«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
10 մարտի 2003 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 փետրվարի 2003 թվականի N 194-Ա
«Մոսկվայի տնտեսագիտության, վիճակագրության ԵՎ ինֆորմատիկայի պետական համալսարան» բարձրագույն մասնագիտական կրթության դաշնային պետական բյուջետային ուսումնական հաստատության ԵրԵՎանի մասնաճյուղին ՇԵՆՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը փոփ. 06.11.14 N 1281-Ա)
Հայաստանի Հանրապետության կրթական համակարգում հեռակառավարման ուսուցման կազմակերպումն արդիականացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Երևանի քաղաքապետարանի տնօրինության` Ա. Արզումանյան փողոցի N 5 հասցեում գտնվող N 122 միջնակարգ դպրոցի 2-րդ մասնաշենքի 2265.2 քառ. մետր մակերեսով 3 233 550 դրամ հաշվեկշռային արժեքով տարածքը (այսուհետ` գույք) մինչև 2023 թվականի հուլիսի 10-ը անհատույց օգտագործման իրավունքով հանձնել «Մոսկվայի տնտեսագիտության, վիճակագրության և ինֆորմատիկայի պետական համալսարան» բարձրագույն մասնագիտական կրթության դաշնային պետական բյուջետային ուսումնական հաստատության Երևանի մասնաճյուղին:
(1-ին կետը փոփ. 26.06.03 N 798-Ա, 06.11.14 N 1281-Ա)
2. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարին` 1-ամսյա ժամկետում Մոսկվայի տնտեսագիտության, վիճակագրության և ինֆորմատիկայի պետական համալսարանի Երևանի մասնաճյուղի հետ համատեղ ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի անհատույց օգտագործման պայմանագրի կնքումը և գույքային իրավունքների պետական գրանցումը:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|