ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 մայիսի 2011 թվականի N 403-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2000 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 862 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասով`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2000 թվականի դեկտեմբերի 29-ի «Կանանց հարցերով խորհուրդ ստեղծելու մասին» N 862 որոշմամբ հաստատված խորհրդի կազմում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը`
1) խորհրդի կազմը «Ա. Կարապետյան - ՀՀ կառավարության աշխատակազմի սոցիալական վարչության պետ (խորհրդի քարտուղար)» տողից առաջ լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողերով.
«Կ. Մինասյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ», «Ա. Սամուելյան - ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ» և «Գ. Հայրապետյան - ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ (համաձայնությամբ)».
2) «Ա. Կարապետյան» բառերը փոխարինել «Ա. Միրզախանյան» բառերով:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2011 թ. մայիսի 10 |