ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
24 մարտի 2009 թ. |
թիվ 200-Ա/Ք |
Հ Ր Ա Մ Ա Ն
««Հայբուսակ» համալսարանի «Հ. Լազարյանի անվ. միջազգային հարաբերությունների ինստիտուտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրով գործունեության լիցենզիան ««Հայբուսակ» համալսարան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության» անվանմամբ վերաձևակերպելու և ՀՀ կրթության և գիտության նախարարության 2003 թ. մայիսի 13-ի N 315-Ա/Ք, 2003 թ. հուլիսի 31-ի N 553-Ա/ք և 2004 թ. սեպտեմբերի 14-ի N 640-Ա/Ք հրամաններում փոփոխություններ կատարելու մասին
Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 8 հոդվածի 2-րդ մասով, 32 հոդվածով և «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70 և քաղաքացիական օրենսգրքի 64 հոդվածներով, հիմք ընդունելով նախարարության «Լիցենզավորման և հավատարմագրման ծառայություն» գործակալության առաջարկությունը.
Հրամայում եմ`
1. ««Հայբուսակ» համալսարանի «Հ. Լազարյանի անվ. միջազգային հարաբերությունների ինստիտուտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրով գործունեության լիցենզիայի վկայականը վերաձևակերպել ««Հայբուսակ» համալսարան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության» անվանմամբ, և այդ կապակցությամբ, ՀՀ կրթության և գիտության նախարարության 2003թ. մայիսի 13-ի N 315-Ա/Ք, 2003թ. հուլիսի 31-ի N 553-Ա/ք և 2004թ. սեպտեմբերի 14-ի N 640-Ա/Ք հրամաններում ««Հայբուսակ» համալսարանի «Հ. Լազարյանի անվ. միջազգային հարաբերությունների ինստիտուտ» բառերը փոխարինել ««Հայբուսակ» համալսարան» բառերով:
2. Սույն հրամանի կատարման կազմակերպումը հանձնարարել նախարարության Լիցենզավորման և հավատարմագրման ծառայություն» գործակալությանը:
Նախարար` |
Ս. Սեյրանյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|