ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2012 թվականի դեկտեմբերի 19-ին
«ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Դրամարկղային գործառնությունների մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-501-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 12-րդ հոդվածում`
1) 1-ին մասի առաջին պարբերության «գումարի (խախտման գումար)» բառերը փոխարինել «գումարների (խախտման գումարներ) հանրագումարի» բառերով, «գումարի 10 տոկոսի» բառերը` «գումարների հանրագումարի 10 տոկոսի» բառերով, իսկ երկրորդ պարբերության «հայտնաբերելուց» բառը փոխարինել «արձանագրելուց» բառով.
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 2-րդ մասով.
«2. Կանխիկ դրամով վճարումների կատարման և (կամ) ընդունման նկատմամբ սույն օրենքի 6-րդ հոդվածով սահմանված սահմանափակումները չպահպանելու համար սույն հոդվածի 1-ին մասով սահմանված տուգանքները կիրառվում են`
1) ապրանքների, ծառայությունների, աշխատանքների գնման միանվագ գործարքների մասով կանխիկ դրամով վճարված գումարի` օրենքով սահմանված առավելագույն չափի խախտման գումարների հանրագումարի նկատմամբ.
2) ապրանքների (հիմնական միջոցների, ոչ նյութական ակտիվների և այլ ակտիվների), ծառայությունների, աշխատանքների միանվագ գործարքների դիմաց կանխիկ վճարումների ընդունման` օրենքով սահմանված առավելագույն չափերի խախտման գումարների հանրագումարի նկատմամբ.
3) մեկ ամսվա ընթացքում ապրանքների (հիմնական միջոցների, ոչ նյութական ակտիվների և այլ ակտիվների), ծառայությունների, աշխատանքների գնման դիմաց կանխիկ դրամով վճարման գումարի առավելագույն չափի խախտման գումարների հանրագումարի նկատմամբ.
4) մեկ ամսվա ընթացքում ապրանքների (հիմնական միջոցների, ոչ նյութական ակտիվների և այլ ակտիվների), ծառայությունների, աշխատանքների դիմաց կանխիկ վճարումների ընդունման առավելագույն չափի խախտման գումարների հանրագումարի նկատմամբ:»:
Հոդված 2. Օրենքի 13-րդ հոդվածի երրորդ պարբերությունում «հայտնաբերելուց» բառը փոխարինել «արձանագրելուց» բառով:
Հոդված 3. Օրենքի 14-րդ հոդվածի երկրորդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Սույն օրենքով սահմանված խախտումներն արձանագրվում են «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:»:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2013 թվականի հունվարի 1-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
2012 թ. դեկտեմբերի 28 Երևան ՀՕ-251-Ն |