ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 օգոստոսի 2008 թվականի N 911-Ա
ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի N 1893-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածը և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված գույքը՝ համաձայն հավելվածի, հետ վերցնել և հանձնել «Երևանի քաղաքապետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության աշխատակազմին գույք հանձնելու մասին» N 1893-Ա որոշման հավելվածի ցանկի 199-րդ, 199.1-ին, 200-րդ, 201-րդ և 202-րդ կետերը:
3. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարին և Երևանի քաղաքապետին` մեկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:
4. Երևանի քաղաքապետին` ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի գույքային իրավունքների պետական գրանցումը` սահմանելով, որ այն կիրականացվի «Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 01 բաժնի 06 խմբի 01 դասի «13. ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի ստորաբաժանումների կողմից մատուցվող ծառայություններից ստացվող եկամուտների հաշվին կոմիտեի համակարգի գծով իրականացվող ծախսեր» ծրագրով նախատեսված միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|
Հավելված |
Ց Ա Ն Կ
«ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻՆ ՀԱՆՁՆՎՈՂ ԳՈՒՅՔԻ
NN ը/կ |
Շենքերի հասցեները |
1. | Երևանի Սողոմոն Տարոնցու 5 հասցեում գտնվող հանրակացարանային մասնաշենք |
2. | «Երևանի մաթեմատիկական գործարան» ՓԲԸ-ի հանրակացարանային մասնաշենք (քաղ. Երևան, Մամիկոնյանց 62) |
3. | Առողջապահության ազգային ինստիտուտի հանրակացարանային մասնաշենք (քաղ. Երևան, Կոմիտասի 49/4) |
4. | Կիևյան 8 հասցեում գտնվող հանրակացարան |
5. | Երևանի Գրիբոյեդովի 1-ին նրբ., N 11 շենք |
Հայաստանի Հանրապետության |
Դ. Սարգսյան |