«Վավերացնում եմ» |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
7 օգոստոսի 1997 թվականի N 323
քաղ. Երևան
ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՎՈՂ «ՓՈՔՐ» ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 8-Ի N 129 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ի կատարումն «Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման 1996—1997 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել սեփականաշնորհվող «փոքր» օբյեկտների ցանկը (կցվում է)։
2. Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր տեղեկատվության և գրահրատարակչության վարչությանը՝ 10-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչություն ներկայացնել սույն որոշմամբ հաստատված ցանկում ընդգրկված «փոքր» օբյեկտների գնահատման համար անհրաժեշտ տվյալները։
3. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը գնահատման համար անհրաժեշտ տվյալներն ստանալուց հետո մեկամսյա ժամկետում ավարտել սույն որոշմամբ հաստատված ցանկում ընդգրկված «փոքր» օբյեկտների գնահատման աշխատանքներն ու այդ օբյեկտները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով առաջարկել դրանց աշխատավորական կոլեկտիվներին։
4. Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի մայիսի 8-ի «Վարձակալած գույքի գնման թույլտվություն տալու մասին» N 129 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`
որոշման ցանկում «գույք» բառը փոխարինել «գույք և տարածք» բառերով (հերթական համարն ըստ ցանկի՝ 12, ծածկագիրը՝ 96073)։
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1997 թվականի օգոստոսի 7-ից:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ռ. Քոչարյան |
Հաստատված է |
Ց Ա Ն Կ
սեփականաշնորհվող «փոքր» օբյեկտների
NN ը/կ
|
Ծածկագիրը |
Անվանումը |
Քաղաքը |
Հասցեն |
1 |
2 |
3 |
4 |
5 |
| ||||
1. | 21503 | «Վարդավառ» ռեստորան | քաղ. Արմավիր | Սարդարապատի հուշահամալիր |
2. | 73052 | N 10 ունիվերսամ | քաղ. Երևան | Բագրատունյաց 41 |
3. | 73117 | N 170 պարենային խանութ | քաղ. Երևան | Մեսրոպ Մաշտոցի 20 |
4. | 73119 |
N 172 պարենային խանութ |
քաղ. Երևան | Թումանյան 9 |
5. | 73407 | N 811/3 կրպակ | քաղ. Երևան | Լենինգրադյան 50 շենքի մոտ |
6. | 73435 | «Աջափնյակ» ունիվերսամ | քաղ. Երևան | Աբելյան 8 |
7. | 73602 | ՀՄՀՊ-ի N 1 խանութ | քաղ. Երևան | Մեսրոպ Մաշտոցի 23 |
8. | 73665 | «Ավտոտուրիստ» N 32 խանութ | քաղ. Երևան | Մասիսի 7 |
9. | 73689 | «Նեկտար» N 9 խանութ | քաղ. Գավառ | Արծրունի եղբայրների 28 |
10. | 73697 | «Ուռենի» N 22 խանութ | քաղ. Երևան | Աբովյան 21 |
11. | 76224 | N 746 օբյեկտ | քաղ. Երևան | Գայի 70 |
12. | 79099 | կոշիկի նորոգման N 2/43 կետ | քաղ. Երևան | Նորքի 2-րդ զանգվ., Թոթովենցի 63 |
| ||||
13. | 21446 | «Երևանգիրք» պետական ձեռնարկություն | քաղ. Երևան | Քոչարի 21 |
14. | 21448 | N 2 գրախանութ (առանց տարածքի) | քաղ. Երևան | Մարշալ Բաղրամյան 19 (Ազգային ժողովի շենքում) |
15. | 21450 | N 7 գրախանութ | քաղ. Երևան | Տիգրան Մեծի 76 |
16. | 21451 | N 9 գրախանութ | քաղ. Երևան | էրեբունու 7 |
17. | 21452 | N 11 գրախանութ | քաղ. Երևան | Արշակունյաց 54 |
18. | 21453 | N 12 գրախանութ | քաղ. Երևան | Արա Սարգսյան 4 |
19. | 21454 | N 13 գրախանութ (առանց տարածքի) | քաղ. Երևան | պետական հանրախանութի շենքում |
20. | 21455 | N 16 գրախանութ (առանց տարածքի) | քաղ. Երևան | Կորյուն և Աբովյան փողոցների գետնանցումում |
21. | 21456 | N 20 գրախանութ | քաղ. Երևան | Սարի թաղ., 12-րդ փող. |
22. | 21457 | N 21 գրախանութ | քաղ. Երևան | էրեբունու 31 |
23. | 21458 | N 22 գրախանութ | քաղ. Երևան | Բագրատունյաց 7 |
24. | 21459 | N 23 գրախանութ | քաղ. Երևան | Մեսրոպ Մաշտոցի 18 |
25. | 21461 | N 28 գրախանութ | քաղ. Երևան | Կոմիտասի 11 |
26. | 21462 | N 32 գրախանութ | քաղ. Երևան | Աերացիա, 2/7 |
27. | 21463 | N 37 գրախանութ | քաղ. Երևան | Հալաբյան 33 |
28. | 21464 | N 38 գրախանութ (առանց տարածքի) | քաղ. Երևան | Հանրապետության հրապարակ, կառավարական տուն 1 (ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն) |
29. | 21465 | N 45 գրախանութ | քաղ. Երևան | Նորքի 1-ին զանգվ., 90 |
30. | 21466 |
N 49 գրախանութ (առանց տարածքի) |
քաղ. Երևան | Հանրապետության հրապարակ, կառավարական տուն 1 |
31. | 21468 | N 55 գրախանութ | քաղ. Երևան | «ՀայԷլեկտրո» գործարանի շենքում |
32. | 21469 | N 58 գրախանութ | քաղ. Երևան | Հ/Ա Բ-1 թաղ., Րաֆֆու 3/5 |
33. | 21470 | N 59 գրախանութ (առանց տարածքի) | քաղ. Երևան | Երևանի մետրոպոլիտենի «Բարեկամություն» կայարան |
34. | 21471 | գրախանութ | քաղ. Աբովյան | Հանրապետության 26 |
35. | 21472 | գրականության տարածման հանրապետական կենտրոնի N 44 գրախանութ | քաղ. Երևան | Փափազյան 21 |
36. | 21473 | գրականության տարածման հանրապետական կենտրոնի N 48 գրախանութ |
քաղ. Երևան | Արշակունյաց 53 |
37. | 21474 | Գյումրիի գրատների միություն | քաղ. Գյումրի | Կալինինի 10 |
38. | 21476 | Գյումրիի գրատների միության N 2 գրախանութ | քաղ. Գյումրի | Անանիա Շիրակացու 1 |
39. | 21477 | Գյումրիի գրատների միության N 5 գրախանութ | քաղ. Գյումրի | Կալինինի 27 |
40. | 21478 | Գյումրիի գրատների միության N 10 գրախանութ (առանց տարածքի) |
քաղ. Գյումրի | օդանավակայանի շենքում |
41. | 21479 | Գյումրիի գրատների միության N 11 գրախանութ | քաղ. Գյումրի | Գորկու 67 |
42. | 21480 | Գյումրիի գրատների միության N 12 գրախանութ | քաղ. Գյումրի | Լենինգրադյան 4 |
43. | 21481 | Գյումրիի գրատների միության N 13 գրախանութ | քաղ. Գյումրի | Հաղթանակի պող., 20 |
44. | 21482 | Գյումրիի գրատների միության N 14 խանութ | քաղ. Գյումրի | Մուսայելյան 12 |
45. | 21483 | Գյումրիի գրատների միության N 16 գրախանութ | քաղ. Գյումրի | Ռուսթավելու 16 շենքի մոտ |
46. | 21484 | Գյումրիի գրատների միության N 17 գրախանութ | քաղ. Գյումրի | Շիրակի 36 |
47. | 21485 | Գյումրիի գրատների միության N 18 գրախանութ | քաղ. Գյումրի | Մհեր Մկրտչյան 27 |
48. | 21489 | «Հայաստան» գրատուն (առանց տարածքի) | քաղ. Երևան | Հանրապետության հրապարակ, կառավարական տուն 2 |
49. | 21490 | «Խաչատուր Աբովյան» գրատուն | քաղ. Երևան | Գայի 51 |
50. | 21492 | գրախանութ | քաղ. Ալավերդի | Սայաթ-Նովայի 12 |
51. | 21493 | գրախանութ | քաղ. Դիլիջան | Մյասնիկյան 78 |
52. | 21494 | «Րաֆֆի» գրատուն | քաղ. Երևան | Ն. Զարյան 47 |
53. | 21496 | գրախանութ | քաղ. Ստեփանավան | |
54. | 21497 | գրախանութ | քաղ. Ջերմուկ | Շահումյան 10/1 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|