ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 հուլիսի 2020 թվականի N 432-Ա
«ՀԻՄՆԱՏԱՎՈՒՇ» ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել Ֆրանսիայի հայկական հիմնադրամի կողմից «Հիմնատավուշ» զարգացման հիմնադրամի հասցեով ուղարկված բեռի (27 տեղ, 1,691 կգ ընդհանուր քաշով, 74,781.30 եվրոյին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 1,335.89 եվրո, ցանկը՝ համաձայն հավելվածի, «Արևելյան» մաքսատուն-վարչություն) ներմուծման և հիմնադրամի շահառուներին անհատույց բաշխման ծրագիրը:
2. «Հիմնատավուշ» զարգացման հիմնադրամին՝ նշված բեռի համապատասխան ձևակերպումներն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25‑րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Ավինյան |
2020 թ. հուլիսի 20 Երևան |
Հավելված ՀՀ փոխվարչապետի 2020 թ. հուլիսի 20-ի N 432-Ա որոշման |
Բ Ե Ռ Ի Ց Ա Ն Կ Ը
NN |
Ապրանքի անվանումը |
Քանակը (հատ) |
Քաշ (բրուտտո) |
Քաշ (նետտո) |
Արժեքը (եվրո) |
Տեղերի թիվը |
1. |
Մանկական բոդի |
1117 |
129 |
114 |
10,164.70 |
26 |
2. |
Մանկական հանգուստ՝ քնապարկ |
909 |
357 |
328 |
26,414.80 | |
3. |
Մանկական գրքույկի պատյան |
144 |
13 |
12 |
1,461.60 | |
4. |
Մանկական գոգնոց |
145 |
9 |
7 |
920.75 | |
5. |
Նկարի շրջանակ՝ պլաստմասսայե |
178 |
83 |
77 |
1,851.20 | |
6. |
Մանկական անկողին (բույն) |
75 |
760 |
755.78 |
2,130.00 | |
7. |
Մանկական ներքնակ |
70 |
42 |
31 |
3,143.00 | |
8. |
Պատի ստիկեր, նկար թղթե |
1445 |
199.88 |
196 |
27,741.40 | |
9. |
Նորածնի հագուստի զամբյուղ (1 փունջը 3 հատ) |
3 |
19 |
14 |
49.35 | |
10. |
Պանրի պլաստմասսայե կաղապարներ |
48 |
9.5 |
7.5 |
144.50 |
1 |
11. |
Դույլ |
2 |
9.62 |
9.62 |
10.00 | |
12. |
Յուղ |
1 |
10 |
10 |
50.00 | |
13. |
Մեծահասակների համար օգտագործված հագուստ |
3 |
4.5 |
4 |
10.00 | |
14. |
Մանկական շորեր (նոր) (լրակազմ) |
34 |
42.5 |
38.5 |
580.00 | |
15. |
Տոնածառի խաղալիք |
3 |
1.2 |
1 |
35.00 | |
16. |
Փոքր հայելիներ |
3 |
0.6 |
0.5 |
10.00 | |
17. |
Խնամքի միջոցներ |
1 |
0.6 |
0.5 |
35.00 | |
18. |
Շոկոլադ |
4 |
0.6 |
0.5 |
30.00 | |
Ընդհանուր |
4185 |
1691 |
1606.9 |
74,781.30 |
Հայաստանի Հանրապետության |
Տ. Ավինյան |