ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 սեպտեմբերի 2013 թվականի N 828-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԱՇԳԱԲԱԴ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության և Թուրքմենստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 5-րդ նիստին մասնակցելու նպատակով 2013 թվականի հոկտեմբերի 1-4-ը Աշգաբադ (Թուրքմենստան) գործուղել Հայաստանի Հանրապետության պատվիրակություն` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության պատվիրակության կազմում ընդգրկել նաև Թուրքմենստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վ. Բադալյանին:
3. Հայաստանի Հանրապետության պատվիրակության անդամների` Աշգաբադ գործուղման հետ կապված ծախսերը (գիշերավարձի ծախսերը` համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի) կատարել`
1) Ա. Մովսիսյանինը, Ա. Սիմոնյանինը, Մ. Մկրտչյանինը, Տ. Մելքոնյանինը, Ա. Պետրոսյանինը, Գ. Քոչարյանինը, Ս. Սահակյանինը, Է. Մանթաշյանինը, Ա. Ամիրջանյանինը, Վ. Առաքելյանինը` Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
2) Շ. Քոչարյանինը և Մ. Հայրապետյանինը` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
4. Ընդունել ի գիտություն, որ Վ. Հարությունյանի` Աշգաբադ գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության միջոցների, իսկ Ս. Աբրահամյանինը` «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» փակ բաժնետիրական ընկերության միջոցների հաշվին:
5. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Աշգաբադ գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2013 թ. սեպտեմբերի 18 Երևան |
Հավելված ՀՀ վարչապետի 2013 թվականի սեպտեմբերի 18-ի N 828-Ա որոշման |
Կ Ա Զ Մ
2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1-4-Ը ԱՇԳԱԲԱԴ ՄԵԿՆՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ
Ա. Մովսիսյան |
-ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար (հանձնաժողովի հայկական կողմի նախագահ) |
Շ. Քոչարյան |
-ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ (հանձնաժողովի հայկական կողմի նախագահի տեղակալ) |
Մ. Մկրտչյան |
-ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ |
Ա. Սիմոնյան |
-ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ |
Վ. Առաքելյան |
-ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալության պետ |
Ա.Պետրոսյան |
-ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ |
Ս. Սահակյան |
-ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ |
Գ. Քոչարյան |
-ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի առևտրի և շուկաների կարգավորման վարչության պետ |
Ա. Ամիրջանյան |
-ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի փրկարար ծառայության Արմավիրի մարզային վարչության պետ |
Մ. Հայրապետյան |
-ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի ԱՊՀ երկրների վարչության Կենտրոնական Ասիայի երկրների բաժնի վարիչի պաշտոնակատար, խորհրդական |
Է. Մանթաշյան |
-ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմի մասսայական սպորտի և ֆիզիկական դաստիարակության քաղաքականության վարչության ֆիզիկական դաստիարակության քաղաքականության բաժնի պետ |
Վ. Հարությունյան |
-«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի վարչության նախագահ-գլխավոր տնօրեն |
Ս. Աբրահամյան |
-«Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն |
Տ. Մելքոնյան |
-ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ (հանձնաժողովի քարտուղար) |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Վ. Գաբրիելյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|