ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
8 դեկտեմբերի 2016 թվականի N 1251-Ա
ՀԱՎԱՔԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՄԱՍԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 23-Ի N 446-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հավաքական անվտանգության խորհրդի Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության 2014 թվականի դեկտեմբերի 23-ի «Ռազմատնտեսական համագործակցության Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության միջպետական հանձնաժողովի մասին» որոշմամբ հաստատված կարգի 4.1-ին կետի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովի հայկական մասի անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի ապրիլի 23-ի «Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովի հայկական մասի կազմը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հոկտեմբերի 20-ի N 1753-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 446-Ա որոշումը:
Հայաստանի Հանրապետության |
Կ. Կարապետյան |
2016 թ. դեկտեմբերի 9 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 8-ի N 1251-Ա որոշման |
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
ՀԱՎԱՔԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՄԱՍԻ
Դ. Փախչանյան |
- ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ, ռազմարդյունաբերության պետական կոմիտեի նախագահ (հանձնաժովի հայկական մասի ղեկավար) |
Դ. Վիրաբյան |
- ՀԱՊԿ-ում Հայաստանի Հանրապետության մշտական և լիազոր ներկայացուցիչ |
Ա. Ղևոնդյան |
- ՀՀ արտաքին գործերի նախարարի խորհրդական, ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի ԱՊՀ վարչության պետի պաշտոնակատար |
Ս. Աբրահամյան |
- ՀՀ պաշտպանության նախարարության ՆՏԱԴ-ի տեխնիկական միջոցներով ապահովման վարչության պետ |
Մ. Թոռչյան |
- ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության ռազմատնտեսական և զորահավաքային ծրագրերի վարչության պետ |
Ա. Աբրահամյան |
- Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարության արտաքին անվտանգության վարչության ռազմաքաղաքական համագործակցության բաժնի փորձագետների խմբի ղեկավար (համաձայնությամբ) |
Տ. Գրիգորյան |
- ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի միջազգային իրավական համագործակցության վարչության պետի տեղակալ |
Գ. Մարտիրոսյան |
- ՀՀ պաշտպանության նախարարության պաշտպանական քաղաքականության վարչության միջազգային ռազմական համագործակցության բաժնի գլխավոր մասնագետ |
Լ. Ավագյան |
- ՀՀ պաշտպանության նախարարության ռազմարդյունաբերության պետական կոմիտեի ընկերությունների կառավարման և զորահավաքային նախապատրաստության բաժնի գլխավոր մասնագետ, ՔՀԾ-ի 1-ին դասի խորհրդական |
Ժ. Անանյան |
- ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի ԱՊՀ վարչության ՀԱՊԿ-ի բաժնի կցորդ |
Է. Նանյան |
- ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության աշխատող |
Ս. Աբրահամյան |
- ՀՀ պաշտպանության նախարարության պաշտպանական քաղաքականության վարչության պետի տեղակալ, միջազգային պայմանագրաիրավական ապահովման բաժնի պետ (հանձնաժողովի քարտուղար) |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Դ. Հարությունյան |