ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 հունվարի 2019 թվականի N 26-Ա
ԼԵՆԱ ՆԱՆՈՒՇՅԱՆԻՆ ՖՐԱՆՍԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանին 2019 թվականի հունվարի 15-17-ը գործուղել Ֆրանսիայի Հանրապետություն (Լիոն)` քաղցկեղի սքրինինգի վերաբերյալ աշխատաժողովին մասնակցելու նպատակով:
2. Ընդունել ի գիտություն, որ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանի՝ Ֆրանսիայի Հանրապետություն (Լիոն) գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են Առողջապահության համաշխարհային կազմակերպության միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Ֆրանսիայի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2019 թ. հունվարի 14 Երևան |