600.0034.29.99
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 նոյեմբերի 1999 թվականի N 34
քաղ. Երևան
ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի «ա» կետը և հաշվի առնելով, որ`
● Հայաստանի Հանրապետության գազատրանսպորտային համակարգի սեփականատերը
«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն է,
● Հայաստանի Հանրապետությունում բնական գազի փոխադրման և բաշխման լիցենզավորված
գործունեություններն իրականացնում են «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի կողմից հիմնադրված
«Տրանսգազ» և «Գազաբաշխիչ» ՍՊԸ-ները,
● բնական գազի փոխադրման և բաշխման լիցենզավորված գործունեություններն իրականացվում
են «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի սեփականություն հանդիսացող գույքային համալիրով, որը
հանձնված է «Տրանսգազ» և «Գազաբաշխիչ» ՍՊԸ-ներին` հավատարմագրային կառավարման,
● բնական գազի որոշակի չափաքանակի ներկրումը և վաճառքը սպառողներին իրականացնում է
«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն,
● «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի կանոնադրական հիմնադրամի համալրման նպատակով բնական գազի
որոշակի չափաքանակի ներկրումը և վաճառքը իրականացնում է «Հայգազարդ» ՓԲԸ-ն:
Ինչպես նաև ուսումնասիրելով բնական գազի վաճառքի և ծառայությունների իրականացման
սակագների վերաբերյալ բնական գազի ոլորտում լիցենզավորված գործունեություն իրականացնող
ընկերությունների հայտերը,
ՀՀ էներգետիկայի հանձնաժողովը որոշում է.
1. Սահմանել`
1.1. (ենթակետն ուժը կորցրել է 09.01.04 N 2-Ն)
1.2. Բնական գազի փոխադրման սակագինը` 5.783 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ (ներառյալ ԱԱՀ)`
փաստացի փոխադրված և բաշխողին («Գազաբաշխիչ» ՍՊԸ) ու (կամ) գազի ստորգետնյա պահեստ-
կայանին հանձնված յուրաքանչյուր 1000 նխմ գազի դիմաց:
Ընդ որում`
ա) (պարբերությունն ուժը կորցրել է 09.01.04 N 2-Ն)
բ) (պարբերությունն ուժը կորցրել է 09.01.04 N 2-Ն)
1.3. Բնական գազի բաշխման սակագինը` 6.126 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ (ներառյալ ԱԱՀ)`
փաստացի բաշխված (վաճառված) յուրաքանչյուր 1000 նխմ գազի դիմաց:
Ընդ որում`
ա) (պարբերությունն ուժը կորցրել է 09.01.04 N 2-Ն)
բ) (պարբերությունն ուժը կորցրել է 09.01.04 N 2-Ն)
2. (կետն ուժը կորցրել է 09.01.04 N 2-Ն)
3. (կետն ուժը կորցրել է 09.01.04 N 2-Ն)
4. Ուժը կորցրած ճանաչել ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի 1997 թ. օգոստոսի 8-ի թիվ 7 և 1997 թ.
հոկտեմբերի 24-ի թիվ 14 որոշումները:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թ. հունվարի 1-ից:
ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի |
Վ. Մովսեսյան |