ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
25 մայիսի 2004 թվականի N 547-Ա
ք. Երևան
Հ Ր Ա Մ Ա Ն
Ա/Ձ ԷԼՄԻՐԱ ԳՅՈՒԼՆԱԶԱՐՅԱՆԻ ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 20, 21 հոդվածները և 37 հոդվածի 7-րդ կետը.
Հրամայում եմ`
1. Ուժը կորցրած ճանաչել Անհատ ձեռնարկատեր Էլմիրա Գյուլնազարյանին 2003 թվականի օգոստոսի 19-ին տրված դեղատնային գործունեություն (դեղատնային կրպակ) թիվ Ա-XX-000096 լիցենզիան:
2. ՀՀ ԱՆ լիցենզավորման բաժնի պետ՝ Գ. Ստեփանյանին.
2.1. Ապահովել լիցենզիայի դադարեցման մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում.
2.2. Ա/Ձ Էլմիրա Գյուլնազարյանի լիցենզիայի բնօրինակը կցել անհատ ձեռնարկատիրոջ անձնական գործին:
2.3. Եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին և գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին:
3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ՝ Հ. Դարբինյանին:
Նախարար` |
Ն. Դավիդյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|