ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 սեպտեմբերի 2007 թվականի N 1072-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 2399-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 22-ի «Անվտանգության կանոնները գազի տնտեսությունում» տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 2399-Ն որոշմամբ հաստատված տեխնիկական կանոնակարգում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`
1) III բաժնի 4-րդ կետը «մեկուսացրած» բառից հետո լրացնել «և հերմետիկացված» բառերով.
2) IV բաժնի`
ա. 3-րդ գլխի 68-րդ կետում «լցարանային գազաջրատաքացուցիչները» բառերը փոխարինել «ծավալային գազաջրատաքացուցիչները» բառերով,
բ. 3-րդ գլխի 76-րդ կետում «ՍՆԻՊ II-35-76-ին» բառերը փոխարինել «ՀՀՇՆ IV-12.03.01-04-ին» բառերով,
գ. 3-րդ գլխի 84-րդ կետում «արտածվեն» բառը փոխարինել «վեր հանվեն» բառերով,
դ. 4-րդ գլխի 89-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«89) Շենքերում գազատարները պետք է անցկացվեն բաց տարբերակով: Ներքին գազատարների և կանգնակների վրա խցանային փականների տեղադրումն արգելվում է: Խցանային փականների տեղադրումը թույլատրվում է գետնախարսխային ներանցիչների վրա` շենքի արտաքին մասում:».
3) VI բաժնի`
ա. 6-րդ գլխի 10-րդ կետի երկրորդ պարբերությունից հանել «, կցվանքների մամլումով եռակցման դեպքում, ինչպես նաև սարքավորման աշխատանքի 10 օրական և ավելի դադարից հետո» բառերը,
բ. 7-րդ գլխի 30-րդ կետի առաջին պարբերության մեջ «նախաներկելը» բառը փոխարինել «մեկուսացնելը» բառով.
4) IX բաժնի`
ա. 19-րդ և 22-րդ կետերում «գոտկային կարաբինները» բառերը փոխարինել «ապահովման ճոպանի կեռիկները» բառերով,
բ. 21-րդ կետում «Կարճափող հրացանների/կարաբինների» բառերը փոխարինել «Ապահովման ճոպանի կեռիկների» բառերով,
գ. 24-րդ կետում «գոտկային կարաբինների» և «գոտկային կարաբինի» բառերը փոխարինել «ապահովման ճոպանի կեռիկների» բառերով.
5) X բաժնի`
ա. 17-րդ գլխի 3-րդ կետից հանել «բնակելի շենքերի ներտնային գազասպառման համակարգերի,» բառերը,
բ. 17-րդ գլխի 7-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
«Գազամատակարարման համակարգի բարձր և միջին ճնշման օբյեկտների գործարկումն իրականացվում է «Էներգետիկայի բնագավառում և էներգասպառման ոլորտում պետական տեխնիկական վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանած կարգով։»,
գ. 19-րդ գլխի 33-րդ կետում «էլեկտրական վիճակի» բառերը փոխարինել «էլեկտրաստատիկ լիցքավորվածության» բառերով,
դ. 19-րդ գլխի 42-րդ կետի առաջին պարբերության մեջ «միացման» բառը փոխարինել «միացումների» բառով,
ե. 19-րդ գլխի 46-րդ կետում «հորատման ստուգման միջոցով» բառերը փոխարինել «հորատման միջոցով» բառերով,
զ. 19-րդ գլխի 46-րդ կետի վերջին պարբերության մեջ «ամրության ստուգումը» բառերը փոխարինել «ամբողջականության (կիպության) ստուգումը» բառերով,
է. 19-րդ գլխի 56-րդ կետի վերջին պարբերության մեջ «200 մ» բառերը փոխարինել «200 մմ» բառերով,
ը. 22-րդ գլխի 87-րդ կետում «խտության» բառը փոխարինել «կիպության» բառով,
թ. 22-րդ գլխի 90-րդ կետում «Մամլման» բառը փոխարինել «Փորձարկման» բառով,
ժ. 22-րդ գլխի 91, 92, 106, 113, 115, 116, 117, 122, 123, 124, 126, 127, 131 և 132-րդ կետերում «լիցքավորելուց», «լիցքավորել», «լիցքավորումը», «լիցքավորվող», «լիցքավորման», «լիցքավորված» բառերը համապատասխանաբար փոխարինել «լցավորելուց», «լցավորել», «լցավորումը», «լցավորվող», «լցավորման», «լցավորված» բառերով,
ժա. 22-րդ գլխի 125-րդ կետում «գերլիցքավորման» բառը փոխարինել «գերլցավորման» բառով,
ժբ. 22-րդ գլխի 135-րդ կետից հանել «մեջը» բառը,
ժգ. 26-րդ գլխի 198-րդ կետից հանել «Գազի սարքավորման տեխսպասարկումը պետք է կատարվի առնվազն ամիսը մեկ:» բառերը,
ժդ. 26-րդ գլխի 207-րդ կետի վերջին պարբերությունից հանել «և ռեժիմային քարտի (ձևերը բերված են հավելված N 38, N 39-ում)» բառերը,
ժե. 26-րդ գլխի 214-րդ կետում «մետաղներից պահպանակներով» բառերը փոխարինել «պաշտպանիչ շերտով» բառերով,
ժզ. 27-րդ գլխի 229-րդ կետի վերջին պարբերության մեջ «ու» բառը փոխարինել «կամ» բառով.
6) ուժը կորցրած ճանաչել տեխնիկական կանոնակարգի NN 38 և 39 հավելվածները:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից 6 ամիս հետո:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
|