ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
7 հունիսի 2017 թվականի N 554-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 29-Ի N 608-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2011 թվականի հունիսի 29-ի «Ֆինանսատնտեսական և տեխնիկական համագործակցության հայ-գերմանական միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի կազմը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2008 թվականի հուլիսի 21-ի N 514-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 608-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) 1-ին կետով հաստատված ցանկում «էկոնոմիկայի» բառը փոխարինել «տնտեսական զարգացման և ներդրումների» բառերով.
2) 2-րդ կետի 3-րդ ենթակետում «Ա. Մելկիկյանին» բառերը փոխարինել «Ա. Արամյանին» բառերով:
Հայաստանի Հանրապետության |
Կ. Կարապետյան |
2017 թ. հունիսի 7 Երևան |