«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
29 հունիսի 2011 թ.
Պետական գրանցման թիվ 05011293
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
2 մայիսի 2011 թ. |
թիվ 121-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 12-Ի ԹԻՎ 145-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ նոր ուժի մեջ մտած «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսվել են Կենտրոնական բանկում գրանցման ենթակա նոր ղեկավարներ և նպատակ ունենալով ֆինանսական համակարգի` Կենտրոնական բանկի կողմից գրանցման ենթակա բոլոր ղեկավարների համար սահմանված ստանդարտ միջնորդագրի ձևում ներառել նաև այս նոր ղեկավարներին, հիմք ընդունելով «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի 1-ին կետի «բ» ենթակետը, 33-րդ հոդվածի 2-րդ կետը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով և «Իրավական ակտերի մասին» Հայատանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասով և 70-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2005 թվականի ապրիլի 12-ի ««Բանկերի և օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի գրանցումն ու լիցենզավորումը, բանկերի մասնաճյուղերի և ներկայացուցչությունների գրանցումը, բանկերի և օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի ղեկավարների որակավորումը և գրանցումը» կանոնակարգ 1-ը հաստատելու մասին» թիվ 145-Ն որոշմամբ հաստատված «Բանկերի և օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի գրանցումն ու լիցենզավորումը, բանկերի մասնաճյուղերի և ներկայացուցչությունների գրանցումը, բանկերի և օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի ղեկավարների որակավորումը և գրանցումը» կանոնակարգ 1-ի Հավելված 1-ի Ենթահավելված 4-ը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն Հավելվածի (կցվում է):
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀՀ կենտրոնական բանկի նախագահ |
Ա. Ջավադյան |
2011 թ. մայիսի 6 ք. Երևան |
Հավելված Հաստատված է
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհրդի
2011 թվականի մայիսի 2-ի
թիվ 121-Ն որոշմամբ
Ենթահավելված 4 «Բանկերի և օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի գրանցումն ու լիցենզավորումը, բանկերի մասնաճյուղերի և |
Միջնորդագիր
Ղեկավարների (որակավորվող անձի) վերաբերյալ տեղեկություններ
Խնդրում ենք սույն միջնորդագրում նշված անձին գրանցել որպես ղեկավար և կից ներկայացնում ենք նրա վերաբերյալ տեղեկությունները:
| ||||||||||||||||||||||||||||||||
□ Այս վանդակում նշում է կատարվում, եթե միջնորդագրում ներկայացվում են միայն փոփոխությունները | ||||||||||||||||||||||||||||||||
1. Ֆինանսական կազմակերպության վերաբերյալ տվյալները | ||||||||||||||||||||||||||||||||
1.1 Ֆինանսական կազմակերպության անվանումը և կոդը (առկայության դեպքում) | ||||||||||||||||||||||||||||||||
1.2. Ֆինանսական կազմակերպության տեսակ o բանկ o օտարերկրյա բանկի մասնաճյուղ o վարկային կազմակերպություն o ապահովագրկան ընկերություն o օտարերկրյա ապահովագրական ընկերության մասնաճյուղ o ապահովագրական բրոքեր o ներդրումային ընկերություն o օտարերկրյա ներդրումային ընկերության մասնաճյուղ o կարգավորվող շուկայի օպերատոր o Կենտրոնական դեպոզիտարիա o ֆոնդի կառավարիչ o օտարերկրյա ֆոնդի կառավարչի մասնաճյուղ | ||||||||||||||||||||||||||||||||
2. Անձնական տվյալներ | ||||||||||||||||||||||||||||||||
2.1 Անուն, ազգանուն, հայրանուն | ||||||||||||||||||||||||||||||||
2.2 Սեռ` o արականo իգական | ||||||||||||||||||||||||||||||||
2.3 Ծննդյան ամսաթիվ (օր/ամիս/տարի) | ||||||||||||||||||||||||||||||||
2.4 Ծննդավայր | ||||||||||||||||||||||||||||||||
2.5 Քաղաքացիություն | ||||||||||||||||||||||||||||||||
2.6 Անձնագրի համար և սերիա, ում կողմից և երբ է տրված, մինչև երբ է վավեր (առկայության դեպքում լրացվում է նաև հին անձնագրի համարը և սերիան) | ||||||||||||||||||||||||||||||||
2.7 Սոցիալական քարտի համարը (սոցիալական քարտ չունենալու մասին տեղեկանքի համարը) | ||||||||||||||||||||||||||||||||
2.8 Բնակության վայրը (մշտական և տվյալ պահին) | ||||||||||||||||||||||||||||||||
2.9 Հեռախոսահամար | ||||||||||||||||||||||||||||||||
2.10 Էլեկտրոնային փոստի հասցե | ||||||||||||||||||||||||||||||||
2.11 Նշեք նախկինում Ձեր ունեցած մյուս բոլոր անունները, դրանք կրելու ժամանակաշրջանը, Անուն, ազգանուն, հայրանուն Կրելու ժամանակաշրջան (օր/ամիս/տարի) | ||||||||||||||||||||||||||||||||
3. Ղեկավար պաշտոն | ||||||||||||||||||||||||||||||||
3.1 Ղեկավար պաշտոն, որը Դուք պետք է զբաղեցնեք 1.1 կետում նշված կազմակերպությունում o տնօրենների (դիտորդ) խորհրդի նախագահ (խորհրդի նախագահ) o տնօրենների (դիտորդ) խորհրդի անդամ (խորհրդի անդամ), o գործադիր տնօրեն (վարչության նախագահ, տնօրինության ղեկավար, գործադիր մարմնի ղեկավար) o գործադիր տնօրենի (վարչության նախագահի) տեղակալ o տնօրինության (վարչության, գործադիր մարմնի) անդամ o գլխավոր հաշվապահ o գլխավոր հաշվապահի տեղակալ o ներքին աուդիտի ղեկավար o ներքին աուդիտի անդամ o բանկերի և վարկային կազմակերպությունների կողմից ներդրումային ծառայությունների մատուցման համար պատասխանատու ստորաբաժանման ղեկավար o վերստուգիչ (վերստուգող) հանձնաժողովի նախագահ (ղեկավար) o վերստուգիչ (վերստուգող) հանձնաժողովի նախագահի (ղեկավարի) տեղակալ o վերստուգիչ ( վերստուգող ) հանձնաժողովի անդամ o մասնաճյուղի կառավարիչ (տնօրեն) o մասնաճյուղի գործադիր տնօրեն o մասնաճյուղի գործադիր տնօրենի տեղակալ o մասնաճյուղի գլխավոր հաշվապահ o օպերատորի կարգապահական հանձնաժողովի նախագահ o օպերատորի վերահսկող ծառայության ղեկավար o օպերատորի վերահսկող ծառայության անդամ o ապահովագրական բրոքերի գործառնություններ իրականացնող ֆիզիկական անձ o պատասխանատու ակտուար o ֆոնդի կառավարչի անունից կամ կազմում ֆոնդի կառավարման գործունեություն իրականացնող ֆիզիկական անձ o ֆոնդի պահառուի ղեկավար o ֆոնդի պահառուի աշխատակից | ||||||||||||||||||||||||||||||||
3.2 Արդյո՞ ք նշանակված եք այդ պաշտում որպես ժամանակավոր պաշտոնակատար
o Ոչ,o Այո, նշել նշանակման ամսաթիվը (օր/ամիս/տարի)
| ||||||||||||||||||||||||||||||||
3.3 Մանրամասնորեն նկարագրեք Ձեր իրավասություններն ու պատասխանատվության ոլորտները որպես ղեկավար. | ||||||||||||||||||||||||||||||||
4. Կրթություն, որակավորում, աշխատանքային գործունեություն | ||||||||||||||||||||||||||||||||
4.1
| ||||||||||||||||||||||||||||||||
4.2 Ի՞նչ լեզուների եք տիրապետում o հայերենo անգլերեն o ռուսերեն o այլ (նշել լեզուն) | ||||||||||||||||||||||||||||||||
4.3 Նշել վերջին 10 տարվա ընթացքում աշխատանքային գործունեության վերաբերյալ հետևյալ տվյալները.
Նշել միջանկյալ չաշխատած ժամանակահատվածներում ինչո՞վ եք զբաղվել
| ||||||||||||||||||||||||||||||||
4.4 Նշեք ֆինանսական համակարգում աշխատող կամ աշխատած և Ձեզ անձամբ ճանաչող անձանց վերաբերյալ տվյալներ (ներկայացման պահի դրությամբ), որոնք անհրաժեշտության դեպքում կարող են տրամադրել երաշխավորություն Ձեր անձի վերաբերյալ (եթե այդպիսիք կան)
| ||||||||||||||||||||||||||||||||
5. Ղեկավարների վերաբերյալ տեղեկություններ | ||||||||||||||||||||||||||||||||
5.1 Արդյո՞ք Դուք օրենքով սահմանված կարգով ճանաչվել եք անգործունակ կամ սահմանափակ գործունակ o Ոչ,o Այո, ներկայացնել մանրամասներ | ||||||||||||||||||||||||||||||||
5.2 Արդյո՞ք Դուք ունեցել եք դատվածություն դիտավորությամբ կատարված հանցագործությունների համար o Ոչ,o Այո, (ներկայացնել մանրամասներ, այդ թվում դատվածությունը օրենքով սահմանված կարգով հանված կամ մարված լինելու վերաբերյալ) | ||||||||||||||||||||||||||||||||
5.3 Արդյո՞ք դատարանի կողմից Դուք զրկված եք ֆինանսական, ապահովագրական, բանկային, հարկային, մաքսային, առևտրային, տնտեսական, իրավական ոլորտներում պաշտոններ վարելու իրավունքից o Ոչ,o Այո, ներկայացնել մանրամասներ
| ||||||||||||||||||||||||||||||||
5.4 Արդյո՞ք Դուք ճանաչվել եք սնանկ կամ ունեք չմարված (չներված) պարտավորություններ o Ոչ,o Այո, ներկայացնել մանրամասներ
| ||||||||||||||||||||||||||||||||
5.5 Արդյո՞ք Դուք ՀՀ կամ այլ պետությունների իրավապահ մարմինների կողմից քրեական գործով ներգրավված եք որպես կասկածյալ, մեղադրյալ կամ ամբաստանյալ o Ոչ,o Այո, ներկայացնել մանրամասներ
| ||||||||||||||||||||||||||||||||
5.6 Արդյո՞ք Դուք ՀՀ քրեական օրենսգրքով կամ այլ պետությունների քրեական օրենսդրությամբ նախատեսված հանցագործության համար ենթարկվել եք քրեական պատասխանատվության o Ոչ,o Այո, ներկայացնել մանրամասներ
| ||||||||||||||||||||||||||||||||
5.7 Արդյո՞ք ՀՀ տարածքում կամ այլ պետություններում գործող ֆինանսական կազմակերպություններում Ձեր պաշտոնավարման կամ գործունեության ընթացքում ֆինանսական կազմակերպությունը ճանաչվել է անվճարունակ կամ սնանկ, կամ Ձեր գործողությունների կամ անգործության հետևանքով ՀՀ տարածքում գործող ֆինանսական կազմակերպության ֆինանսական վիճակը, համաձայն ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի կողմից հաստատված չափանիշների, վատթարացել է: o Ոչ,o Այո, ներկայացնել մանրամասներ | ||||||||||||||||||||||||||||||||
5.8 Արդյո՞ք Հայաստանի Հանրապետությունում կամ օտարերկրյա պետությունում գրանցված ֆինանսական կազմակերպությունում Ձեր պաշտոնավարման ընթացքում Ձեր գործողությունների կամ անգործության հետևանքով տվյալ ֆինանսական կազմակերպությունը հայտարարվել է անվճարունակ կամ սնանկ: o Ոչo Այո, ներկայացնել մանրամասներ | ||||||||||||||||||||||||||||||||
5.9 Արդյո՞ք որպես ֆինանսական կազմակերպության ղեկավար Ձեր պաշտոնավարման ընթացքում Ձեր նկատմամբ 1 տարվա ընթացքում 3 և ավելի անգամ որպես պատասխանատվության միջոց կիրառվել է տուգանք o Ոչ,o Այո, ներկայացնել մանրամասներ
| ||||||||||||||||||||||||||||||||
5.10 Արդյո՞ք Դուք զրկվել եք որակավորման վկայականից 1.2 կետում նշված ֆինանսական կազմակերպության գործունեությունը կարգավորող համապատասխան օրենքով սահմանված կարգով և հիմքերով o Ոչ,o Այո, ներկայացնել մանրամասներ (այդ թվում` որակավորման վկայականից զրկվելու հիմքերը) | ||||||||||||||||||||||||||||||||
6. Նշանակալից մասնակցություն և փոխկապակցվածություն | ||||||||||||||||||||||||||||||||
6.1 Նշեք այն ֆինանսական կազմակերպությունները, ինչպես նաև ոչ ֆինանսական կազմակերպություն հադիսացող հաշվետու թողարկող ընկերությունները, որոնց կանոնադրական հիմնադրամում (կապիտալում) ունեք կամ վերջին 5 տարվա ընթացքում ունեցել եք նշանակալից մասնակցություն
| ||||||||||||||||||||||||||||||||
6.2 Իրազեկ լինելու դեպքում նշեք այն ֆինանսական կազմակերպությունները, ինչպես նաև ոչ ֆինանսական կազմակերպություն հադիսացող հաշվետու թողարկող ընկերությունները, որոնց կանոնադրական հիմնադրամում (կապիտալում) Ձեզ հետ փոխկապակցված անձինք ունեն կամ վերջին 5 տարվա ընթացքում ունեցել են նշանակալից մասնակցություն Մասնակցությունները նշել սկսած ներկայումս առկա ամենախոշորներից
| ||||||||||||||||||||||||||||||||
6.3 Նշեք Ձեզ հետ փոխկապակցված` ֆինանսական համակարգում, ինչպես նաև հաշվետու թողարկող ընկերություններում աշխատող կամ աշխատած անձանց վերաբերյալ հետևյալ տվյալները (եթե այդպիսիք կան) (Փոխկապակցվածությունը պետք է դիտարկվի 1.2 կետում նշված ֆինանսական կազմակերպության գործունեությունը կարգավորող համապատասխան օրենքի, հաշվետու թողարկողների դեպքում` «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն: Սույն կանոնակարգի իմաստով միևնույն ընտանիքի անդամ են համարվում ծնողները, ամուսինը և երեխաները:)
| ||||||||||||||||||||||||||||||||
7. Դրամային (կամ այլ) պարտավորություններ | ||||||||||||||||||||||||||||||||
7.1 Արդյո՞ք Դուք (կամ Ձեզ հետ փոխկապակցված անձինք) ունեք դրամային (կամ այլ) պարտավորություններ այն ֆինանսական կազմակերպության նկատմամբ, որի ղեկավար պետք է հանդիսանաք o Ոչ ,o Այո, ներկայացնել մանրամասներ (գումար, ժամկետ, այլ) | ||||||||||||||||||||||||||||||||
7.2 Արդյո՞ք Դուք (կամ Ձեզ հետ փոխկապակցված անձինք) ունեք կամ ունեցել եք ՀՀ տարածքում գործող ֆինանսական կազմակերպությունների հանդեպ ժամկետանց պարտավորություններ o Ոչ,o Այո, ներկայացնել մանրամասներ (ֆինանսական կազմակերպության անվանումը, գումար, ժամկետ, այլ) | ||||||||||||||||||||||||||||||||
8. Այլ տեղեկատվություն | ||||||||||||||||||||||||||||||||
8.1 Այս մասում նշվում է Ձեզ հետ փոխկապակցված ֆիզիկական անձանց վերաբերյալ հետևյալ տվյալները, (բացառությամբ 6.3 կետում նշված անձանց)
| ||||||||||||||||||||||||||||||||
8.2 Նշեք Ձեզ հետ փոխկապակցված իրավաբանական անձանց վերաբերյալ հետևյալ տվյալները.
| ||||||||||||||||||||||||||||||||
9. Ձեր կարծիքով արդյոք առկա են այլ կարևոր տեղեկություններ, որոնք կցանկանայիք նշել o Ոչo Այո, ներկայացնել մանրամասները | ||||||||||||||||||||||||||||||||
10. Այլ փաստաթղթեր | ||||||||||||||||||||||||||||||||
10.1 Այս կետը լրացվում է միայն բանկի խորհրդի անդամների կողմից. Ծանոթացել եմ «Խորհրդի անդամների գործունեության ուղեցույց» փաստաթղթի հետ o Այոo Ոչ | ||||||||||||||||||||||||||||||||
11. Հավաստիացնում եմ, որ սույն փաստաթղթում պարունակվող տեղեկատվությունը արժանահավատ է և ամբողջական: Գրանցման ներկայացված ղեկավարի ստորագրություն ____________________ | ||||||||||||||||||||||||||||||||
12. Ֆինանսական կազմակերպության կառավարման մարմնի կողմից լիազորված անձի ստորագրություն և կազմակերպության կնիք (առկայության դեպքում)
|