Գլխավոր տեղեկություն
Համար
N 512-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (03.06.2014-25.03.2015)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
02.06.2014
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
02.06.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.06.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

2 հունիսի 2014 թվականի N 512-Ա

 

ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետին համապատասխան`

1. Ստեղծել Մուսա լեռան հերոսամարտի 100-ամյա հոբելյանի նշումը կազմակերպելու նպատակով հոբելյանական հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:

2. Հոբելյանական հանձնաժողովին` մեկամսյա ժամկետում մշակել հոբելյանական միջոցառումների ծրագիր և ժամանակացույց` ծախսերի նախահաշիվը համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի հետ:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2014 թ. հունիսի 2

Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2014 թ.

հունիսի 2-ի N 512-Ա

որոշման

 

Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն  Կ Ա Զ Մ

 

ՄՈՒՍԱ ԼԵՌԱՆ ՀԵՐՈՍԱՄԱՐՏԻ 100-ԱՄՅԱԿԻ ՆՇՈՒՄԸ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՂ ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

Ա. Գևորգյան

  

- ՀՀ փոխվարչապետ, ՀՀ տարածքային կառավարման նախարար (հանձնաժողովի նախագահ)

   

Ս. Օհանյան

- ՀՀ պաշտպանության նախարար

   

Հ. Պողոսյան

- ՀՀ մշակույթի նախարար

   

Ն. Սարգսյան

- ՀՀ քաղաքաշինության նախարար

   

Ռ. Մարտիրոսյան

- ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ

   

Ռ. Ջաղինյան

 - Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ (համաձայնությամբ)

   

Ա. Ղահրամանյան

- ՀՀ Արմավիրի մարզպետ

   

Պ. Սաֆարյան

- ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ

   

Շ. Քոչարյան

- ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ

   

Մ. Մկրտչյան

- ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ

   

Ս. Սրապիոնյան

- ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ

   

Սիոն եպիսկոպոս

Ադամյան

- Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու Արմավիրի թեմի առաջնորդ (համաձայնությամբ)

   

Ա. Մելքոնյան

- «ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտ» ՊՈԱԿ-ի տնօրեն (համաձայնությամբ)

   

Պ. Ավետիսյան

- «ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտ» ՊՈԱԿ-ի տնօրեն (համաձայնությամբ)

   

Կ. Աղամյան

- «Հայաստանի նկարիչների միություն» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)

   

Մ. Մինասյան

- «Հայաստանի ճարտարապետների միություն» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)

   

Ա. Սաթյան

- «Հայաստանի կոմպոզիտորների և երաժշտագետների միավորում» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)

   

Ռ. Գևորգյանց

- «Հայաստանի կինեմատոգրաֆիստների միություն» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)

   

Է. Միլիտոնյան

- «Հայաստանի գրողների միություն» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)

   

Ա. Վիրաբյան

- «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի տնօրեն (համաձայնությամբ)

   

Կ. Վարդանյան

-«Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան» ՊՈԱԿ-ի տնօրեն (համաձայնությամբ)

   

Կ. Արիստակեսյան

- «Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր, Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան» ՊՈԱԿ-ի տնօրեն (համաձայնությամբ)

   

Դ. Սարգսյան

- «Մուսա լեռան զավակներ» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն (համաձայնությամբ)

   

Պ. Ղազարյան

- «Մուսա լեռ» հայրենակցական միություն» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)

   

Ա. Միրզախանյան

- ՀՀ կառավարության աշխատակազմի սոցիալական վարչության պետ (հանձնաժողովի քարտուղար)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
24.03.2015, N 225-Ա 25.03.2015, N 512-Ա
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան