ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ
15 հուլիսի 2008 թ. |
N 05-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 15-Ի «ԴԱՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԸ ԵՎ ՀԱՍՏԻՔՆԵՐԻ ՔԱՆԱԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԹԻՎ 16-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 72-րդ հոդվածի երրորդ մասի 10-րդ կետը և ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի հինգերորդ մասով՝ Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհուրդը որոշում է.
Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհրդի 2007 թվականի նոյեմբերի 15-ի «Դատական ծառայության պաշտոնների անվանացանկը և հաստիքների քանակը հաստատելու մասին» թիվ 16-Ն որոշման հավելվածում (այսուհետ՝ Հավելված) կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները՝
1. Հավելվածը լրացնել 34.1-րդ, 179.1-րդ և 250.1-րդ կետերով հետևյալ բովանդակությամբ.
34.1 | Առաջին բաժնի պետ | գլխավոր, 1-ին | 1 |
179.1 | Առաջին բաժնի մասնագետ | առաջատար, 1-ին | 1 |
250.1 | Առաջին բաժնի կրտսեր մասնագետ | կրտսեր, 1-ին | 1 |
2. Հավելվածի 87-րդ կետի «հաստիքների քանակը» սյունակի «2» թիվը փոխարինել «1» թվով:
3. Հավելվածի 88-րդ կետի «հաստիքների քանակը» սյունակի «2» թիվը փոխարինել «1» թվով:
4. Հավելվածի 179-րդ կետի «հաստիքների քանակը» սյունակի «2» թիվը փոխարինել «1» թվով:
ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ` |
Հ. Մանուկյան |