ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔ
Նոր Նորքի ավագանի
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 դեկտեմբերի 2004 թվականի թիվ 70
քաղ. Երևան
ՆՈՐ ՆՈՐՔ ԹԱՂԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 16 հոդվածի 18-րդ կետով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին կետով՝
Երևան քաղաքի Նոր Նորք համայնքի ավագանին որոշում է`
1. Սահմանել Նոր Նորք համայնքի տարածքում 2005 թվականի տեղական տուրքերի դրույքաչափերը՝ համաձայն հավելված 1-ի (կցվում է):
2. Սահմանել Նոր Նորք համայնքի տարածքում տեղական վճարների դրույքաչափերը՝ համաձայն հավելված 2-ի (կցվում է):
3. Թույլատրել համայնքի ղեկավար Դ. Պետրոսյանին՝
3.1. հավելված 1-ի 5 (ա, բ) և 6-րդ կետերով սահմանված տուրքերը՝ համաձայն «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի, գանձել եռամսյակային պարբերականությամբ,
3.2. համայնքի սեփականություն համարվող գույքի վարձակալության (օգտագործման) և թաղապետարանի կողմից մատուցվող ծառայությունների դիմաց կատարվող գանձումներն իրականացնել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի համաձայն՝ պայմանագրային հիմունքներով:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Դ. Պետրոսյան |
Հավելված 1 Նոր Նորք համայնքի ավագանու 2004 թ. դեկտեմբերի 22-ի N 70 որոշման |
Նոր Նորք թաղային համայնքում 2005 թվականի տեղական տուրքերի դրույքաչափերը
դրամներով |
1. |
Համայնքի տարածքում նոր կառուցվող օբյեկտների՝ շենքերի, շինությունների (ներառյալ ժամանակավոր) շինարարություն (շինմոնտաժային աշխատանքներ) սկսելու թույլտվության համար՝ |
|
ա) |
հիմնական օբյեկտների համար |
100000 |
բ) |
մինչև 6 քմ տարածք զբաղեցնող ժամանակավոր (ոչ հիմնական) շինությունների համար |
20000 |
գ) |
6 քմ և ավելի տարածք զբաղեցնող ժամանակավոր (ոչ հիմնական) շինությունների համար |
40000 |
2. |
Համայնքի տարածքում գտնվող օբյեկտները վերակառուցելու, ամրացնելու, արդիականացնելու, վերականգնելու, օբյեկտների արտաքին տեսքը փոփոխող այլ աշխատանքներ կատարելու թույլտվության համար |
20000 |
3. |
Համայնքի տարածքում գտնվող օբյեկտները քանդելու աշխատանքներ սկսելու թույլտվության համար |
10000 |
4. |
Համայնքի տարածքում ոգելից խմիչքների և (կամ) ծխախոտի արտադրանքի վաճառքի թույլտվության համար՝ |
|
ա) |
հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում յուրաքանչյուր եռամսյակի համար |
25000 |
բ) |
ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում յուրաքանչյուր եռամսյակի համար |
6000 |
5. |
Համայնքի տարածքում բացօթյա վաճառքի թույլտվության համար՝ |
|
ա) |
գազի և վառելիքաքսայուղային նյութերի՝ ընթացիկ տարվա համար |
360000 |
բ) |
գյուղատնտեսական մթերքի՝ յուրաքանչյուր օրվա համար |
300 |
գ) |
այլ ապրանքների (ոգելից խմիչքների և (կամ) ծխախոտի արտադրանքի) վաճառքի համար յուրաքանչյուր եռամսյակում |
50000 |
6. |
Համայնքի տարածքում խաղատների, հանրային սննդի օբյեկտների, բաղնիքների (սաունաների), զվարճանքի օբյեկտների ժամը 24-ից հետո աշխատելու թույլտվության համար՝ ընթացիկ տարվա համար |
|
ա) |
շահումով խաղերի կազմակերպման համար |
300000 |
բ) |
բաղնիքների (սաունաների) կազմակերպման համար |
200000 |
գ) |
հանրային սննդի և զվարճանքի օբյեկտների համար |
150000 |
7. |
Ընտանի կենդանիներ պահելու թույլտվության՝ ընթացիկ տարվա համար |
5000 |
8. |
Համայնքի տարածքում ընթացիկ տարվա համար արտաքին գովազդ տեղադրելու յուրաքանչյուր տեղի թույլտվության համար՝ |
|
ա) |
ծխախոտի արտադրանք գովազդող արտաքին գովազդի համար |
100000 |
բ) |
այլ արտաքին գովազդի համար |
5000 |
9. |
Համայնքի արխիվից փաստաթղթերի պատճեններ և կրկնօրինակներ տրամադրելու համար՝ ընթացիկ տարվա համար |
1000 |
Թաղապետ՝ |
Դ. Պետրոսյան |
Հավելված 2 Նոր Նորք համայնքի ավագանու 2004 թ. դեկտեմբերի 22-ի N 70 որոշման |
Նոր Նորք թաղային համայնքում 2005 թվականի տեղական վճարների դրույքաչափերը
դրամներով
1. |
Շինարարության կամ շինության արտաքին տեսքը փոփոխող վերակառուցման աշխատանքներ կատարելու հետ կապված տեխնիկատնտեսական պայմաններ մշակելու և հաստատելու, շինարարության ավարտը փաստագրելու համար համայնքի ինքնակառավարման մարմնի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար |
20000 |
2. |
Համայնքի ինքնակառավարման մարմինների տնօրինության և օգտագործման տակ գտնվող հողերը հատկացնելու, հետ վերցնելու և վարձակալության տրամադրելու դեպքում անհրաժեշտ չափագրական և այլ նման աշխատանքների համար համայնքի ինքնակառավարման մարմնի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար |
5000 |
3. |
Համայնքի ինքնակառավարման մարմինների կողմից մրցույթներ և աճուրդներ կազմակերպելու հետ կապված ծախսերի փոխհատուցման համար մասնակիցներից վճար |
5000 |
Թաղապետ՝ |
Դ. Պետրոսյան |