Պ Ա Ր Ե Տ Ի Ո Ր Ո Շ ՈՒ Մ
31 հուլիսի, 2020 թվական N 227-Ա
ՄԻ ՇԱՐՔ ՏՆՏԵՍՎԱՐՈՂՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎՈՂ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի N 298-Ն որոշման 2-րդ, 6-րդ և 7-րդ կետերով և որոշման հավելվածի 20-րդ կետով, ինչպես նաև հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավարի 2020 թվականի հունիսի 19-ի 319-Ա հրամանի հիման վրա 2020 թվականի հուլիսի 30-ին իրականացված մշտադիտարկումների արդյունքում կազմված արձանագրությունները՝
1. 24 ժամով արգելել հետևյալ տնտեսվարողներին պատկանող մասնաճյուղերի (հասցեում իրականացվող) գործունեության ծավալումը՝
1) «Արձագանք» ՍՊԸ, Լոռու մարզ, ք.Վանաձոր, Տարոն-2 թաղամաս (ՀՎՀՀ 06915527).
2) «Ստեփշին» ՍՊԸ, Լոռու մարզ, գ.Գարգառ, Կենտրոնական 1, 1 (ՀՎՀՀ 06948385).
3) Ա/Ձ «Սիրվեն Շահբազյան», Լոռու մարզ, գ.Ամրակից, (ՀՎՀՀ 64411723).
4) «Ֆլեշ» ՍՊԸ, Լոռու մարզ, ք.Ստեփանավան, Բաղրամյան փող. վերջնամաս (ՀՎՀՀ 01808789).
5) Ա/Ձ «Հայկ Զաքարյան», Լոռու մարզ, ք.Ստեփանավան, Բաղրամյան 124/3 (ՀՎՀՀ 82721845).
6) Ա/Ձ «Նորայր Սարգսյան», Լոռու մարզ, ք.Տաշիր, Երևանյան 169 (ՀՎՀՀ 66838218).
7) Ա/Ձ «Վիտալի Յուսուբով», Լոռու մարզ, ք.Տաշիր, Երևանյան 197 Ա-3 (ՀՎՀՀ 69507064).
8) Ա/Ձ «Իրինա Թովմասյան», Լոռու մարզ, ք.Տաշիր, Երևանյան 218 (ՀՎՀՀ 66821171):
2. Հայաստանի Հանրապետության շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանին՝ ապահովել տնտեսվարողներին սույն որոշման մասին տեղեկացումը։
3. Տնտեսվարողների գործունեությունը արգելվում է տեղեկացման պահից։
4. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Վահե Ղազարյանին՝ ապահովել սույն որոշման 1-ին կետի պահանջների կատարման նկատմամբ ամբողջական վերահսկողությունը։
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։
Տ. ԱՎԻՆՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 31 հուլիսի 2020 թվական: