ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի որոշում |
Վարչական գործ թիվ ՎԴ/5883/05/12 |
Վարչական գործ թիվ ՎԴ/5883/05/12 |
|
Նախագահող դատավոր՝ Ք. Մկոյան |
Դատավորներ՝ |
Ա. Առաքելյան |
Գ. Ղարիբյան |
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Ե. Խունդկարյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Ս. Անտոնյանի | |
Վ. Աբելյանի | ||
Ա. Բարսեղյանի | ||
Մ. Դրմեյանի | ||
Տ. Պետրոսյանի | ||
Ե. Սողոմոնյանի |
20
14 թվականի մայիսի 14-ինքննարկելով ըստ հայցի Երևանի քաղաքապետարանի (այսուհետ` Քաղաքապետարան) ընդդեմ Նորիկ Առաքելյանի` 200.000 ՀՀ դրամ տուգանքի գումար բռնագանձելու պահանջի մասին և հակընդդեմ հայցի` վարչական ակտն անվավեր ճանաչելու պահանջի մասին, վարչական գործով ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 22.01.2014 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշման դեմ Քաղաքապետարանի վճռաբեկ բողոքը,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Քաղաքապետարանը պահանջել է Նորիկ Առաքելյանից 200.000 ՀՀ դրամ բռնագանձելու նպատակով արձակել վճարման կարգադրություն:
ՀՀ վարչական դատարանը 30.08.2012 թվականին արձակել է վճարման կարգադրություն։
Հակընդդեմ հայցով դիմելով դատարան` Նորիկ Առաքելյանը պահանջել է անվավեր ճանաչել Երևանի քաղաքապետի 27.06.2012 թվականի թիվ Վ-20/7 որոշումը:
ՀՀ վարչական դատարանի 28.09.2012 թվականի որոշմամբ վճարման կարգադրության վարույթից անցում է կատարվել հայցային վարույթի և հակընդդեմ հայցն ընդունվել է վարույթ:
ՀՀ վարչական դատարանի (դատավոր`Ա. Միրզոյան) (այսուհետ` Դատարան) 25.11.2013 թվականի վճռով հայցը մերժվել է, իսկ հակընդդեմ հայցը` բավարարվել:
ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 22.01.2014 թվականի որոշմամբ Քաղաքապետարանի վերաքննիչ բողոքը վերադարձվել է:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Քաղաքապետարանը։
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը կիրառել է «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 8-րդ կետը, որը չպետք է կիրառեր, չի կիրառել «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի «իբ» կետը, որը պետք է կիրառեր։
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը, «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշման մեջ հղում կատարելով «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 8-րդ կետին, նշել է, որ տվյալ դեպքում վարչական գործը քննվել և վճիռ է կայացվել ոչ գույքային՝ վարչական ակտն անվավեր ճանաչելու մասին պահանջով և գույքային՝ 200.000 ՀՀ դրամ բռնագանձելու մասին պահանջով, իսկ վերաքննիչ բողոքով բողոքաբերը խնդրել է բեկանել Դատարանի 25.11.2013 թվականի վճիռը և փոփոխել այն՝ Երևան համայնքի հայցը բավարարել, իսկ «Առանո» ՍՊԸ-ի տնօրեն Նորիկ Առաքելյանի հակընդդեմ հայցը մերժել, որպիսի պայմաններում վերաքննիչ բողոքի համար պետք է վճարվեր պետական տուրք՝ առաջին ատյանի դատարանում հարուցված և բողոքարկվող հայցի հայցագնի 3 տոկոսի չափով և ոչ գույքային պահանջի մասով՝ բազային տուրքի տասնապատիկի չափով, մինչդեռ բողոքին կից ներկայացված պետական տուրքի վճարման անդորրագրի համաձայն` վճարվել է ընդամենը 10.000 ՀՀ դրամ պետական տուրքի գումար։
Միաժամանակ Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ Երևան համայնքը սույն գործով հայցվորի կարգավիճակ է ստացել վճարման կարգադրության վարույթից հայցային վարույթի անցնելու արդյունքում, ուստի գումարի բռնագանձման պահանջի մասով վերջինս ազատված է պետական տուրքի վճարումից:
Վերոգրյալի հիման վրա վճռաբեկ բողոք բերած անձը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 22.01.2014 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը։
3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքի վարույթ ընդունումը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` ստորադաս դատարանի կողմից «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի «իբ» կետը չկիրառելու հետևանքով առկա է առերևույթ դատական սխալ, որը կարող էր ազդել գործի ելքի վրա և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով.
«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի «իբ» կետի համաձայն` դատարաններում պետական տուրքի վճարումից ազատվում են դիմողները` վճարման կարգադրություններ արձակելու մասին դիմումներով։
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նույն հոդվածի 1-ին մասում նշված անձինքտուրքիվճարումից ազատվում են նաև դատարանի վճիռների և որոշումների դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար:
Մինչև 07.01.2014 թվականը գործող ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 154-րդ հոդվածի համաձայն` ֆիզիկական և իրավաբանական անձից վարչական ակտի հիման վրա որոշակի դրամական գումարներ բռնագանձելու նպատակով վարչական մարմինը հայցով դիմում է դատարան` ստանալու վճարման կարգադրություն:
Նույն օրենսգրքի 159-րդ հոդվածի համաձայն` դատարանը վճարման կարգադրության վարույթից անցում է կատարում հայցային վարույթի, եթե պատասխանողը հակընդդեմ հայց է ներկայացրել: Այս դեպքում վճարման կարգադրությունը վերանում է:
Վերը նշված հոդվածներից հետևում է, որ վճարման կարգադրություն արձակելու դիմում ներկայացնող անձինք օրենքի ուժով ազատված են պետական տուրք վճարելու պարտականությունից, իսկ հակընդդեմ հայց ներկայացնելու փաստով վճարման կարգադրության վարույթից անցում է կատարվում հայցային վարույթի:
Վճռաբեկ դատարանն իր նախկին որոշումներում անդրադարձել է վճարման կարգադրություններ արձակելու մասին դիմումներով դիմողների` պետական տուրք վճարելու պարտականությունից ազատվելու խնդրին: Վճռաբեկ դատարանը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ վճարման կարգադրություններ արձակելու մասին դիմումներով դիմողներն ազատված են պետական տուրք վճարելու պարտականությունից, իսկ անցումը հայցային վարույթի կատարվում է վճարման կարգադրության վարույթում հակընդդեմ հայց ներկայացնելու հիմքով, գտել է, որ հայցային վարույթը վճարման կարգադրության վարույթի շարունակությունն է, հետևաբար, այդ դեպքում նույնպես արդեն իսկ հայցվորի կարգավիճակ ստացած անձը չի կարող կրել պետական տուրքի վճարման պարտականություն (տե′ս ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայությունն ընդդեմ Գարեգին Գալոյանի թիվ ՎԴ6/0035/05/10 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 01.07.2011 թվականի որոշումը):
Սույն գործի փաստերի համաձայն` Քաղաքապետարանը, դիմելով դատարան, պահանջել է Նորիկ Առաքելյանից 200.000 ՀՀ դրամ բռնագանձելու նպատակով արձակել վճարման կարգադրություն: ՀՀ վարչական դատարանը 30.08.2012 թվականին արձակել է վճարման կարգադրություն։ Հակընդդեմ հայցով դիմելով դատարան` Նորիկ Առաքելյանը պահանջել է անվավեր ճանաչել Երևանի քաղաքապետի 27.06.2012 թվականի թիվ Վ-20/7 որոշումը: Դատարանի 28.09.2012 թվականի որոշմամբ վճարման կարգադրության վարույթից անցում է կատարվել հայցային վարույթի և հակընդդեմ հայցադիմումն ընդունվել է վարույթ: Դատարանի 25.11.2013 թվականի վճռով հայցը մերժվել է, իսկ հակընդդեմ հայցը` բավարարվել:
Վերաքննիչ դատարանը, վերադարձնելով Քաղաքապետարանի վերաքննիչ բողոքը, պատճառաբանել է, որ «տվյալ դեպքում վարչական գործը քննվել և վճիռ է կայացվել ոչ գույքային՝ վարչական ակտն անվավեր ճանաչելու մասին պահանջով և գույքային՝ 200.000 ՀՀ դրամ բռնագանձելու մասին պահանջով, իսկ վերաքննիչ բողոքով բողոքաբերը խնդրել է բեկանել Դատարանի 25.11.2013 թվականի վճիռը և փոփոխել այն՝ Երևան համայնքի հայցը բավարարել, իսկ «Առանո» ՍՊԸ-ի տնօրեն Նորիկ Առաքելյանի հակընդդեմ հայցը մերժել, որպիսի պայմաններում վերաքննիչ բողոքի համար պետք է վճարվեր պետական տուրք՝ առաջին ատյանի դատարանում հարուցված և բողոքարկվող հայցի հայցագնի 3 տոկոսի չափով և ոչ գույքային պահանջի մասով՝ բազային տուրքի տասնապատիկի չափով, մինչդեռ բողոքին կից ներկայացված պետական տուրքի վճարման անդորրագրի համաձայն` վճարվել է ընդամենը 10.000 ՀՀ դրամ, որպիսի պայմաններում բողոքին կից ներկայացված պետական տուրքի վճարման մասին նշված հանձնարարագիրը չի կարող դիտվել որպես սահմանված չափով պետական տուրքի վճարումը հավաստող ապացույց»:
Վերոնշյալ դիրքորոշման լույսի ներքո համադրելով սույն գործի փաստերը և գնահատելով Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունները` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ Քաղաքապետարանը սույն գործով հայցվորի կարգավիճակ է ստացել վճարման կարգադրության վարույթից հայցային վարույթի անցնելու արդյունքում, ուստի վերջինս, որպես գումարի բռնագանձման պահանջի մասով վճարման կարգադրության վարույթից հայցային վարույթի անցնելու արդյունքում հայցվորի կարգավիճակ ստացած անձ, ազատված է պետական տուրքի վճարումից և «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով գումարի բռնագանձման պահանջի մասով չի կարող կրել վերաքննիչ բողոքի համար պետական տուրքի վճարման պարտականություն:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 151-րդ և 163-րդ հոդվածների համաձայն, Վերաքննիչ դատարանի որոշումը վերացնելու համար։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 153-րդ, 163-րդ, 169-րդ և 171-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Վերացնել ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 22.01.2014 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը։
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման։
Նախագահող` Ե. Խունդկարյան Դատավորներ` Ս. ԱՆՏՈՆՅԱՆ Վ. Աբելյան Ա. Բարսեղյան Մ. Դրմեյան Տ. Պետրոսյան Ե. Սողոմոնյան