Գլխավոր տեղեկություն
Համար
N 1745-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (23.10.2021-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2021.10.18-2021.10.31 Պաշտոնական հրապարակման օրը 22.10.2021
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
21.10.2021
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
21.10.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.10.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

21 հոկտեմբերի 2021 թվականի N 1745-Ն

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 2215-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ և 23-րդ հոդվածի 3-րդ մասերին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի NN 1 և 2 աղյուսակներում կատարել վերաբաշխում, փոփոխություն՝ N 1 հավելվածի N 3 աղյուսակում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 30-ի «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2215-Ն որոշման NN 3, 4, 5, 9, 9.1 և 10 հավելվածներում կատարել փոփոխություններ և լրացումներ` համաձայն NN 1, 2, 3, 4, 5, 6, 7, և 8 հավելվածների:

2. «Կոնդ» թաղամասի վերակենդանացման ծրագրի մրցույթի նախատեսված կազմակերպական աշխատանքներն իրականացնելու նպատակով` Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեով նախատեսված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեին 2021 թվականին հատկացնել 4,107.0 հազար դրամ։

3․ Թույլատրել Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեին՝ սույն որոշման N 8 հավելվածում ներառված ապրանքների (ստվարաթուղթ և կպչուն ժապավեններ) և ծառայությունների (տպագրական և առաքման, սրճարանային ու մշակութային միջոցառումների կազմակերպման ծառայություններ) գնումն իրականացնել «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված կարգի 23-րդ կետի 5-րդ ենթակետի «բ» պարբերության պահանջներին համապատասխան, մեկ անձից գնման ընթացակարգով՝ չկիրառելով նույն կարգի 21-րդ կետի 1-ին ենթակետի «դ» պարբերության, 71-րդ կետի 1-ին ենթակետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի ապրիլի 6-ի N 386-Ն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետի պահանջները:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը կողմերի միջև փաստացի ծագած հարաբերությունների նկատմամբ:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

Երևան

 

21.10.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2021 թվականի

հոկտեմբերի 21-ի N 1745-Ն որոշման

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2021 թվականի

հոկտեմբերի 21-ի N 1745-Ն որոշման

 

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2021 թվականի

հոկտեմբերի 21-ի N 1745-Ն որոշման

 

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության 2021 թվականի

հոկտեմբերի 21-ի N 1745-Ն որոշման

 

 

Հավելված N 5

ՀՀ կառավարության 2021 թվականի

հոկտեմբերի 21-ի N 1745-Ն որոշման

 

 

Հավելված N 6

ՀՀ կառավարության 2021 թվականի

հոկտեմբերի 21-ի N 1745-Ն որոշման

 

 

Հավելված N 7

ՀՀ կառավարության 2021 թվականի

հոկտեմբերի 21-ի N 1745-Ն որոշման

 

 

Հավելված N 8

ՀՀ կառավարության 2021 թվականի

հոկտեմբերի 21-ի N 1745-Ն որոշման

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հոկտեմբերի 2021 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան