ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 հուլիսի 2019 թվականի N 1000-Ա
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասով`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի դեկտեմբերի 20-ի «Աշխատանքային խումբ ստեղծելու և դրա անհատական կազմը հաստատելու մասին» N 1658-Ա որոշմամբ ստեղծված աշխատանքային խմբի կողմից հավաքագրված տվյալների ամփոփման մեթոդաբանությունը մշակելու, տվյալներն ամփոփելու և դրանք Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնելու նպատակով՝
1) ստեղծել միջգերատեսչական աշխատանքային խումբ.
2) հաստատել միջգերատեսչական աշխատանքային խմբի անհատական կազմը` համաձայն հավելվածի:
2. Միջգերատեսչական աշխատանքային խմբի ղեկավարին՝ սույն որոշման 1-ին կետում նշված աշխատանքների կատարման ընթացքի վերջնական արդյունքները մինչև 2019 թվականի նոյեմբերի 30-ը ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Ավինյան |
2019 թ. հուլիսի 25 Երևան |
Հավելված |
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ
Ս. Պետրոսյան |
- ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավար (աշխատանքային խմբի ղեկավար) |
Բ. Քոչարյան |
- ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավարի խորհրդական |
Տ. Արզումանյան |
- ՀՀ քաղաքաշինության կոմիտեի բնակարանային ֆոնդի կառավարման և կոմունալ ենթակառուցվածքների վարչության պետ |
Ա. Սարգսյան |
- ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտ» ՊՈԱԿ-ի տնօրեն |
Վ. Թումասյան |
- «Շիրակ կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ) |
Հ. Ստեփանյան |
- Ուրբան կայուն զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ (համաձայնությամբ) |
Ա. Գրիգորյան |
- ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի փորձագետ |
Հայաստանի Հանրապետության |
Է. Աղաջանյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
24.09.2020, N 1083-Ա | 25.09.2020, N 1000-Ա |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|