Գլխավոր տեղեկություն
Համար
N 462-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Incorporation (17.12.2019-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
12.04.2018
Ստորագրող մարմին
Վարչապետի պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
16.04.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.04.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

12 ապրիլի 2018 թվականի N 462-Ա

 

ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ «ԷՅ ԲԻ ՍԻ ՏԵՔՍՏԻԼ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՄԱՔՍԱՅԻՆ ԵՎ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՇՎԱՐԿՎԱԾ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԵՔ ՏԱՐԻ ԺԱՄԿԵՏՈՎ ՀԵՏԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 79-րդ հոդվածի 1-ին մասը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N 1225-Ն որոշման պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ընտրված «ԷՅ ԲԻ ՍԻ ՏԵՔՍՏԻԼ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում 2018 թվականի ապրիլի 26-ից մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ներմուծվող ապրանքների` համաձայն հավելվածի, մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկվող ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը հետաձգվում է ներմուծման հայտարարագրման օրվանից հաշված 3 տարի ժամկետով:

2. Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին` ապահովել «ԷՅ ԲԻ ՍԻ ՏԵՔՍՏԻԼ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N 1225-Ն որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետով հաստատված` ներդրումային ծրագրի իրականացման ակնկալվող արդյունքների և մոնիթորինգի համակարգի մասին համապատասխան պայմանագրի կնքումը:

3. Սահմանել, որ սույն որոշման հավելվածում նշված են ապրանքների նախնական արժեքները:

  

Հայաստանի Հանրապետության
վարչապետի պաշտոնակատար

Կ. Կարապետյան

 

2018 թ. ապրիլի 16

Երևան

   

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2018 թվականի

ապրիլի 12-ի N 462-Ա որոշման

 

Ց Ա Ն Կ

 

«ԷՅ ԲԻ ՍԻ ՏԵՔՍՏԻԼ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ

 

NN

ը/կ

ԱՏԳ ԱԱ-ի

ծածկագիրը

Անվանումը

Չափի միավորը

Քանակը

Արժեքը (դրամ)

1.

5401

Մանվածք

կգ

150 000

343 000 000

2.

5205

100% բամբակե մանվածք

կգ

2 076 923

2 477 770 000

3.

5205

100% բամբակե մանվածք

կգ

2 076 923

3 307 500 000

4.

3204

Ներկանյութեր

կգ

133 333

980 000 000

5.

3402

Շիճուկ Sera Fil C-BRS

կգ

125 000

88 813 000

6.

3507

Շիճուկ Sera Zyme C-TO

կգ

125 000

61 250 000

7.

3507

Շիճուկ Lava Cell BGA

կգ

125 000

122 500 000

8.

3809

Շիճուկ Sera Gal C-FTR

կգ

125 000

131 688 000

9.

2918

Շիճուկ Sera Con M-TC

կգ

125 000

67 375 000

10.

3809

Շիճուկ Sera Fast C-RD New

կգ

125 000

110 250 000

11.

3910

Սիլիկոն Eva Soft HKS

կգ

125 000

88 813 000

12.

4819

Ստվարաթղթե արկղեր

կգ

250 000

367 500 000

13.

3403

Փափկացնող նյութ տեքստիլի մշակման համար

կգ

20 000

19 206 000

14.

3402

Մակերևութաակտիվ օրգանական նյութեր՝ բաժնեծրարված կամ չբաժնեծրարված մանրածախ վաճառքի համար՝ ԱՅԼ

կգ

28 000

17 552 000

15.

2918

Կիտրոնաթթու

կգ

125 000

67 375 000

16.

3402

ԱՅԼ մակերևութաակտիվ նյութեր

կգ

24 000

15 365 000

17.

2915

Քացախաթթու

կգ

104 000

32 181 000

18.

2847

Ջրածնի պերօքսիդ

կգ

200 000

34 144 000

19.

2833

Դինատրիումի սուլֆատ

կգ

1 500 000

208 065 000

20.

2836

Դինատրիումի կարբոնատ

կգ

520 000

95 016 000

21.

2815

Նատրիումի հիդրօքսիդ պինդ վիճակում

կգ

120 000

34 251 000

22.

2831

Նատրիումի երկթիոնիտ

կգ

100 000

34 677 000

23.

2501

Աղ՝ արդյունաբերական նպատակների համար

կգ

140 000

17 365 000

24.

2807

Ծծմբաթթու

կգ

144 000

26 120 000

25.

3906

Ակրիլային պոլիմեր՝ պոլի [N-(3-հիդրօքսիիմինո-1,1- դիմեթիլբութիլ)ակրիլամիդ]

կգ

125 000

131 688 000

26.

3824

Դիրտի առաջացումն արգելակող նյութ

կգ

4 000

3 200 000

27.

3507

Հակաօքսիդիչ ֆերմենտ

կգ

250 000

183 750 000

28.

3404

Մոմանյութ

կգ

4000

4 110 000

29.

5807

Պիտակ` գործած մակագրություններով

կգ

15 000

70 000 000

30.

5807

Պիտակներ՝ այլ

կգ

15 000

70 000 000

31.

5308

Մանվածք այլ բուսական մանածագործական մանրաթելերից` հնդկեղեգի մանվածք

կգ

1 200 000

3 000 000 000

32.

5510

Մանվածք արհեստական մանրաթելերից (բացի կարի թելերից)՝ մանրածախ վաճառքի համար չբաժնեծրարած-միաթել մանվածք

կգ

1 200 000

3 000 000 000

33.

5510

Մանվածք արհեստական մանրաթելերից (բացի կարի թելերից)՝ մանրածախ վաճառքի համար չբաժնեծրարած-բազմաոլոր մանվածք

կգ

1 200 000

3 000 000 000

34.

4819

Ստվարաթղթե արկղեր

կգ

250 000

367 500 000

35.

3923

Պոլիմերային /ՊՎՔ/ պայուսակներ փաթեթավորման համար

կգ

50 000

61 250 000

36.

3923

Այլ պոլիմերային թաղանթ՝ փաթեթավորման համար

կգ

50 000

61 250 000

Ընդամենը

18 700 524 000

(հավելվածը լրաց., փոփ. 12.12.19 N 1829-Ա)

  

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Վ. Ստեփանյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
12.12.2019, N 1829-Ա 17.12.2019, N 462-Ա
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան