ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
9 դեկտեմբերի 2010 թվականի N 1114-Ա
ԱՐԺՈՒՅԹԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 30-Ի N 299-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածի և Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 11-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանին (համաձայնությամբ) նշանակել Արժույթի միջազգային հիմնադրամի կառավարիչների խորհրդում Հայաստանի Հանրապետության կառավարիչ:
(1-ին կետը փոփ. 11.02.11 N 99-Ա, 15.05.13 N 348-Ա, 27.05.14 N 489-Ա, 04.10.16 N 908-Ա, 19.06.18 N 800-Ա)
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Հայրապետյանին նշանակել Արժույթի միջազգային հիմնադրամի կառավարիչների խորհրդում Հայաստանի Հանրապետության կառավարչի փոխարինող անձ (փոխկառավարիչ):
(2-րդ կետը փոփ. 19.06.18 N 800-Ա)
3. Ուժը կորցրած ճանաչել ՀՀ վարչապետի 2008 թվականի մայիսի 30-ի N 299-Ա որոշումը:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2010 թ. դեկտեմբերի 9 |