Գլխավոր տեղեկություն
Համար
N 1089-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (18.02.2022-27.09.2024)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
04.10.2018
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
08.10.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.10.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ  

 

4 հոկտեմբերի 2018 թվականի N 1089-Ա

 

ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 685-րդ հոդվածը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 17-ի N 304-Ն որոշմամբ հաստատված կարգի 1-ին կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին (այսուհետ՝ կոմիտե) ամրացված՝ Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող, Երևան քաղաքի Հ. Էմինի նրբանցք 4 հասցեում գտնվող՝ 251600000 դրամ ընդհանուր գնահատված արժեքով և 1141.1 քառ. մետր ու 1628.3 քառ. մետր դպրոցի մասնաշենքերը և 122 մլն 965 հազ. 185 դրամ կադաստրային արժեքով ու 0.20874 հեկտար մակերեսով հողատարածքը (սեփականության իրավունքի գրանցման վկայական` N10092021-01-0256, տրված` 10.09.2021 թ.), Երևան, Արաբկիր Հ. Էմինի փողոց 4 հասցեում գտնվող՝ 3692.8 քառ. մետր ու 1 մլրդ 251 մլն 744 հազ. դրամ գնահատված արժեքով դպրոցի մասնաշենքը և 592 մլն 493 հազ. 791 դրամ կադաստրային արժեքով ու 1,00579 հեկտար մակերեսով հողատարածքը (սեփականության իրավունքի գրանցման վկայական` N10092021-01-0278, տրված` 10.09.2021 թ.) (այսուհետ` անշարժ գույք) անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով հանձնել Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարան բարձրագույն մասնագիտական կրթության պետական ուսումնական հաստատությանը (այսուհետ՝ համալսարան)՝ նպատակային նշանակության օգտագործման համար:

(1-ին կետը խմբ. 14.10.21 N 1698-Ա, լրաց., փոփ. 17.02.22 N 164-Ա)

2. Սահմանել, որ համալսարանը պարտավորվում է իր կողմից ներկայացված ներդրումային ծրագրով առաջիկա 3 տարում՝ 2022-2024 թթ. իրականացնել 350.0 մլն դրամի ներդրումներ՝ համաձայն իր կողմից ներկայացված ծրագրի:

(2-րդ կետը փոփ. 14.10.21 N 1698-Ա, 17.02.22 N 164-Ա)

3. Կոմիտեի նախագահին` Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և համալսարանի հետ համատեղ՝

1) երկամսյա ժամկետում լուծել համալսարանի հետ 2008 թվականի սեպտեմբերի 17-ին կնքված անշարժ գույքի անհատույց օգտագործման N 28/008 եռակողմ պայմանագիրը՝ սահմանելով, որ պայմանագրի լուծման և օգտագործման իրավունքի դադարեցման հետ կապված ծախսերը ենթակա են իրականացման համալսարանի միջոցների հաշվին.

2) սույն կետի 1-ին ենթակետում նշված գործընթացի ավարտից հետո երկամսյա ժամկետում համալսարանի հետ կնքել սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքի անհատույց օգտագործման պայմանագիր՝ դրանում նախատեսելով, որ՝

ա. համալսարանը պարտավոր է իր կողմից ներկայացված ներդրումային ծրագրով նախատեսված աշխատանքների կատարումը հավաստող համապատասխան փաստաթղթերը ներկայացնել կոմիտե՝ յուրաքանչյուր հաշվետու տարվա ավարտից հետո մեկամսյա ժամկետում,

բ. սույն որոշման 2-րդ կետով սահմանված ներդրումները չկատարելու կամ մինչև 30 տոկոս կատարելու դեպքում համալսարանը 3 ամսվա ընթացքում պարտավոր է կատարել նախատեսված, բայց չկատարած ներդրումներն ամբողջությամբ՝ միաժամանակ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարելով տուգանք՝ չկատարված ներդրումների գումարի 10 տոկոսի չափով,

գ. սահմանված ժամկետում նախատեսված ներդրումները 50 կամ ավելի տոկոսով կատարելու, սակայն ամբողջությամբ չկատարելու դեպքում համալսարանը 2 ամսվա ընթացքում պարտավոր է կատարել նախատեսված և չկատարած ներդրումներն ամբողջությամբ` միաժամանակ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարելով տուգանք՝ չկատարած ներդրումների գումարի 0,5 տոկոսի չափով,

դ. համալսարանը կարող է սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքից անհատույց օգտագործման իրավունքով տարածք տրամադրել վերջինիս կողմից հիմնադրված տարբեր կրթական ծրագրեր իրականացնող հիմնարկներին, ոչ առևտրային և առևտրային ընկերություններին միայն կոմիտեի համաձայնությամբ.

3) պայմանագրի նոտարական վավերացման և պայմանագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման համալսարանի միջոցների հաշվին:

(3-րդ կետը խմբ. 14.10.21 N 1698-Ա)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

2018 թ. հոկտեմբերի 8

Երևան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
26.09.2024, N 1504-Ա 27.09.2024, N 1089-Ա
17.02.2022, N 164-Ա 18.02.2022, N 1089-Ա
14.10.2021, N 1698-Ա 15.10.2021, N 1089-Ա
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան