունների մատակարարների, ազգային բաղադրիչների մակարդակով երրորդ երկրներից մասնակիցների հետ փոխգործակցության և ինտեգրման գործնական իրագործում.

ռազմա-տեխնիկական համագործակցությանը, պետական գաղտնիքին կամ սահմանափակ տարածման տեղեկություններին վերաբերող հարցերի շուրջ կոոպերացիան.

անձնական տվյալների մշակում և պահպանում եվրասիական ցանցի ինտեգրացիոն բաղադրիչում.

ազգային բաղադրիչների օպերատորների գործունեության կանոնակարգում ազգային մակարդակով ծառայությունները միացնելու դեպքում։

Էլեկտրոնային փաստաթղթերի իրավաբանական կարևորության ապահովումն իրականացվում է ծառայությունների մատակարարների կողմից՝ անդամ պետությունների օրենսդրության և Միության իրավունքի շրջանակներում:

5. Թույլտվությունները, սահմանափակումները, ռիսկերը

ռիսկերը՝

եվրասիական ցանցի էկոհամակարգային կապերի անկայունություն.

ծրագրային-տեխնիկական միջոցների թանկացման և ենթակառուցվածքի օբյեկտների գնման (վարձակալության) հետ կապված տնտեսական (կոմերցիոն) ռիսկեր.

անդամ պետությունների կողմից էլեկտրոնային թվային ստորագրությունների փոխադարձ ճանաչման մասին որոշումների երկարատև բացակայության ռիսկեր.

ֆինանսական ռիսկեր.

հարկային ռիսկեր.

մաքսասակագնային կարգավորման ռիսկեր.

քաղաքական ռիսկեր:

Սահմանափակումները՝

անդամ պետությունների կողմից ֆինանսական և վարչական աջակցության անհրաժեշտություն.

եվրասիական թվային այլ նախաձեռնությունների և Միության շրջանակներում ընդհանուր գործընթացների իրագործման հետ կապվածություն՝ հաշվի առնելով դրանց համաժամանակացման անհրաժեշտությունը և իրագործման հնարավոր ուշացումը

6. Նախագծի իրագործման ժամկետները

առաջին փուլ՝ 2020 թվականի I-IV եռամսյակներ.

երկրորդ փուլ՝ 2021 թվականի I-IV եռամսյակներ:

7. Նախագծի մասնակիցների դերերի և պատասխանատվության բաշխումը

եվրասիական ցանցի մասնակիցներ՝

Հանձնաժողով.

ցանցի օպերատոր.

անդամ պետությունների լիազորված մարմիններ.

եվրասիական ցանցի ազգային բաղադրիչների օպերատորներ.

ծառայությունների մատակարարներ.

սուբկոնտրակտացիայի և տեխնոլոգիաների փոխանցման կենտրոններ.

տնտեսավարող սուբյեկտներ:

Արդյունաբերական կոոպերացիայի, սուբկոնտրակտացիայի և տեխնոլոգիաների փոխանցման ոլորտում անդամ պետությունների լիազորված մարմիններ՝

Հայաստանի Հանրապետություն՝ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն.

Բելառուսի Հանրապետություն՝ Բելառուսի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն.

Ղազախստանի Հանրապետություն՝ Ղազախստանի Հանրապետության արդյունաբերության և ենթակառուցվածքների զարգացման նախարարություն.

Ղրղզստանի Հանրապետություն՝ Ղրղզստանի Հանրապետության արդյունաբերության, էներգետիկայի և ընդերքօգտագործման պետական կոմիտե.

Ռուսաստանի Դաշնություն՝ Ռուսաստանի Դաշնության արդյունաբերության և առևտրի նախարարություն։

Ազգային բաղադրիչների օպերատորներ՝

Հայաստանի Հանրապետություն՝ «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամ.

Բելառուսի Հանրապետություն՝ Բելառուսի ձեռնարկատերերի ֆինանսական աջակցության հիմնադրամ.

Ղազախստանի Հանրապետություն՝ «Ղազախստանի արդյունաբերության և արտահանման կենտրոն» բաժնետիրական ընկերություն.

Ղրղզստանի Հանրապետություն՝ Ղրղզստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանն առընթեր «Արտաքին առևտրի ոլորտում «մեկ պատուհանի» կենտրոն» պետական ձեռնարկություն.

Ռուսաստանի Դաշնություն՝ «Ռուսաստանի տեխնոլոգիական զարգացման հիմնադրամ» դաշնային պետական ինքնավար հաստատություն

8. Նախագծի վերաբերյալ հաշվետվությունները

մոնիթորինգի անցկացման հիմնական գործունեությունն իրականացնում է նախագծի համակարգման հարցերով աշխատանքային խումբը (այսուհետ՝ համակարգող խումբ)՝ ցանցի օպերատորի հետ փոխգործակցությամբ։ Մոնիթորինգի ընթացքում ձևավորվում են հետևյալ հաշվետվությունները՝

Միության մարմիններ ներկայացվող եռամսյակային հաշվետվողականություն.

նախագծի իրագործման վերաբերյալ ամփոփիչ հաշվետվություն՝ պլանավորված արդյունքների ապահովման գնահատմամբ.

հաշվետվություններ՝ համակարգող խմբի հարցումների հիման վրա.

ազգային բաղադրիչների օպերատորների և ծառայությունների մատակարարների հաշվետվողականություն, որը ներկայացվում է ցանցի օպերատորին

9. Սեփականության իրավունքը

եվրասիական ցանցի բազային և ինտեգրացիոն բաղադրիչների իրավատերը Հանձնաժողովն է:

Ազգային բաղադրիչների նկատմամբ իրավունքների կանոնակարգումը գտնվելու է անդամ պետությունների իրավասության ներքո: Ծառայությունների նկատմամբ իրավունքները պատկանում են ծառայությունների մատակարարներին

10. Ֆինանսավորման աղբյուրները և ծավալները

նախագծի ֆինանսավորումը նախատեսված է հետևյալ աղբյուրների հաշվին (պետական-մասնավոր գործընկերության մեխանիզմների օգտագործմամբ)՝

Միության ինտեգրված տեղեկատվական համակարգի ստեղծման, աշխատանքի ապահովման և զարգացման համար նախատեսված՝ Միության բյուջեի միջոցներ (Հանձնաժողովի կողմից իրականացվող միջոցառումների մասով) Միության թվային օրակարգի իրագործման ծախսերի շրջանակներում՝ մինչև 150,80 մլն ռուբլու չափով, այդ թվում՝ 2020 թվականին՝ մինչև 95,94 մլն ռուբլի, 2021 թվականին՝ մինչև 54,86 մլն ռուբլի.

անդամ պետությունների բյուջեների և (կամ) անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան ներգրավվող ֆինանսավորման այլ աղբյուրների միջոցներ՝ մինչև 65,19 մլն ռուբլի (մոտավորապես).

ծառայությունների մատակարարների միջոցներ՝ 372,00 մլն ռուբլի (մոտավորապես):

Ֆինանսական մոդելում ներդրված է նախագծի իրագործմանն ուղղված միջոցառումների բարձրամակարդակ պլանի առանցքային միջոցառումների իրագործումը, այդ թվում՝

եվրասիական ցանցի այնպիսի բազային բաղադրիչի ստեղծումը, որը օգտատերերի ծառայությունների ստեղծման և միացման մասով ունիվերսալ հարթակային լուծում է (մինչև 70,00 մլն ռուբլի): Անդամ պետության հարցման հիման վրա եվրասիական ցանցի բազային բաղադրիչը լիցենզային համաձայնագրով անհատույց կարող է տրամադրվել անդամ պետությանը՝ որպես լիարժեք գործող ազգային բաղադրիչ միացվելու համար.

այնպիսի ինտեգրացիոն բաղադրիչի ստեղծում, որը ներառում է Հանձնաժողովի ընդհանուր ծառայությունները և ենթակառուցվածքային ծառայությունները, որոնք ապահովում են եվրասիական ցանցի բաղադրիչների փոխգործակցությունը (մինչև 50,52 մլն ռուբլի).

ազգային բաղադրիչների միացում (մինչև 30,28 մլն ռուբլի` Հայաստանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության և Ղրղզստանի Հանրապետության ազգային բաղադրիչների միացման համար, յուրաքանչյուրին՝ 7,57 միլիոն ռուբլի):

Անդամ պետությունների բյուջեների և (կամ) ազգային բաղադրիչների գործող և ստեղծվող ծառայությունների զարգացման ու եվրասիական ցանցին միացման համար անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան ներգրավվող ֆինանսավորման այլ աղբյուրների միջոցները (մինչև 65,19 մլն ռուբլի), այդ թվում՝ ըստ անդամ պետությունների (ռուբլու համարժեքով գնահատման համաձայն)՝

Հայաստանի Հանրապետություն՝ մինչև 7,63 մլն ռուբլի (մոտավորապես).

Բելառուսի Հանրապետություն՝ մինչև 21,87 մլն ռուբլի (մոտավորապես).

Ղազախստանի Հանրապետություն՝ մինչև 8,00 մլն ռուբլի (մոտավորապես).

Ղրղզստանի Հանրապետություն՝ մինչև 4,73 մլն ռուբլի (մոտավորապես).

Ռուսաստանի Դաշնություն՝ մինչև 22,96 մլն ռուբլի (մոտավորապես)։

Ազգային մակարդակով ֆինանսավորման նպատակահարմարության, ծավալների և ժամկետների մասին որոշումներն ընդունվում են անդամ պետությունների կողմից ՝ դրանց օրենսդրությանը համապատասխան:

Ազգային բաղադրիչների կոմերցիոն ծառայությունների ստեղծմանը և զարգացմանն ու եվրասիական ցանցի հետ դրանց ինտեգրմանը, ինչպես նաև եվրասիական ցանցի մասնակիցների միջև գործառնությունների կատարման համար առևտրային հարթակների գործունեության ապահովմանն ուղղված՝ ծառայությունների մատակարարների միջոցները 372,00 մլն ռուբլի են (մոտավորապես):

(անձնագիրը խմբ. 18.11.19 թիվ 116, 31.01.20 թիվ 1)

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: