Գլխավոր տեղեկություն
Համար
N 1321-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (14.08.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2021.08.09-2021.08.22 Պաշտոնական հրապարակման օրը 13.08.2021
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
12.08.2021
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
12.08.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.08.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

12 օգոստոսի 2021 թվականի N 1321-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1468-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածը և 34-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 24-ի «Ավելացված արժեքի հարկի փոխհատուցվող կամ բյուջեից հաշվանցման ենթակա գումարները միասնական հաշիվ մուտքագրման պարզեցված ընթացակարգի կիրառման չափանիշները, ընթացակարգը և ժամկետները սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մարտի 30-ի N 333-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1468-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`

1) որոշման N 1 հավելվածի`

ա. 1-ին կետը «սահմանված կարգով» բառերից հետո լրացնել «մինչև 2021 թվականի հուլիսի 1-ը» բառերով,

բ. 1-ին կետում «իսկ այդ ժամկետից հետո յուրաքանչյուր հաշվետու եռամսյակին հաջորդող ամսվա 21-ի դրությամբ ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարի կամ օրենսգրքի 457-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված դեպքերում` բյուջեից հաշվանցման ենթակա ԱԱՀ-ի գումարի (այսուհետ միասին՝ նաև ԱԱՀ-ի փոխհատուցվող գումար) միասնական հաշիվ մուտքագրման պարզեցված ընթացակարգ կիրառելու համար ԱԱՀ վճարողը, իսկ օրենսգրքի 457-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված դեպքերում` հարկ վճարողը (այսուհետ՝ հարկ վճարողը)» բառերը փոխարինել «2019 թվականի հուլիսի 1-ից մինչև 2021 թվականի հուլիսի 1-ը յուրաքանչյուր հաշվետու եռամսյակին հաջորդող ամսվա 21-ի դրությամբ ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարի միասնական հաշիվ մուտքագրման պարզեցված ընթացակարգ կիրառելու համար ԱԱՀ վճարողը, իսկ օրենսգրքի 457-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված դեպքերում` բյուջեից հաշվանցման ենթակա ԱԱՀ-ի գումարի և (կամ) 2021 թվականի հուլիսի 1-ից յուրաքանչյուր հաշվետու ամսվա ավարտից հետո այդ հաշվետու ժամանակաշրջանի ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկի ներկայացման օրվան հաջորդող օրվա դրությամբ ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարի (այսուհետ միասին՝ նաև ԱԱՀ-ի փոխհատուցվող գումար) միասնական հաշիվ մուտքագրման պարզեցված ընթացակարգ կիրառելու համար հարկ վճարողը (այսուհետ՝ հարկ վճարողը)» բառերով,

գ. 1-ին կետի 1-ին ենթակետում «ԱԱՀ-ի փոխհատուցվող կամ բյուջեից հաշվանցման ենթակա գումարի վերաբերյալ հարկ վճարողի դիմումը» բառերը փոխարինել «միասնական հաշվին մուտքագրման ենթակա գումարների հիմնավորվածության ուսումնասիրության և (կամ) պարզեցված ընթացակարգ կիրառելու դիմումը» բառերով,

դ. 1-ին կետի 1-ին ենթակետում «ուսումնասիրության դիմումով» բառերը փոխարինել «դիմումով» բառով,

ե. 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 1.1-ին ենթակետով.

«1.1) դիմումը հարկային մարմին ստացվելու օրը ներառող ամսվա և այդ ամսվան նախորդող 12 ամբողջական ամսվա ընթացքում ներկայացված յուրաքանչյուր դիմումում նշված ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարների կամ բյուջեից հաշվանցման ենթակա գումարների հանրագումարի առնվազն 90 տոկոսը հիմնավորվել է հարկային մարմնի ուսումնասիրությամբ կամ ստուգմամբ:»,

զ. 1-ին կետի 3-րդ և 4-րդ ենթակետերից հանել «ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարի վերաբերյալ հարկ վճարողի» բառերը,

է. 2-րդ կետը «չափը որոշելիս» բառերից հետո լրացնել «մինչև 2021 թվականի հուլիսի 1-ն իրականացված`» բառերով, իսկ «օրենսգրքի 74-րդ հոդվածի 3-րդ մասին» բառերը փոխարինել «մինչև 2021 թվականի հուլիսի 1-ն օրենսգրքով սահմանված կարգավորումներին» բառերով,

ը. 3-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.

2) որոշման N 2 հավելվածի`

ա. 1-ին կետում «դիմումների» բառը փոխարինել «, իսկ օրինապահ հարկ վճարողի գործող հավաստագիր ունեցող հարկ վճարողների դեպքում` մինչև 60 միլիոն դրամի չափով միասնական հաշվին մուտքագրման ենթակա գումարների հիմնավորվածության ուսումնասիրության և (կամ) պարզեցված ընթացակարգ կիրառելու դիմումների» բառերով,

բ. 2-րդ կետի 1-ին ենթակետը «ԱԱՀ-ի զրոյական» բառերից առաջ լրացնել «մինչև 2021 թվականի հուլիսի 1-ը» բառերով և 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2) oրենսգիրքն ուժի մեջ մտնելուց հետո մինչև 2019 թվականի հուլիսի 1-ը` յուրաքանչյուր հաշվետու կիսամյակին կամ 2019 թվականի հուլիսի 1-ից մինչև 2021 թվականի հուլիսի 1-ը` յուրաքանչյուր հաշվետու եռամսյակին հաջորդող ամսվա 21-ի դրությամբ ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարը.»,

գ. 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 4-րդ ենթակետով.

«4) 2021 թվականի հուլիսի 1-ից յուրաքանչյուր հաշվետու ամսվա ավարտից հետո այդ հաշվետու ժամանակաշրջանի ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկի ներկայացման օրվան հաջորդող օրվա դրությամբ ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարը:»,

դ. 3-րդ կետը «իմաստով» բառից հետո լրացնել «մինչև 2021 թվականի հուլիսի 1-ը» բառերով,

ե. 4-րդ կետի 1-ին ենթակետում «, իսկ» բառը փոխարինել «կամ 2021 թվականի հուլիսի 1-ից յուրաքանչյուր հաշվետու ամսվա համար ներկայացված՝ ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկով ցույց տրված ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարը, իսկ մինչև 2021 թվականի հուլիսի 1-ը» բառերով և նույն ենթակետը «40 միլիոն դրամը» բառերից հետո լրացնել «, օրինապահ հարկ վճարողի գործող հավաստագիր ունեցող հարկ վճարողների դեպքում՝ 60 միլիոն դրամը» բառերով,

զ. 5-րդ կետում «իսկ այդ ժամկետից հետո եռամսյակային արդյունքներով, ինչպես նաև» բառերը փոխարինել «2019 թվականի հուլիսի 1-ից մինչև 2021 թվականի հուլիսի 1-ը եռամսյակային արդյունքներով, իսկ 2021 թվականի հուլիսի 1-ից յուրաքանչյուր հաշվետու ամսվա արդյունքներով, ինչպես նաև մինչև 2021 թվականի հուլիսի 1-ը» բառերով, իսկ «շեմը գերազանցելու դեպքում այդ դիմումում (որում նշված գումարով գերազանցվում է 40 միլիոն դրամի շեմը)» բառերը՝ «, օրինապահ հարկ վճարողի գործող հավաստագիր ունեցող հարկ վճարողների դեպքում` 60 միլիոն դրամի շեմը գերազանցելու դեպքում այդ դիմումում (որում նշված գումարով գերազանցվում է 40 միլիոն դրամի, օրինապահ հարկ վճարողի գործող հավաստագիր ունեցող հարկ վճարողների դեպքում 60 միլիոն դրամի շեմը)» բառերով,

է. 6-րդ կետում «Հարկ վճարողների՝ ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարի վերաբերյալ դիմումը» բառերը փոխարինել «Դիմումը» բառով, իսկ նույն կետում «մուտքագրվելու օրվան հաջորդող 1 աշխատանքային օրվա» բառերը՝ «մուտքագրվելու օրվան հաջորդող 3 աշխատանքային օրվա» բառերով,

ը. 7-րդ կետում «հարկ վճարողի դիմումի հիման վրա՝ հարկային մարմին դիմումի» բառերը փոխարինել «հարկ վճարողի կողմից ներկայացված` միասնական հաշվից գումարները վերադարձնելու դիմումի հիման վրա` հարկային մարմին այդ դիմումի» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, և յուրաքանչյուր հաշվետու ամսվա ավարտից հետո այդ հաշվետու ժամանակաշրջանի ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկի ներկայացման օրվան հաջորդող օրվա դրությամբ առկա ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարի միասնական հաշվին մուտքագրման մասով սույն որոշումը կիրառվում է 2021 թվականի հուլիսի 1-ից հետո ընկած հաշվետու ժամանակաշրջանների համար հարկային մարմին ներկայացվող ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի միասնական հաշվարկներով առաջացող ԱԱՀ փոխհատուցվող գումարների նկատմամբ:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան


12.08.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 13 օգոստոսի 2021 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան