ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ N 06-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 22-Ի «ԴԱՏԱԿԱՆ ԿԱՐԳԱԴՐԻՉՆԵՐԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՍՏԻՔՆԵՐԻ ՔԱՆԱԿԸ ԵՎ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԹԻՎ 07-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 72-րդ հոդվածի երրորդ մասի 21-րդ կետը, 200-րդ հոդվածի 3-րդ մասը և ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհուրդը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհրդի 2009 թվականի մայիսի 22-ի «Դատական կարգադրիչների ծառայության հաստիքների քանակը և պաշտոնների անվանացանկը հաստատելու մասին» թիվ 07-Ն որոշման հավելվածում (այսուհետ՝ Հավելված) կատարել հետևյալ փոփոխությունները.
1.1 Հավելվածը լրացնել 13.1-րդ կետով հետևյալ բովանդակությամբ.
13.1 |
ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի աշխատակազմի դատական կարգադրիչների ստորաբաժանման պետ |
առաջատար, |
1 |
1.2. Հավելվածը լրացնել 37.1-րդ կետով հետևյալ բովանդակությամբ.
37.1 |
ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի աշխատակազմի դատական կարգադրիչ-ների ստորաբաժանման ավագ դատական կարգադրիչ |
կրտսեր, 1-ին |
4 |
1.3. Հավելվածը լրացնել 58.1-րդ կետով հետևյալ բովանդակությամբ.
58.1 |
ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի աշխատակազմի դատական կարգադրիչների ստորաբաժանման դատական կարգադրիչ |
կրտսեր, |
14 |
ՀՀ դատարանների նախագահների |
Ա. Մկրտումյան |
2010 թ. նոյեմբերի 5 |