ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
4 մայիսի 2020 թվականի N 243-Ա
«ԱՍՄ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ-ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՀԱՎԱՏԱՐԻՄ ԸՆԿԵՐ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «ԱՍՄ» բարեգործական-մարդասիրական հիմնադրամի կողմից իրականացվող` 44,397,909.10 դրամ ընդհանուր արժողությամբ «Հավատարիմ ըն-կեր» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. «ԱՍՄ» բարեգործական-մարդասիրական հիմնադրամին` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Ավինյան |
2020 թ. մայիսի 4 Երևան |
Հավելված ՀՀ փոխվարչապետի 2020 թ. մայիսի 4-ի N 243-Ա որոշման |
ԾՐԱԳԻՐ
«Մանկական խաղահրապարակի կառուցում»
1. |
Ծրագրի նպատակը |
Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի Առաջամուղ գյուղական համայնքի մանկապարտեզի բակում մանկական խաղահրապարակի սարքավորումների պատրաստում |
2. |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
Օրենքով սահմանված կարգով օգտվել հարկային արտոնություններից |
3. |
Բարեգործը |
Ամերիկայի Հայ մշակութային ընկերություն, գրանցված` ԱՄՆ, Մասաչուսեց նահանգ, ք. Ուոթերթաուն, Բիգելոու 80 պողոտա |
4. |
Ծրագիրը կատարողը |
«Արցախֆոնդ» բարեգործական հիմնադրամ, Արցախի Հանրապետություն, քաղ. Ստեփանակերտ, Կնունյանցների 17, ՀՎՀՀ` 90041112 |
5. |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
Արցախի Հանրապետություն, տարածքային զարգացում |
6. |
Ծրագրի բյուջեն |
6,414,000 դրամ |
7. |
Բարեգործություն ստացողը |
Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի Առաջամուղի գյուղական համայնք |
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
2020 թվականի ապրիլի 6-ից մինչև մայիսի 31-ը |
9. |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի Առաջամուղ գյուղում մանկական խաղահրապարակի սարքավորումների պատրաստում և տեղադրում՝ 6,414,000 դրամ արժողությամբ 2020 թվականի ապրիլի 6-ից մինչև մայիսի 31-ը |
10. |
Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը |
Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի Առաջամուղ գյուղում մանկական խաղահրապարակի սարքավորումների պատրաստում (շղթաներով փոքր ճոճանակ, ցանցաճոճ, զսպանակով ճոճանակ, պտույտ, փոքր երկակի կամար, ջիփ, վիգվամ, Հեքիաթ-2, նստարան 8, աղբաման 2, մետ. պարիսպ), տեղադրում և տեղափոխում, գինը` 6,414,000 դրամ |
11. |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը |
Կազմակերպական ծախսեր նախատեսված չեն |
12. |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ |
Համագործակցություն Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի վարչակազմի հետ |
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով: |
Հայաստանի Հանրապետության |
Տ. Ավինյան |