Գլխավոր տեղեկություն
Համար
N 254-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (18.03.2018-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
15.03.2018
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
17.03.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.03.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

15 մարտի 2018 թվականի N 254-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 25-Ի N 573-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 25-ի «Սամարիթեր վերականգնողական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունը վերակազմակերպելու, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքին գույք նվիրաբերելու և ընկերության կանոնադրական կապիտալը նվազեցնելու մասին» N 573-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) որոշման 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. «Սամարիթեր վերականգնողական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության (պետական գրանցման համարը՝ 29.140.00652) գույքի կազմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով առանձնացնել և «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացնել՝

1) Գյումրի քաղաքի Մանուշյան 8 հասցեում գտնվող՝ 65883.6 հազ. դրամ հաշվեկշռային արժեքով և 2258,7 քառ. մետր մակերեսով շենքը, 126.33 քառ. մետր և 21.56 քառ. մետր մակերեսներով օժանդակ շինությունները, 41.57 քառ. մետր մակերեսով կիսաքանդ պոմպակայանը, 18.33 գծամետր պարիսպը․

2) Գյումրի քաղաքի Մանուշյան 8 հասցեում գտնվող՝ 14839.2 հազ. դրամ հաշվեկշռային արժեքով և 2662.92 քառ. մետր մակերեսով հողամասը:».

2) որոշման 3-րդ կետում «բաժնետոմսերի հետգնման և մարման» բառերը փոխարինել «բաժնետոմսերի անվանական արժեքի փոքրացման» բառերով․

3) որոշման 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4. Սույն որոշման 1-ին կետի համաձայն գույքի առանձնացման ժամանակ հաշվարկվող ավելացված արժեքի հարկը վճարել՝

1) որոշման 1-ին կետի 1-ին ենթակետում նշված գույքի մասով՝ «Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ կետով սահմանված կարգով.

2) որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետում նշված հողամասի մասով՝ «Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ կետով սահմանված կարգով:»:

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Կ. Կարապետյան

 

2018 թ. մարտի 17

Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան