18.09.2020 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 սեպտեմբերի 2020 թվականի N 1543-Ա
«ՀԱՅԱԷՐՈՆԱՎԻԳԱՑԻԱ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼԸ ՆՎԱԶԵՑՆԵԼՈՒ ԵՎ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետը և 68-րդ հոդվածի 7-րդ մասը, «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 6-րդ և 7-րդ մասերը և 9-րդ հոդվածի 5-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ենթակայության «Հայաէրոնավիգացիա» փակ բաժնետիրական ընկերությանը (այսուհետ՝ ընկերություն) պատկանող` սույն որոշման հավելվածում նշված գույքով վճարել ընկերության կողմից տեղաբաշխված՝ պետությանը պատկանող համապատասխան թվով բաժնետոմսերի՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ձեռքբերման դիմաց:
2. Ընկերության կողմից ձեռք բերված բաժնետոմսերի մարման միջոցով՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով համապատասխան չափով նվազեցնել ընկերության կանոնադրական կապիտալը:
3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել ընկերության կանոնադրական կապիտալի համապատասխան չափով փոփոխության պետական գրանցումը` առաջացող ծախսերն իրականացնելով ընկերության միջոցների հաշվին:
4. Հայաստանի Հանրապետության կողմից ձեռք բերված՝ հավելվածում նշված գույքն ամրացնել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը:
5. Համաձայն սույն որոշման 1-ին կետի՝ գույքի առանձնացման ժամանակ հաշվարկվող ավելացված արժեքի հարկը և շահութահարկը վճարել «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասի «բ» կետով սահմանված կարգով:
6. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշման հավելվածում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների իրականացումը:
7. Սահմանել, որ սույն որոշման 4-րդ և 6-րդ կետերում նշված գործարքներից բխող գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված ծախսերը կիրականացվեն Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
18.09.2020 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 17-ի N 1543-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՄՐԱՑՎՈՂ ԳՈՒՅՔԻ
NN ը/կ |
Անվանումը |
Գույքի համարը |
Ձեռքբերման ամսաթիվը |
Հաշվեկշռային արժեքը |
1. |
ՄԱՌՓ/մոտակա առբերող ռադիոփարոս/Գյումրի |
1911/1 |
01.01.1987 թ. |
15380677 |
2. |
ՍՊ-80 համակարգից ՄՌՄ-80 (2 հատ) և ՇԴՈՒ սարքերը |
1914/1 |
01.01.1989 թ. |
0 |
3. |
Ռ/կայան ՊԱՌ-10 |
545/2 |
01.01.1987 թ. |
0 |
4. |
Պահարան արտածծող 2 փեղկանի |
98/1 |
01.08.1985 թ. |
0 |
5. |
Ռ/ընդունիչ «Չիբիս» |
963/3 |
01.01.1990 թ. |
0 |
6. |
Սնուցիչ բլոկներ ռ/կ «Ալինկո» |
1921/2 |
01.01.1995 թ. |
0 |
7. |
Էլ. հոսանքի ղեկավարման արկղ ԱՊՆ 20.2 |
1999/2 |
31.07.2004 թ. |
0 |
8. |
Կրակմարիչ OY-4 |
2184/10 |
15.08.2007 թ. |
0 |
9. |
Կրակմարիչ OY-4 |
2184/9 |
15.08.2007 թ. |
0 |
10. |
Կրակմարիչ OY-4 |
2184/8 |
15.08.2007 թ. |
0 |
11. |
Կրակմարիչ OY-4 |
2184/7 |
15.08.2007 թ. |
0 |
12. |
Ռադիոմոդեմ |
2291/1 |
28.07.2011 թ. |
0 |
13. |
Ռադիոմոդեմ |
2291/2 |
28.07.2011 թ. |
0 |
|
Ընդամենը |
|
|
15380677 |
Հայաստանի Հանրապետության |
Է. Աղաջանյան |