ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
6 մայիսի 2017 թվականի N 419-Ա
ԱՐԵՎ ՍԱՄՈՒԵԼՅԱՆԻՆ ԻՏԱԼԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի տեղակալ Արև Սամուելյանին 2017 թվականի մայիսի 11-13-ը գործուղել Իտալիայի Հանրապետություն (Վենետիկ)՝ «Կեցցե՛, արվեստ, կեցցե՛» խորագիրը կրող արվեստի 57-րդ միջազգային բիենալեին մասնակցելու համար:
2. Արև Սամուելյանի՝ Իտալիայի Հանրապետություն (Վենետիկ) գործուղման հետ կապված օրապահիկի և գիշերավարձի ծախսերը կատարել «Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի N 16 աղյուսակով` Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության միջոցով իրականացվող 08 բաժնի 02 խմբի 05 դասի «04. Մշակութային միջոցառումների իրականացում» ծրագրի «Աջակցություն կերպարվեստին» միջոցառումների համար նախատեսված հատկացումների հաշվին, իսկ ճանապարհածախսը՝ Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեով «Արտասահմանյան պաշտոնական գործուղումներ» ծրագրով նախատեսված հատկացումների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Արև Սամուելյանի՝ Իտալիայի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:
Հայաստանի Հանրապետության |
Կ. Կարապետյան |
2017 թ. մայիսի 6 Երևան |