Գլխավոր տեղեկություն
Համար
N 974-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (23.10.2013-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
22.10.2013
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
22.10.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.10.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

22 հոկտեմբերի 2013 թվականի N 974-Ա

 

Կ. ԱԴԱՄՅԱՆԻՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐԱՊԵՍ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐԻՆ ՓՈԽԱՐԻՆՈՂ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետով`

Մինչև քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակցին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնում նշանակելը Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի ներքին աուդիտի բաժնի պետ (ծածկագիր` 14-2.2-52) Կամո Այսերի Ադամյանին 2013 թվականի հոկտեմբերի 22-ից մինչև 6 ամիս ժամկետով նշանակել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի ղեկավարին փոխարինող:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2013 թ. հոկտեմբերի 22

Երևան

 

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան