Գլխավոր տեղեկություն
Номер
N 36-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (27.02.2003-02.10.2008)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2003.02.26/12(247) Հոդ.192
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
23.01.2003
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
30.01.2003
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
31.01.2003
Дата вступления в силу
27.02.2003

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

31 հունվարի 2003 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

23 հունվարի 2003 թվականի N 36-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆԸ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄԻՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Քաղաքացիական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ, «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ և «Սեյսմիկ պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածներով նախատեսված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական կառավարման մարմին ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչությունը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Ա. Մարգարյան

 

2003 թ. հունվարի 30

Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
21.08.2008, N 1042-Ն 02.10.2008, N 36-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան