«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
7 դեկտեմբերի 2011 թ.
Պետական գրանցման թիվ 05011521
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
22 նոյեմբերի 2011 թ. |
թիվ 305-Ն |
ո ր ո շ ու մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 9-Ի ԹԻՎ 39-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 44-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերը, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ և 70-րդ հոդվածը, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով և 37-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի փետրվարի 9-ի ««Բանկերի գործունեության կարգավորումը, բանկային գործունեության հիմնական տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 2-ը հաստատելու մասին» թիվ 39-Ն որոշմամբ հաստատված «Բանկերի գործունեության կարգավորումը, բանկային գործունեության հիմնական տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 2-ում (այսուհետ՝ Կանոնակարգ 2) կատարել հետևյալ փոփոխությունները.
1) Կանոնակարգ 2-ի 24.1-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«24.1. Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի և օտարերկրյա բանկերի՝ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող մասնաճյուղերի կողմից արտարժույթով, ինչպես նաև առարկայազուրկ մետաղական հաշիվներով (այսուհետ` մետաղական հաշիվ) ներգրավված միջոցների դիմաց Կենտրոնական բանկում տեղաբաշխվող պարտադիր պահուստների նվազագույն չափը սահմանվում է ներգրավված միջոցների 12 տոկոսի չափով, որն ամբողջությամբ իրականացվում է Հայաստանի Հանրապետության դրամով:»:
2) Կանոնակարգ 2-ի 50-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«50. Կենտրոնական բանկում պահուստավորման են ենթակա բանկի և օտարերկրյա բանկի՝ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող մասնաճյուղի կողմից Հայաստանի Հանրապետության դրամով և արտարժույթով ներգրավված միջոցները: Հայաստանի Հանրապետության դրամով, արտարժույթով, ինչպես նաև մետաղական հաշիվներով ներգրավված միջոցների դիմաց պահուստավորումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության դրամով: Ներգրավված միջոցների դիմաց պարտադիր պահուստավորումն իրականացվում է սույն կանոնակարգի 52-րդ կետով սահմանված ժամանակահատվածներում: Արտարժույթի փոխարժեքի փոփոխման հետ կապված ռիսկը կրում է բանկը:»:
3) Կանոնակարգ 2-ի 51-րդ կետի վերջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Արտարժույթներով ներգրավված միջոցների դիմաց պարտադիր պահուստավորման հաշվարկները կատարվում են` հիմք ընդունելով Կենտրոնական բանկի կողմից տվյալ օրվա յուրաքանչյուր արտարժույթի համար հայտարարված արտարժույթի նկատմամբ հայկական դրամի` արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքը, իսկ մետաղական հաշիվներով ներգրավված միջոցների դիմաց պարտադիր պահուստավորման հաշվարկները կատարվում են` հիմք ընդունելով Կենտրոնական բանկի հայտարարած ոսկու հաշվարկային գները:»:
4) Կանոնակարգ 2-ի 52-րդ կետում «ՀՀ դրամով ներգրավված» բառերը փոխարինել «Ներգրավված» բառով:
5) Ուժը կորցրած ճանաչել Կանոնակարգ 2-ի 52.1. և 52.1.1.կետերը:
6) Կանոնակարգ 2-ի Հավելված 7-ը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն Հավելված 1-ի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերը և օտարերկրյա բանկերի՝ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող մասնաճյուղերը պարտավոր են բավարարել սույն որոշման պահանջները 2011 թվականի դեկտեմբերի 7-ից:
ՀՀ կենտրոնական |
Ա. Ջավադյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|