Գլխավոր տեղեկություն
Համար
N 282-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (08.04.2021-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
07.04.2021
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
07.04.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.04.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 282-Ա

 

«ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՈՌՈԳՄԱՆ ՑԱՆՑԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող՝ 23,997,730 դրամ ընդհանուր արժողությամբ «Ոռոգման ցանցի վերանորոգում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 02507456) «Արտեմիս» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00041055) 2021 թվականի մարտի 16-ին կնքված N ՀՀ/ԲԱ-01/21 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է Բուսաբանական այգու ոռոգման ցանցի վերակառուցման 2-րդ փուլի շինարարական աշխատանքների իրականացում՝ 23,997,730 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:

3. «Հայաստան» համահայկական հիմնադրամին` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարած աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

       

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. ԱվինՅԱՆ

 

Երևան

   

07.04.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

   

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 282-Ա որոշման

 

«Ոռոգման ցանցի վերակառուցում»

 

ԾՐԱԳԻՐ

     

1.

Ծրագրի նպատակը

Ծրագրի նպատակն է վերակառուցել Բուսաբանական այգու (Հայաստանի Հանրապետության Գիտությունների Ազգային Ակադեմիա) ոռոգման ցանցը (2-րդ փուլ)

2.

Ծրագրի բարեգործական

որակման նպատակը

Օրենքով սահմանված կարգով օգտվել հարկային արտոնություններից

3.

Բարեգործը

«Հայաստան» համահայկական հիմնադրամ, ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից հանգանակված միջոցներ

4.

Ծրագիրը կատարողը

«Հայաստան» համահայկական հիմնադրամ (ՀՀ, քաղաք Երեւան, Բաղրամյան պողոտա 26/1, ՀՎՀՀ՝02507456)

5.

Ծրագրի իրականացման վայրը և

բնագավառը

Հայաստանի Հանրապետություն, քաղաք Երևան, բնագավառը՝ ջրամատակարարում

6.

Ծրագրի բյուջեն

Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 23,997,730 դրամ

7.

Բարեգործություն ստացողը

Բուսաբանական այգի (Հայաստանի Հանրապետության Գիտությունների Ազգային Ակադեմիա)

8.

Ծրագրի իրականացման

տևողությունը

Ծրագիրը նախատեսվում է իրականացնել 2021 թվականի ապրիլի 22-ից մինչև հոկտեմբերի 22-ը

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

Ծրագրի իրականացման ժամկետում նախատեսվում է վերակառուցել Բուսաբանական այգու (Հայաստանի Հանրապետության Գիտությունների Ազգային Ակադեմիա) ոռոգման ցանցը (2-րդ փուլ)՝ 2021 թվականի ապրիլի 22-ից մինչև հոկտեմբերի 22-ը։ Ընդհանուր արժեքը՝ 23,997,730 դրամ։

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների

Բուսաբանական այգու (Հայաստանի Հանրապետության Գիտությունների Ազգային Ակադեմիա) ոռոգման ցանցի վերակառուցման աշխատանքներ (II-րդ փուլ)՝ 23,997,730 դրամ

 

համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

 

11.

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը

Կազմակերպական ծախսեր չեն նախատեսվում

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների,

այլ կազմակերպությունների հետ

Համագործակցություն չի նախատեսվում

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության

մեխանիզմների նկարագրությունը

Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ:

                       

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. ԱվինՅԱՆ

     

07.04.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան