ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 հոկտեմբերի 2018 թվականի N 1199-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 1143-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 685-րդ հոդվածը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հոկտեմբերի 10-ի «Անհատույց օգտագործման իրավունքով գույք հանձնելու մասին» N 1143-Ա որոշման 1-ին կետում «մակնիշի տեսախցիկները» բառերից հետո լրացնել «և 1209 «PoE-lnjector-STD-EU Single port» ինժեկտորները» բառերը:
2. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարին՝ երկօրյա ժամկետում ապահովել «Յուքոմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ կնքված պայմանագրում սույն որոշման 1-ին կետից բխող փոփոխությունների կատարումը:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2018 թ. հոկտեմբերի 27 Երևան |