ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 հուլիսի 2016 թվականի N 809-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 17-Ի N 591-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի մայիսի 17-ի «Օզոնային շերտը քայքայող նյութերի ներմուծման անհատական չափաքանակները սահմանելու կարգը հաստատելու մասին» N 591-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը՝
1) 3-րդ կետը «օրաթերթում» բառից հետո լրացնել «և լիազոր մարմնի պաշտոնական ինտերնետային կայքում, ընդ որում՝ լրացուցիչ փուլի համար նախատեսված չափաքանակների վերաբերյալ տեղեկատվությունն ինտերնետային կայքում թարմացվում է՝ այդ չափաքանակի յուրաքանչյուր փոփոխությունից անմիջապես հետո» բառերով.
2) 9-րդ կետի երկրորդ պարբերությունը «ընթացակարգով» բառից հետո լրացնել «, բացառությամբ հայտերից յուրաքանչյուրի վերաբերյալ որոշումների ընդունման ժամկետի: Անհատական չափաքանակների սահմանման լրացուցիչ փուլում չափաքանակ ստանալու համար ներկայացված հայտերից յուրաքանչյուրի վերաբերյալ լիազոր պետական մարմինը հայտն ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում ընդունում է սույն կարգի 6-րդ կետի 1-3-րդ ենթակետերով նախատեսված որոշումներից մեկը: Որոշումն ընդունելուց հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում լիազոր պետական մարմինը հայտատուին գրավոր տեղեկացնում է հայտի վերաբերյալ ընդունված որոշման մասին:» բառերով.
3) 10-րդ կետը «ներառյալ» բառից հետո լրացնել «կամ ընդհանուր չափաքանակի սպառումը:» բառերով.
4) ուժը կորցրած ճանաչել 11-րդ կետը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության 2016 թ. օգոստոսի 4 Երևան
վարչապետՀ. Աբրահամյան