ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 345-Ա
«ՈՐԴՈՒՍ» ՍՈՑԻԱԼ-ԿՐԹԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել ԱՄՆ-ի «Հայաստան» հիմնադրամի կողմից «Որդուս» սոցիալ-կրթական հասարակական կազմակերպության հասցեով ուղարկված բեռի (76 տեղ, 1,383.4 կգ ընդհանուր քաշով, 20,500 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 12,300 ԱՄՆ դոլար, ցանկը՝ համաձայն հավելվածի, Արարատյան մաքսատուն-վարչություն) ներմուծման և պատերազմից տուժած զինծառայողներին ու նրանց ընտանիքներին անհատույց բաշխման ծրագիրը:
(1-ին կետը փոփ. 18.06.21 N 503-Ա)
2. «Որդուս» սոցիալ-կրթական հասարակական կազմակերպությանը՝ նշված բեռի համապատասխան ձևակերպումներն ու բաշխումն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:
Հայաստանի Հանրապետության |
Տ. ԱվինՅԱՆ |
Երևան |
23.04.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ փոխվարչապետի N 345-Ա որոշման |
ԲԵՌԻ ՑԱՆԿ
Ապրանքի անվանումը |
Քանակը |
Ընդհանուր քաշը (կգ) |
Արժեք (ԱՄՆ-ի դոլար) | |
1. |
Անվասայլակ |
56 հատ (56 տեղ) |
1036.1 |
16,800 |
2. |
Հագուստ |
19 արկղ (19 տեղ) |
347.3 |
3,600 |
3. |
Ձեռնափայտ (օգտագործված) |
54 զույգ (1 տեղ) |
34.6 |
100 |
Ընդամենը |
1,383.4 |
20,500 | ||
Փոխադրման ծախսեր |
12,300 | |||
Ընդհանուր |
32,800 |
Հայաստանի Հանրապետության |
Տ. ԱվինՅԱՆ |
23.04.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |