Գլխավոր տեղեկություն
Համար
N 133-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.02.2014-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
24.02.2014
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
24.02.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.02.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

24 փետրվարի 2014 թվականի N 133-Ա

 

ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի պահանջներով`

1. «Հյուսիսային միջանցքի արդիականացման ծրագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև գտնվող Բագրատաշենի սահմանային հսկողության անցակետի տարածքում նոր կամրջի կառուցման վերաբերյալ» միջկառավարական համաձայնագրի շուրջ Վրաստանի կառավարության հետ բանակցություններ վարելու նպատակով ստեղծել բանակցային խումբ և հաստատել բանակցային խմբի անհատական կազմը` համաձայն հավելվածի:

2. Լիազորել բանակցային խմբի ղեկավար Գագիկ Բեգլարյանին ստորագրելու բանակցությունների արդյունքներով կազմված արձանագրությունը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2014 թ. փետրվարի  24

Երևան

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2014 թ.

փետրվարի 24-ի N 133-Ա

որոշման

 

Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն   Կ Ա Զ Մ

 

ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԽՄԲԻ

Գ. Բեգլարյան

-Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարար 
(բանակցային խմբի ղեկավար)

Հ. Թովմասյան

-Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար

Շ. Քոչարյան

-Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ

Կ. Մինասյան

-Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ

Վ. Միրումյան

-Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ

Ա. Սարգսյան

-Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման կազմակերպություն» պետական ոչ առևտրային կազմակերպության գլխավոր գործադիր տնօրեն

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Վ. Գաբրիելյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան