Գլխավոր տեղեկություն
Համար
N 502-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (03.06.2014-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
02.06.2014
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
02.06.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.06.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

2 հունիսի 2014 թվականի N 502-Ա

 

ՀՐԱՆՈՒՇ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ ՓԱՐԻԶ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին 2014 թվականի հունիսի 4-7-ը գործուղել Փարիզ (Ֆրանսիայի Հանրապետություն)՝ Կանանց համաշխարհային գագաթնաժողովին մասնակցելու համար։

2. Հրանուշ Հակոբյանի՝ Փարիզ գործուղման հետ կապված ծախսերը կատարել «Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 01 բաժնի 01 խմբի 01 դասի «04. Գործադիր իշխանության, պետական կառավարման հանրապետական և տարածքային կառավարման մարմինների պահպանում (նախարարների աշխատակազմերի մասով)» ծրագրի «Արտասահմանյան գործուղումների գծով ծախսեր» հոդվածով (4222) Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարությանը նախատեսված միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Փարիզ գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2014 թ. հունիսի 2

Երևան

 

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան