041.0528.12.11.97
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 նոյեմբերի 1997 թվականի N 528
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԱՊԱՐԱՏԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության կենտրոնական ապարատի կառուցվածքը (կցվում է):
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 1997 թվականի հուլիսի 10-ի «Հայաստանի Հանրապետության բնապահպանության և ընդերքի նախարարության կանոնադրությունը և կենտրոնական ապարատի կառուցվածքը հաստատելու մասին» N 405 որոշման առաջին կետը` նախարարության կենտրոնական ապարատի կառուցվածքը հաստատելու մասով:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ |
Հաստատված է |
Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԱՊԱՐԱՏԻ
Նախարարի աշխատակազմ
Գիտակրթական ռազմավարության և էկոքաղաքականության վարչություն
Ընդերքի պահպանության վարչություն
Իրավաբանական վարչություն
Կադրերի վարչություն
Կենսառեսուրսների պահպանության վարչություն
Հասարակայնության հետ կապերի վարչություն
Հանքային ռեսուրսների վարչություն
Հանրապետական երկրաբանական ֆոնդ
Հաշվապահական հաշվառման և հաշվետվությունների վարչություն
Հատուկ բաժին
Հողերի պահպանության վարչություն
Մթնոլորտի պահպանության վարչություն
Միջազգային համագործակցության վարչություն
Նորմատիվամեթոդական փաստաթղթերի մշակման վարչություն
Ջրային ռեսուրսների պահպանության վարչություն
Վարչատնտեսական վարչություն
Արտադրատեխնիկական վարչություն
Վտանգավոր նյութերի և թափոնների կառավարման վարչություն
Տնտեսագիտական վարչություն
(Կառուցվածքը փոփ. 07.06.99 N 337)