Գլխավոր տեղեկություն
Համար
N 805-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (12.09.2013-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
11.09.2013
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
11.09.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.09.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

11 սեպտեմբերի 2013 թվականի N 805-Ա

 

Գ. ԲԵԳԼԱՐՅԱՆԻՆ ԵՎ Գ. ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ ԼՅՈՒՔՍԵՄԲՈՒՐԳ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարար Գ. Բեգլարյանին և Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի ղեկավար Գ. Գրիգորյանին 2013 թվականի հոկտեմբերի 8-10-ը Լյուքսեմբուրգ (Լյուքսեմբուրգի Մեծ Դքսություն) գործուղել Եվրոպական միության խորհրդի Լիտվայի Հանրապետության նախագահության ներքո կայանալիք «Եվրոպայի միավորում. Արևելյան գործընկերության տրանսպորտային համագործակցության կողմից ստեղծված հնարավորություններ» խորագրով Եվրոպական միության Արևելյան գործընկերության տրանսպորտային հարցերով նախարարական համաժողովին մասնակցելու համար:

2. Գ. Բեգլարյանի և Գ. Գրիգորյանի` Լյուքսեմբուրգ գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Լյուքսեմբուրգ գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Ա. Գևորգյան

 

 2013 թ. սեպտեմբերի 11

Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան