ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2010 թվականի դեկտեմբերի 8-ին
«ԱՆԱՍՆԱԲՈՒԺՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Անասնաբուժության մասին» Հայաստանի Հանրապետության 2005 թվականի հոկտեմբերի 24-ի ՀՕ-202 օրենքի 4-րդ հոդվածի «ֆիզիկական և իրավաբանական անձինք` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով տրված համապատասխան լիցենզիայի առկայության դեպքում» բառերը փոխարինել «համապատասխան մասնագիտական կրթություն ունեցող անձինք» բառերով:
Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետից հանել «լիցենզիայի պայմանների և պահանջների կատարման» բառերը:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2011 թվականի հունվարի 1-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
2010 թ. դեկտեմբերի 29 |