ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 նոյեմբերի 2008 թվականի N 1373-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 28-Ի N 955-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունիսի 28-ի «Հայաստանի Հանրապետության ճանապարհային երթևեկության կանոնները և տրանսպորտային միջոցների շահագործումն արգելող անսարքությունների և պայմանների ցանկը հաստատելու մասին» N 955-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները`
1) որոշման N 1 հավելվածում՝
ա. 3-րդ կետի 1-ին ենթակետի երկրորդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Առանց ծածկույթի հողային ճանապարհի վրա, անմիջապես խաչմերուկից առաջ, ծածկույթով հատվածի առկայությունն այդ ճանապարհը հատվողին հավասարազոր չի դարձնում:»,
բ. 3-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 11-րդ ենթակետով.
«11) վազանց՝ շարժման մեջ գտնվող մեկ կամ մի քանի տրանսպորտային միջոցից առաջ անցնելը՝ կապված զբաղեցրած գոտուց դուրս գալու հետ:»,
գ. 18-րդ կետի 1-ին ենթակետում «խաչմերուկում» բառը փոխարինել «մինչև խաչմերուկը» բառերով,
դ. 25-րդ կետը «ստանալու» բառից հետո լրացնել «, ինչպես նաև կանգառն արգելված վայրերում կանգառ կատարելու (բացառությամբ հարկադրված կանգառի)» բառերով,
ե. 26-րդ կետում «V-XV և XXI» թվերը փոխարինել «V-XVI, XIX և XXI» թվերով և առաջին նախադասությունը լրացնել «, որը տարբերվում է տրանսպորտային միջոցների ձայնային ազդանշաններից» բառերով,
զ. 28-րդ կետում «միջոցների» բառը փոխարինել «միջոցի» բառով,
է. 30-րդ կետում «միջոցներին» բառը փոխարինել «միջոցին» բառով, «վարորդը» բառը՝ «վարորդները» բառով, «իջեցնի» բառը՝ «իջեցնեն» բառով, «ունենա» բառը՝ «ունենան» բառով,
ը. 31-րդ կետում «միջոցներին» բառը փոխարինել «միջոցին» բառով, և կետը լրացնել «և շարունակեն երթևեկությունը միայն թույլտվություն ստանալուց հետո» բառերով,
թ. 36-րդ կետը «առաջ» բառից հետո լրացնել «երթևեկության այլ մասնակիցներին նախազգուշացնելու համար» բառերով,
ժ. 56-րդ կետում «55-58-րդ» թվերը փոխարինել «55-րդ, 57-58-րդ» թվերով,
ժա. 57-րդ կետը «ինչպես նաև» բառերից հետո լրացնել «վազանց,», «բեռնատար ավտոմոբիլներին» բառերից հետո՝ «և ուղևորների կանոնավոր փոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցներին» բառերով,
ժբ. 61-րդ կետում «կետերում» բառը փոխարինել «կետում» բառով,
ժգ. 64-րդ կետում «երթևեկելի մասի մեջտեղում» բառերը փոխարինել «երթևեկելի մասում» բառերով,
ժդ. 71-րդ կետի 2-րդ ենթակետում «մեխանիկական տրանսպորտային միջոցներ քարշակող տրանսպորտային միջոցներին» բառերը փոխարինել «տրանսպորտային միջոցներ քարշակող մեխանիկական տրանսպորտային միջոցներին» բառերով,
ժե. 73-րդ և 74-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«73. Վազանցն սկսելուց առաջ վարորդը պետք է համոզվի, որ՝
1) հանդիպակաց երթևեկության գոտին, որը նա պատրաստվում է զբաղեցնել, բավարար տարածությամբ ազատ է վազանցի համար, և որ դրանով խոչընդոտ չի ստեղծի հանդիպակաց ընթացող տրանսպորտային միջոցների համար.
2) իր հետևից նույն գոտիով ընթացող տրանսպորտային միջոցը վազանց չի սկսել, իսկ առջևից ընթացողը վազանցի (ձախ շրջադարձի, հետադարձի) ազդանշան չի տվել.
3) վազանցն ավարտելիս կարող է առանց վազանցվող տրանսպորտային միջոցի (միջոցների) համար խոչընդոտ ստեղծելու վերադառնալ նախկինում զբաղեցրած գոտի:
74. Ոչ ռելսագնաց տրանսպորտային միջոցին վազանցել թույլատրվում է միայն ձախ կողմից: Սակայն եթե առջևից ընթացող տրանսպորտային միջոցի վարորդը տվել է ձախ շրջադարձի ազդանշան և սկսել մանևրի կատարումը, ապա այդ տրանսպորտային միջոցին վազանցը կատարվում է աջից:»,
ժզ. 77-րդ կետի 5-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5) թունելներում և ճանապարհի նեղացումներում,».
ժէ. 77-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 8-րդ ենթակետով.
«8) վերելքի վերջում և ճանապարհի սահմանափակ տեսանելիությամբ հատվածներում, երբ վազանցը կատարվում է հանդիպակաց երթևեկության գոտի դուրս գալով:»,
ժը. 79-րդ կետի 2-րդ ենթակետը «բեռնաթափելու» բառից հետո լրացնել «, ինչպես նաև ուղևորի նստելու կամ իջնելու» բառերով,
ժթ. 84-րդ կետի 3-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3) այն վայրերում, որտեղ կանգնած տրանսպորտային միջոցի և հոծ գծի (բացառությամբ երթևեկելի մասի եզրը ցույց տվող) կամ բաժանարար գոտու կամ երթևեկելի մասի հակառակ կողմի եզրի միջև տարածությունը 3 մ պակաս է.»,
ի. 84-րդ կետի 7-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«7) 1.17 գծանշմամբ նշված ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների կանգառի կետերից կամ, այդ գծանշման բացակայության դեպքում, ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների կանգառի կամ տաքսիների կայանման տեղերի ցուցիչներից 15 մ մոտ` բացառությամբ ուղևորների նստելու կամ իջնելու հետ կապված կանգառի դեպքերի, եթե դա չի խոչընդոտում ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների կամ տաքսիների երթևեկությանը.»,
իա. 116-րդ կետի 5-րդ ենթակետը լրացնել «, բացառությամբ ճանապարհների պահպանման կամ մաքրման աշխատանքներ իրականացնող տրանսպորտային միջոցների» բառերով,
իբ. 128-րդ կետում «Հեռահար» բառը փոխարինել «Լապտերների հեռահար» բառերով,
իգ. 143-րդ կետի 3-րդ ենթակետում «կցորդիչով» բառը փոխարինել «կցիչով» բառով,
իդ. 162-րդ կետը «դեպքում» բառից հետո լրացնել «օրվա լուսավոր ժամերին» բառերով,
իե. 163-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«163. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված հատուկ կանոններով են կարգավորվում երկու և ավելի կցորդով ավտոգնացքների ու այն տրանսպորտային միջոցների երթևեկությունը, որոնց բեռը դուրս է ցցված հետևի եզրաչափից ավելի քան 2 մ, ինչպես նաև այն տրանսպորտային միջոցների երթևեկությունը՝
1) որոնք օգտագործվում են ծանրաքաշ, վտանգավոր բեռներ կամ չվնասազերծված տարա փոխադրելու համար.
2) որոնք շահագործվում են երկու և ավելի կցորդների հետ միասին՝ ավտոգնացքի կազմում.
3) որոնց եզրաչափերը (կամ դրանցից որևէ մեկը), բեռով կամ առանց բեռի, գերազանցում են՝
ա. ըստ լայնության՝ 2,55 մ (իզոթերմիկ կամ սառնարանային թափքով տրանսպորտային միջոցների համար 2,6 մ),
բ. ըստ երկարության՝ 12 մ, իսկ մեկ կցորդով (կիսակցորդով)՝ 20 մ,
գ. ըստ բարձրության (երթևեկելի մասի մակերևույթից)՝ 4 մ:»,
իզ. N 1 ձևի 3-րդ գլխի քառասուներորդ պարբերությունից հանել «և 3.27» բառերը,
իէ. N 1 ձևի 3-րդ գլխի քառասունմեկերորդ պարբերությունը «ավտոմոբիլների» բառից հետո լրացնել «, ճանապարհների շինարարության, վերանորոգման, պահպանման կամ մաքրման, ճանապարհային երթևեկության կազմակերպման տեխնիկական միջոցների սպասարկման և նորոգման, անսարք, վթարված և այլ տրանսպորտային միջոցների բարձման ու փոխադրման աշխատանքներ իրականացնող» բառերով,
իը. N 1 ձևի 3-րդ գլխի քառասունվեցերորդ պարբերությունը «ընդհատվում» բառից հետո լրացնել «հետադարձի և բաժանարար գոտու խզման, ինչպես նաև» բառերով,
իթ. N 2 ձևի 1-ին գլխի երկրորդ պարբերությունը «մասի» բառից հետո լրացնել «և բաժանարար գոտու» բառերով,
լ. N 2 ձևի 1-ին գլխի հինգերորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1.4՝ դեղին հոծ գիծ, որը ցույց է տալիս այն տեղերը, որտեղ կանգառը և կայանումն արգելված են: Կիրառվում է ինքնուրույն կամ 3.27՝ «Կանգառն արգելված է» նշանի հետ և գծվում է երթևեկելի մասի եզրի մոտ կամ եզրաքարի վերին մակերևույթին.»,
լա. N 2 ձևի 1-ին գլխի տասնութերորդ պարբերության մեջ «և» տառը փոխարինել «, իսկ 5.18՝ «Թեթև մարդատար տաքսիների կայանման տեղ» նշանի առկայության դեպքում՝» բառերով,
լբ. N 2 ձևի 1-ին գլխի քսանհինգերորդ պարբերության մեջ «համապատասխան» բառը փոխարինել «համապատասխանաբար 1.20.2՝ «Ճանապարհի նեղացում», 3.24՝ «Առավելագույն արագության սահմանափակում» և 8.17՝ «Հաշմանդամներ»» բառերով,
լգ. N 2 ձևի 1-ին գլխի քսանվեցերորդ պարբերությունը լրացնել «, կիրառվում է 5.20՝ «Արհեստական անհարթություն» նշանի հետ.» բառերով,
լդ. N 3 ձևի երկրորդ պարբերության մեջ «59» թիվը փոխարինել «69» թվով, «61» թիվը՝ 71 թվով,
լե. N 3 ձևի հինգերորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Բութակներ»՝ բութակավորված դողերով մեխանիկական տրանսպորտային միջոցների հետևի մասում՝ գագաթը վեր, կարմիր եզրաշերտով, սպիտակ գույնի, հավասարակողմ, «ш» պատկերանշանով եռանկյան տեսքով (կողմի երկարությունը՝ առնվազն 200 մմ, եզրաշերտի լայնությունը՝ կողմի 1/10-ի չափով).»,
լզ. N 3 ձևի տասնմեկերորդ պարբերության մեջ «20» թիվը փոխարինել «23» թվով,
լէ. նկար 1-ը, N 1 ձևի նկար 2-ից նկար 9-ը, N 2 ձևի նկար 10-ը և նկար 11-ն ու N 3 ձևի նկար 12-ը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի.
2) որոշման N 2 հավելվածում`
ա. 1-ին կետի 1-ին ենթակետը «ճանապարհային» բառից հետո լրացնել «կամ վահանակային (ստենդային)» բառերով,
բ. 2-րդ կետի 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1) ղեկային կառավարման համակարգի գումարային խաղացքը գերազանցում է հետևյալ ցուցանիշները՝
ա. 10 աստիճան՝ թեթև մարդատար ավտոմոբիլների և դրանց բազայի պատրաստված բեռնատար ավտոմոբիլների և ավտոբուսների մոտ,
բ. 20 աստիճան՝ ավտոբուսների մոտ,
գ. 25 աստիճան՝ բեռնատար ավտոմոբիլների մոտ:»,
գ. 3-րդ կետի 6-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«6) տրանսպորտային միջոցի վրա տեղադրված են՝
ա. առջևի մասում՝ ցանկացած գույնի լույսերով հակամառախուղային լապտերներ, շրջադարձի ցուցիչներ և այլ լուսային սարքեր, բացի սպիտակ, դեղին կամ նարնջագույն գույների լույսերից, ցանկացած գույնի լուսաանդրադարձնող հարմարանքներ, բացի սպիտակ գույնից (սույն ենթակետի պահանջները չեն տարածվում տրանսպորտային միջոցների վրա տեղադրված հաշվառման համարանիշերի և ճանաչման նշանների վրա),
բ. հետևի մասում՝ ցանկացած գույնի լույսերով հետընթացի և հաշվառման համարանիշի լուսավորման լապտերիկներ, բացի սպիտակ գույնի լույսերից, ցանկացած գույնի լույսերով այլ լուսային սարքեր, բացի կարմիր, դեղին կամ նարնջագույն գույնի լույսերից, ցանկացած գույնի լուսաանդրադարձնող հարմարանքներ, բացի կարմիր գույնից (սույն ցանկի 3-րդ կետի 6-րդ ենթակետի պահանջները չեն տարածվում տրանսպորտային միջոցների վրա տեղադրված հաշվառման համարանիշերի, տարբերիչ կամ ճանաչման նշանների վրա).»,
դ. 4-րդ կետի 3-րդ ենթակետը լրացնել «կամ առկա են դրանց ամրացման անցքերի ձևի և չափերի տեսանելի խախտումներ» բառերով,
ե. 4-րդ կետի 5-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5) տրանսպորտային միջոցի նույն սռնու վրա տեղադրված են տարբեր չափերի, տարբեր կառուցվածքների, տարբեր մոդելների, պահպանաշերտի տարբեր նախշանկարներով, բութակավորված և չբութակավորված, ցրտադիմացկուն և ոչ ցրտադիմացկուն, նոր և վերականգնված դողեր:»,
զ. ուժը կորցրած ճանաչել 4-րդ կետի 6-րդ ենթակետը,
է. 5-րդ կետի 4-րդ ենթակետում «հովացման» բառը փոխարինել «օդափոխության» բառով, իսկ «հենատուփ» բառից հետո լրացնել «(կարտեր)» բառով,
ը. 6-րդ կետի 2-րդ ենթակետում «թիվը» բառը փոխարինել «քանակը» բառով,
թ. 6-րդ կետի 5-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5) տրանսպորտային միջոցի՝
ա. ապակիների (այդ թվում՝ արտաքին թաղանթապատում ունեցող) լուսաթափանցելիությունը չի համապատասխանում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված չափերին,
բ. առջևի դիտապակին կամ առջևի կողային ապակիները վարագուրապատված են,
գ. հետևի դիտապակին կամ հետևի կողային ապակիները վարագուրապատված են և բացակայում են հետին տեսանելիության 2 կողային հայելիները.»,
ժ. 6-րդ կետի 6-րդ ենթակետից հանել «(առկայության դեպքում)» բառերը,
ժա. 6-րդ կետի 9-րդ ենթակետի «գ» պարբերության մեջ «ազդանշան» բառը փոխարինել «նշան» բառով,
ժբ. 6-րդ կետի 11-րդ ենթակետը «գլխակալ» բառից առաջ լրացնել «նստատեղերի» բառով,
ժգ. 6-րդ կետի 15-րդ ենթակետում «կողային պտուտափոխանցիչի» բառերը փոխարինել «պտույտափոխանցիչի» բառով,
ժդ. 6-րդ կետի 16-րդ ենթակետից հանել «և ավտոբուսների» բառերը,
ժե. 6-րդ կետի 19-րդ ենթակետը «կցորդման» բառից հետո լրացնել «(բացառությամբ ավտոմատ փոխհաղորդակով (տրանսմիսիայով) տրանսպորտային միջոցների)» բառերով։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2009 թվականի հունվարի 1-ից:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Տ. Սարգսյան |
2008 թ. նոյեմբերի 27 Երևան |
|
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |