ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 հունիսի 2008 թվականի N 743-Ն
ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՐԿԱՅԻՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՌԵԵՍՏՐԻ ԵՎ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՀԱՐԿԱՅԻՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՌԵԵՍՏՐԻ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Կազմակերպություններին և ֆիզիկական անձանց հարկային հաշվառման վերցնելու և հարկային հաշվառումից հանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել`
1) կազմակերպությունների հարկային հաշվառման միասնական ռեեստրի և ֆիզիկական անձանց հարկային հաշվառման միասնական ռեեստրի վարման կարգը` համաձայն N 1 հավելվածի.
2) կազմակերպությունների հարկային հաշվառման միասնական ռեեստրի և ֆիզիկական անձանց հարկային հաշվառման միասնական ռեեստրի ձևը` համաձայն N 2 հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|
Հավելված N 1 |
Կ Ա Ր Գ
ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՐԿԱՅԻՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՌԵԵՍՏՐԻ ԵՎ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՀԱՐԿԱՅԻՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՌԵԵՍՏՐԻ ՎԱՐՄԱՆ
1. Սույն կարգով սահմանվում է կազմակերպությունների հարկային հաշվառման միասնական ռեեստրի և ֆիզիկական անձանց հարկային հաշվառման միասնական ռեեստրի (այսուհետ` միասնական ռեեստր) վարման կարգը:
2. Կազմակերպությունների և ֆիզիկական անձանց (այսուհետ` հարկ վճարող) միասնական ռեեստրը վարվում է Հայաստանի Հանրապետության հարկային մարմնի կողմից և ներառում հարկային մարմնում հաշվառված կազմակերպությունների ու անհատ ձեռնարկատերերի, անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց հարկ վճարողների հաշվառման համարների տրամադրման և հաշվառման մասին տվյալների ամբողջությունը:
3. Միասնական ռեեստրի տվյալները վերաբերում են «Կազմակերպությունների և ֆիզիկական անձանց հարկային հաշվառման վերցնելու և հարկային հաշվառումից հանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով (այսուհետ` օրենք) սահմանված կարգով հարկային մարմնում հաշվառված կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին, անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց:
4. Միասնական ռեեստրի ներդրման և գործարկման նպատակով`
1) վերադաս հարկային մարմինը կազմակերպում և համակարգում է միասնական ռեեստրի վարման աշխատանքները.
2) հարկային տեսչություններն իրականացնում են միասնական ռեեստրի տվյալների մուտքագրումը և սույն կարգով նախատեսված ժամկետներում դրանց տրամադրումը վերադաս հարկային մարմնին, ինչպես նաև տվյալների փոփոխման դեպքում միասնական ռեեստրում կատարում են համապատասխան փոփոխություններ.
3) հարկային մարմինը տեղեկություններ է տրամադրում սույն կարգի 12-րդ կետով սահմանված դեպքերում:
5. Հարկ վճարողը համարվում է միասնական ռեեստրում ներառված` հարկային հաշվառման կանգնելու օրը:
Հարկ վճարողը համարվում է միասնական ռեեստրից հանված` հարկային հաշվառումից հանվելու օրը, և հարկ վճարողի մասին տվյալները հարկային մարմնում պահվում են հարկային մարմնի ղեկավարի կողմից հրամանով հաստատված կարգով:
6. Միասնական ռեեստրի տվյալները ներառում են`
1) կազմակերպության լրիվ անվանումը կամ ֆիզիկական անձի անունը, ազգանունը.
2) կազմակերպական-իրավական ձևը, անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձը նշում է` ֆիզիկական անձ.
3) հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ).
4) հարկային մարմնում հաշվառման ամսաթիվը.
5) հարկային հաշվառում իրականացնող ստորաբաժանման լրիվ անվանումը.
6) պետական գրանցման վկայականի սերիան և համարը.
7) պետական գրանցման համարը.
8) պետական գրանցման ամսաթիվը.
9) կազմակերպության գտնվելու վայրը, ֆիզիկական անձի հաշվառման հասցեն և բնակության հասցեն, եթե այն տարբերվում է հաշվառման հասցեից.
10) գործունեության տեսակները (լրացվում է առկայության դեպքում).
11) առանձնացնել լիցենզավորման ենթակա գործունեության տեսակները, դրանց համար ստացված լիցենզիաների համարները և տալու ամսաթիվը: Նշված տվյալները համապատասխան իրավասու մարմինների կողմից տրամադրվում են հարկային մարմնին` Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ հաստատված կարգով.
12) պետական գրանցում կատարող մարմնի (տարածքային ստորաբաժանման) լրիվ անվանումը.
13) գործունեության իրականացման հասցեները.
14) գրանցման և գործունեության իրականացման վայրի հեռախոսահամարները (լրացվում է առկայության դեպքում).
15) կազմակերպության գործադիր մարմնի ղեկավարի (տնօրենի) անունը, ազգանունը, հասցեն, անձնագրային տվյալները և հեռախոսահամարը, անհատ ձեռնարկատիրոջ կամ անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձի անձնագրային տվյալները և հեռախոսահամարը.
16) բանկային հաշվի համարները:
7. Միասնական ռեեստրը վարվում է թղթային և էլեկտրոնային կրիչների միջոցով: Այն դեպքում, երբ թղթային և էլեկտրոնային կրիչների վրա առկա տեղեկությունները տարբեր են, առաջնությունը տրվում է թղթային տարբերակին:
8. Հարկային տեսչությունները տվյալները միասնական ռեեստր մուտքագրելու նպատակով իրականացնում են փաստաթղթերի ու էլեկտրոնային կրիչներով տվյալների ընդունում և դրանք վերադաս հարկային մարմնին կամ այլ հարկային տեսչություններին են փոխանցում` գաղտնի տեղեկությունների ընդունման և փոխանցման կարգով:
Հարկային տեսչությունները սույն կարգի 6-րդ կետով սահմանված տվյալները գրանցում են և մինչև տվյալ ամսվան հաջորդող ամսվա 10-ը էլեկտրոնային կրիչներով ներկայացնում են վերադաս հարկային մարմին:
9. Համաձայն միասնական ռեեստրում մուտքագրված «Հարկային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի` հարկային գաղտնիք պարունակող տեղեկությունների օգտագործման, տրամադրման և հրապարակման դեպքերը սահմանվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
10. Իրավաբանական անձի գործունեության վայրի փոփոխման կամ ֆիզիկական անձի բնակության վայրի տեղափոխության դեպքում միասնական ռեեստրում կատարվում է գրառում նրանց տեղափոխման վերաբերյալ` հիմք ընդունելով հարկ վճարողի կողմից իրեն հաշվառող հարկային տեսչություն ներկայացված դիմումը տեղափոխման մասին:
Իրավաբանական անձի գործունեության վայրի փոփոխման կամ ֆիզիկական անձի բնակության վայրի տեղափոխման դեպքում նոր հարկային տեսչությունում հաշվառումը կատարվում է` հիմք ընդունելով նախորդ հաշվառող հարկային տեսչության միասնական ռեեստրից տրամադրված տվյալները տվյալ հարկ վճարողի մասին:
11. Միասնական ռեեստրում պարունակվող տվյալներն օգտվողներին տրամադրվում են նրանց գրավոր հարցման դեպքում`
1) կազմակերպության կողմից հարցման դիմում ներկայացվելու դեպքում (դիմումը պետք է կնքված լինի, և պետք է նշված լինեն կազմակերպության անվանումը, պետական ռեգիստրի վկայականի համարը, ՀՎՀՀ-ն), եթե հարցումը վերաբերում է տվյալ կազմակերպությանը.
2) ֆիզիկական անձի կողմից հարցման դիմում ներկայացվելու դեպքում (հարցման դիմումում պետք է նշված լինեն հարկ վճարողի անունը, հայրանունը, ազգանունը, ՀՎՀՀ-ն կամ սոցիալական քարտի համարը (դրա առկայության դեպքում) տրամադրվում են, եթե հարցումը վերաբերում է տվյալ ֆիզիկական անձին.
3) սույն կետի 1-ին և 2-րդ ենթակետերում չնշված դեպքերում ֆիզիկական և իրավաբանական անձանց մասին տվյալները տրամադրվում են «Անհատական տվյալների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան.
4) հարկային ծառայության համապատասխան աշխատողներին ծառայողական նպատակներով` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետի հրամանով.
5) այլ մարմինների` հարկային ծառայության մարմինը տվյալներ տրամադրում է օրենքով նախատեսված դեպքերում:
12. Տվյալները տրամադրում են`
1) սույն կարգի 11-րդ կետի 1-ին, 2-րդ ենթակետերում նշված դեպքերում` հաշվառող հարկային տեսչությունը.
2) սույն կարգի 11-րդ կետի 3-րդ, 4-րդ և 5-րդ ենթակետերում նշված դեպքերում` վերադաս հարկային մարմինը` միասնական ռեեստրում առկա տվյալների հիման վրա:
Դիմումում նշված տվյալները կամ դրանց բացակայության դեպքում` համապատաuխան հաշվառում չվարելու մասին տվյալները դիմումատուին տրամադրվում են գրավոր` ոչ ուշ, քան դիմումն ստանալուց հետո 5-օրյա ժամկետում:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Հավելված N 2 |
Ձև
ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՐԿԱՅԻՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՌԵԵՍՏՐ ԵՎ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՀԱՐԿԱՅԻՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՌԵԵՍՏՐ
_______________________________________________________________ (կազմակերպության լրիվ անվանումը կամ ֆիզիկական անձի անունը, ազգանունը)
_______________________________________________________________ (կազմակերպության գտնվելու վայրը, ֆիզիկական անձի հաշվառման և բնակության վայրի հասցեները) _______________________________________________________________ (գործունեության իրականացման հասցեները, հեռախոսահամարները)
1) 2) 3) (գործունեության տեսակները (լրացվում է դրանց առկայության դեպքում) (ծածկագիրը)
1) 2) 3) (լիցենզավորման ենթակա գործունեության տեսակները)
1) ______________ տրվել է ____ ________200 թ., դադարեցվել է ____ ________200 թ. (լիցենզիայի համարը) 2) ______________ տրվել է ____ ________200 թ., դադարեցվել է ____ ________200 թ. (լիցենզիայի համարը)
1) ______________________________________________ բանկային հաշվի համարը
2) ______________________________________________ բանկային հաշվի համարը
____________________________________ (պետական գրանցման վկայականի սերիան և համարը)
___________________ և _____ ___________________ 200 թ. (պետական գրանցման համարը) (գրանցման ամսաթիվը)
_______________________________________________________________ (պետական գրանցում կատարող մարմնի (տարածքային ստորաբաժանման) լրիվ անվանումը) _______________________________________________________________ (կազմակերպության գործադիր մարմնի ղեկավարի (տնօրենի) անունը, ազգանունը, _______________________________________________________________ կազմակերպության գործադիր մարմնի ղեկավարի (տնօրենի) հասցեները, հեռախոսահամարները) _______________________________________________________________ (անձնագրային տվյալները (նաև անհատ ձեռնարկատերերի կամ անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց)
Հաշվառման է վերցված ___ հարկային (տարածքային) տեսչության կողմից` 200 թ. ___ ______-ից:
|
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |